Լեյֆ Էրիկսոն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լեյֆ Էրիկսոն հին նորվ.՝ Leifr heppni Eiríksson | |
---|---|
Ծնվել է | մոտ 978 |
Ծննդավայր | միգուցե Էյրիկստադիր, Իսլանդիա |
Մահացել է | մոտ 1020 |
Մահվան վայր | միգուցե Բրատալիդ, Կույալեք, Գրենլանդիա, Դանիա կամ Գրենլանդիա, Դանիա |
Քաղաքացիություն | Իսլանդիա |
Կրոն | քրիստոնեություն և Նորվեգական կրոն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և ծովային ճանապարհորդ |
Ծնողներ | հայր՝ Էրիկ Շիկահեր, մայր՝ Thjodhild?[1] |
Leifur Eiríksson Վիքիպահեստում |
Լեյֆ Էրիքսոն Երջանիկ (իսլ.՝ Leifur Eiriksson, մոտ 978, միգուցե Էյրիկստադիր, Իսլանդիա - մոտ 1020, միգուցե Բրատալիդ, Կույալեք, Գրենլանդիա, Դանիա և Գրենլանդիա, Դանիա), սկանդինավյան ծովագնաց և իշխան, Գրենլանդիայի կառավարիչ։ Գրենլանդիան հայտնաբերած վիկինգ Էրիկ Շիկահերի որդին, Թորվալդ Ասվալդսոնի (Thorvald Asvaldsson) թոռը։ Առաջին եվրոպացին, որը ոտք է դրել Ամերիկայի ափ, ինչը տեղի է ունեցել Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից շուրջ հինգ դար առաջ։
Լեյֆի արշավանքների մասին հայտնի է իսլանդական ասքերից («Ասք Էրիկ Շիկահերի մասին» և «Ասք գրենլանդացիների մասին»)։ Դրանց հավաստի լինելը հաստատվել է 20-րդ դարի հնագիտական հայտնագործությունների միջոցով։նա 1000․թ հասավ ամերիկա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյֆ Էրիկսոն» հոդվածին։ |
|
Մի շարք գիտնականներ ավելի հակված են հավատալու «Գիրք տափակ կղզիների մասին» առասպելին, քան հենց Էրիկի առասպելին։
Լեյֆն արևմուտքում գտնվող այդ տարածքի մասին իմացել էր Այսլենդեր Բջարներ Հերջոլֆոսից, ով դեպի Գրենլանդիա ուղևորվելիս այնտեղ էր եղել ավելի քան 15 տարի առաջ։
Համաձայն առասպելի՝ նա ամեն մի նոր տեղանք անվանում էր ըստ այնտեղ գտնվող առավելությունների, տեղանքին բնորոշ հատկանիշների։ Օրինակ՝ Հելուլանդ նշանակում է «հարթ ժայռերի երկիր», Մարկլանդ նշանակում է «անտառների երկիր»․ այն մոտավորապես գտնվում է Լաբրադորի կենտրոնում։ Վայնլանդը շրջապատված է Սուրբ Լավրենտիոսի ծոցով։ Վայնլանդի հետագա ուսումնասիրությունները կատարվել են Էրիկ Լեյֆի հարազատների կողմից։