[go: up one dir, main page]

Jump to content

Տաքդեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաքդեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մորմածաղկավորներ (Solanales)
Ընտանիք Մորմազգիներ (Solanaceae)
Ենթաընտանիք Մորմայիններ (Solanoideae)
Տրիբա Capsiceae
Ցեղ Տաքդեղ (Capsicum)
L., 1753

Տաքդեղ[1] (լատին․՝ Capsicum), մորմազգիների (Solanaceae) ընտանիքի Capsicum ցեղին պատկանող մշակաբույս։ Հայտնի է 4, Հայաստանում մշակության մեջ՝ 1 տեսակ՝

  • Տաքդեղ պատիճավոր կամ դարապղպեղ (C. annum

Մշակվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մասամբ՝ Կոտայքի մարզերում։

Այլ անվանումներ. ծիծակ, պղպեղ, բիբար, պատիճապղպեղ։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տաքդեղ
Բուսաբանական նկարազարդումը

Ցողունը կանգուն է (կան նաև կիսականգուն ձևեր), ճյուղավորվող, բարձրությունը՝ 25-85 սմ։ Տերևները պարզ են, մեկական, ձվաձև կամ նշտարաձև, մուգ կանաչից մինչև բաց կանաչ։ Ծաղիկները երկսեռ են, խոշոր, մեկական կամ փնջերով, սպիտակ կամ կանաչավուն, երբեմն՝ մանուշակագույն երանգով։ Ծաղկում է հուլիս-օգոստոսին։

Պտուղը 2-3-բնանի, բազմասերմ, կեղծ, սնամեջ հատապտուղ է, տեխնիկական հասունացման վիճակում՝ կանաչ, լրիվ հասունացման վիճակում՝ կարմիր, նարնջագույն, դեղին, դարչնագույն, տարբեր ձևերի և մեծության։

Սերմերը տափակ են, բաց դեղնավուն։ Կան կծու և քաղցր, մանր, խոշորապտուղ, միջահաս և ուշահաս սորտեր։ Կծվությունը պայմանավորված է կապսացին նյութի (բարձրացնում է արյան ճնշումը) առկայությամբ։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է շաքարներ, սպիտակուցներ, վիտամիններ C, B1։ B2, P, կարոտին (A-նախավիտամին)։

Տաքդեղն աչքի է ընկնում իր համի ու սննդատու բավականին բարձր հատկություններով ու վիտամինների քանակով, հարուստ է անազոտ էքստրակային նյութերով, հում պրոտեինով և ճարպերով։ Քիմիական կազմը խիստ փոփոխական է՝ կախված սորտից, հասունության աստիճանից և աճեցողության պայմաններից։ Չոր նյութերի քանակը տատանվում է 5-12 %-ի սահմաններում, շաքարները կազմում են 2-8,6 %, թաղանթանյութը՝ 1,06-1,16 %, մոխիրը՝ 0,077-1,9 %: Պտուղների կծվությունը պայմանավորված է կապսաիցին ալկալոիդով, որը կազմում է չոր նյութերի մոտավորապես 2 %-ը։ Ըստ կապսաիցինի քանակի տաքդեղի սորտերը ստորաբաժանվում են քաղցր, կիսաքաղցր և կծու տեսակների։ Տաքդեղի ամենաարժեքավոր հատկություններից մեկը մեծ քանակով C վիտամին պարունակելն է։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն օգտագործվում է եփած և խորոված, ինչպես նաև թարմ (օրինակ՝ աղցանների մեջ) ու թթու դրած վիճակում։ Կարևոր դեր ունի նաև պահածոների արդյունաբերության մեջ, սակայն այս բոլորից զատ, տաքդեղն օգտագործում են նաև որպես համեմունք՝ չորացած և աղացած վիճակում։

Չիլի տաքդեղ

Տաքդեղը ջերմա-, խոնավասեր է, հողի նկատմամբ՝ պահանջկոտ։ Հայաստանում շրջանացված սորտերից են՝

  • Բուլղարական 70,
  • Փղի կնճիթ,
  • Կայենսկի,
  • Մոլդավիայի նվեր,
  • Անի,
  • Նուշ,
  • Հայկական կլոր,
  • Նորք և այլն։

Տաքդեղի քաղցր սորտերից մշակվում են Անին, Զմրուխտ՝ երկուսն էլ բոլոր գոտիների համար, Հայկական տեղականը՝ Արարատյան հարթավայրի համար, կծու տաքդեղներից՝ Զիտա և Գիտա սորտերը բոլոր գոտիների համար։

Տաքդեղը ջերմասեր բույս է, սերմերը ծլում են 12-­13­ ջերմաստիճանում։ Աճման և զարգացման համար լավագույն ջերմաստիճանը ցերեկը՝ 25, գիշերը 15­-18: 11­-13 ջերմաստիճանի սահմաններում աճը կանգ է առնում, իսկ ­ 0.5­ °C-ից - 10 °C դեպքում բույսերը մահանում են։ 32 °C-ից բարձր՝ աճը դանդաղում է, ծաղիկներն ու երիտասարդ պտուղները թափվում են։ Տաքդեղը պահանջկոտ է հողի խոնավության և բերրիության նկատմամբ։

Տաքդեղի սածիլումը կատարում են շարքը ­շարքից 50 սմ, բույսը բույսից, քաղցր սորտերի համար՝ 30 սմ, իսկ կծու սորտերի համար՝ 20 սմ հեռավորությամբ։

Արգելվում է սածիլը տնկել ջրի մեջ, այն պետք է տնկել քեշի եկած հողում՝ արմատավզիկից 1­2 սմ խորը։ Տաքդեղի սածիլումը կատարում են ապրիլ մայիս ամիսներին։ Արարատյան հարթավայրի պայմաններում ջրում են 15-­18 անգամ, վեգետացիայի ընթացքում կատարում են 4­5 քաղհան­ փխրեցում։

Դասը մտնում է Solanoideae ենթաընտանիքի, Solanaceae ընտանիքի, {{bt-armlat|Solanales}} կարգի մեջ։


  ևս 4 ընտանիք   ևս 262 դաս  
         
  կարգՄորմածաղկավորներ     ենթաընտանիք Solanoideae     դաս Տաքդեղ
               
  Բաժին Ծաղկավոր բույսեր կամ Ծածկասերմեր     ընտանիք Մորմազգիներ     դասում հաշվում են 31 տեսակ    
             
  44 կարգ ծաղկավոր բույսեր   ևս 6 ենտաընտանիք   Capsicum annuum
     

Հայտնի է 31[2] մինչև 40[3] տեսակ.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Русское название таксона — согласно следующему изданию: Шрётер А. И., Панасюк В. А. Словарь названий растений = Dictionary of Plant Names / Межд. союз биол. наук, Нац. к-т биологов России, Всерос. ин-т лек. и ароматич. растений Рос. сельскохоз. академии; Под ред. проф. В. А. Быкова. — Koenigstein: Koeltz Scientific Books, 1999. — С. 144. — 1033 с. — ISBN 3-87429-398-X.
  2. Eduardo A. Moscone et al.: The Evolution of Chili Peppers (Capsicum — Solanaceae): A cytogenic Perspective. In: D.M. Spooner et al. (Hrsg.): Solanaceae VI: Genomics Meets Biodiversity, ISHS Acta Horticulturae 745, Juni 2007. ISBN 978-90-6605-427-1. Seiten 137—169.
  3. Capsicum Արխիվացված 2013-07-30 Wayback Machine: информация на сайте The Plant List

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաքդեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տաքդեղ» հոդվածին։