[go: up one dir, main page]

Jump to content

Վաֆլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաֆլի
Waffel
Վաֆլի
Բելգիական խոհանոց
Ծագում
ՏեսակՀրուշակեղեն
Ենթատեսակմատներով ուտվող կերակուր, թխվածք և battercake?
Առաջացման երկիրԲելգիա Բելգիա
Բաղադրամասեր
Հիմնականխմոր
Հնարավորպաղպաղակ, հատապտուղներ
 Waffles Վիքիպահեստում

Վաֆլի կամ փխրահացիկ (գերմ.՝ Waffel), բարակ, չոր թխվածքաբլիթի տեսակ։ Թխում են խմորով` հատուկ կաղապարների մեջ։ Խմորը պարունակում է ալյուր, ձու, շաքարավազ և սերուցք։ Վաֆլին իր անունը ստացել է գերմանական «wâfel» անունից։ Գերմանական «wâfel» անունը XVIII դարում փոխվել է waffle անվանումով։ Վաֆլիի կտորները հաճախ պատում են սերուցքով[1]։ Օգտագործվում է նաև պաղպաղակի արտադրությունում։ Շերտերի համար օգտագործում են նաև մրգային, հատապտղային, ճարպային միջուկներ։ Վաֆլին լայնորեն կիրառվում է թխվածքեղենի արտադրությունում։ Այդ նպատակով վաֆլիները պատրաստվում են տերևների, բաժակների, խողովակների տեսքով։

Վաֆլիների տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յուղային միջուկով վաֆլիներ
  • Պրալինե միջուկով վաֆլիներ
  • Մրգային միջուկով վաֆլիներ
  • Կոնֆետի միջուկով վաֆլիներ
  • Յուղային միջուկով դիետիկ վաֆլիներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաֆլի» հոդվածին։