[go: up one dir, main page]

Jump to content

Ստոծանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոծանի

Ստոծանի, կրծքա-որովայնային միջնորմ, մարդու և կաթնասուն կենդանիների կրծքի խոռոչը որովայնի խոռոչից սահմանազատող մկանաջլային միջնորմ, որը կպած է կրծքավանդակի ստորին բացվածքի շրջեզրերին։ Ստոծանին ապահովում է որովայնային (Ստոծանական) շնչառությունը, ճնշման հավասարեցումը կրծքի և որովայնի խոռոչներում, կարգավորում է երակային արյան հոսքը դեպի աջ նախասիրտ, գազերի տեղաբաշխումը ստամոքսի մուտքային հատվածում ու աղիքներում և այլն։

Մարդու ստոծանի ներհրվելով դեպի կրծքի խոռոչ, առաջացնում է ջլային 2 գմբեթ, որոնց վրա նստում են թոքերը, իսկ դրանց միջև գոյացած ջլային կենտրոնի վրա՝ սիրտը։ Աջ գմբեթը ձախից բարձր է, նրա տակ գտնվում է լյարդը, իսկ ձախ գմբեթի տակ գտնվում են ստամոքսը և փայծաղը։ Ստոծանու դիրքը շատ փոփոխական է՝ կախված շնչառության փուլից, տարիքից, սեռից և մարդու կոնստիտուցիայից։ Խորը շնչառման ժամանակ ստոծանու գմբեթներն իջնում ե 3—4 սմ վար և մեծացնում կրծքավանդակի տարողությունը։ Ըստ կպումների ստոծանին բաժանում են 3 մասի՝ կրծոսկրային, կողային և գոտկային, ընդ որում ամենահաստ և ուժեղ մասը գոտկայինն է։ Վերջինս աջ ու ձախ կողմերում երկուական կոթոնների միջոցով միանում է գոտկային ողերին և 12-րդ կողոսկրերին։ Միջային կոթոնները միանալով իրար, սահմանում են միջլարային Ստոծանի (ներքևից)․

  1. ջլային կենտրոն,
  2. ներքին մկանախուրձ,
  3. կերակրաւիողի անցք,
  4. աորտայի անցք,
  5. միջանկյալ մկանախուրձ,
  6. արտաքին մկանախուրձ,
  7. կողային մաս,
  8. կրծոսկրային մաս,
  9. ստորինսիներակի անցք,
  10. գոտկային մասի բացվածք, որի միջով անցնում են աորտան և կրծքային ավշածորանը։

Այդ բացվածքից մի փոքր վեր (կրծքային 9-րդ ողնի բարձրության վրա) գտնվում է կերակրափողային բացվածքը։ Ստոծանու կողային և գոտկային մասերի միջև կա եռանկյունաձև շրջան, ուր մկանաթելերի բացակայության պատճառով Ս․ շատ բարակ է և ստոծանիական ճողվածքների պատճառ կարող է դառնալ, այսինքն՝ աղիքները, երբեմն նաև ստամոքսի որոշ մասը, կարող են ներհրվել կրծքի խոռոչի մեջ։ Ավելի սակավ հանդիպում են նաև բնածին արատներ կամ բացվածքների անկանոնություններ, որոնք նույնպես պատճառ են դառնում նածին ճողվածքների։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոծանի» հոդվածին։