Չամիչ
Արտաքին տեսք
Չամիչ, արևի տակ կամ ստվերում չորացրած խաղող։ Չորացնում են 20%֊ից ոչ ցածր շաքարայնությամբ խաղողի տեսակները։ Սերմերով խաղողի չորացումից ստանում են չամիչ (գերմիան, վասարգա, չիլյաղի), իսկ անսերմերից՝ քիշմիշ (սաբզա, սոյաղի, շիգանի ևն)։ Չորացման ժամկետը կրճատելու և գույնը բացելու համար խաղողի որոշ տեսակներ չորացնելուց առաջ մի քանի վայրկյան եփում են թույլ հիմնային լուծույթի մեջ։ Չամիչին գեղեցիկ գույն տալու համար խաղողի սպիտակ սորտերը ծխահարում են ՏՕ2-ով։ Չամիչի արտադրությունը տարածված է Եվրոպայի հարավում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Միջին Ասիայում և այլուր։ Հայաստանում պատրաստվում է հնագույն ժամանակներից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Չամիչ կատեգորիայում։ |
Ընթերցե՛ք «չամիչ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |