Դոմինիկյան միաբանություն
Դոմինիկյան միաբանություն | |
---|---|
Տեսակ | mendicant order?, first order? և կազմակերպություն |
Երկիր | Իտալիա |
Հապավում | O.P. |
Կարգախոս | Laudare, benedicere, praedicare. |
Հիմնադրված | 1214 |
Գլխադասային գրասենյակ | Սանտա Սաբինա, Հռոմ, Իտալիա |
Տարածաշրջան | համաշխարհային |
Գլխավոր մագիստրոս | Բրունո Կադորե |
Հիմնադիր | Սուրբ Դոմինիկ |
Կայք | op.org/en |
Դոմինիկյան միաբանություն (լատին․՝ Ordo fratrum praedicatorum, O.P.՝ Քարոզիչ եղբայրների միաբանություն), կաթոլիկ վանական միաբանություն՝ հիմնադրված իսպանացի վանական Սուրբ Դոմինիկի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1214 թվականին Թուլուզում Սուրբ Դոմինիկը հիմնադրում է առաջին դոմինիկյան համայնքը, որի կանոնադրությունը հաստատվում է երկու տարի անց՝ Հռոմի պապ Հոնորիոս III-ի կողմից։ Միաբանությունը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է գտնում Ֆրանսիայում, Իսպանիայում և Իտալիայում։ Դոմինիկյան վանականների գործունեության հիմնական ուղղությունը դառնում է աստվածաբանության խոր ուսումնասիրությունը՝ գրագետ քարոզիչներ պատրաստելու նպատակով։ Միաբանության հիմնական կենտրոնները դարձան Փարիզը և Բոլոնիան՝ Եվրոպայի երկու ամենամեծ համալսարանական քաղաքները։ Արդեն 1221 թվականին Դոմինիկյան միաբանությունը ուներ 70 վանք, իսկ 1256 թվականին վանականների թիվն անցնում էր 7000-ից։
Դոմինիկյան վանականները նաև հիմնադրեցին իրենց կրթական հաստատությունները (Բոլոնիա, Քյոլն, Օքսֆորդ և այլն), իրենց ձեռքն առան Փարիզի, Պադուայի, Պրահայի և ժամանակի այլ նշանավոր համալսարանների աստվածաբանության ֆակուլտետների ղեկավարությունը։
13-րդ դարից սկսած այս միաբանությունը ծավալեց լայն քարոզչական գործունեություն. հիմնադրվեցին բազմաթիվ նոր վանքեր այդ թվում նաև Պարսկաստանում, Չինաստանում և այլ վայրերում, իսկ 1318 թվականին նրանք կարողացան մոնղոլների իշխանության տակ գտնվող Պարսկաստանում կազմակերպել թեմ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ականավոր ներկայացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Johannes Schütz: Hüter der Wirklichkeit. Der Dominikanerorden in der mittelalterlichen Gesellschaft Skandinaviens, Vandenhoeck & Ruprecht, Göttingen 2014.
- Todenhöfer, Achim: Apostolisches Ideal im sozialen Kontext. Zur Genese der europäischen Bettelordensarchitektur im 13. Jahrhundert. In: Marburger Jahrbuch für Kunstwissenschaft, Bd. 34 (2007), S. 43–75.
- Gerfried A. Bramlage O.P., Die Heiligen und Seligen des Dominikanerordens, Warburg 1985.
- William A. Hinnebusch OP: Kleine Geschichte des Dominikanerordens. aus dem Amerikanischen von Chr. Holzer OP und W. Locher, Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 4, St. Benno Verlag, Leipzig 2004, ISBN 3-7462-1688-5.
- Wolfram Hoyer (Hg.): Jordan von Sachsen. Von den Anfängen des Predigerordens. Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 3. Leipzig 2002, ISBN 3-7462-1574-9.
- Timothy Radcliffe: Gemeinschaft im Dialog. Ermutigung zum Ordensleben. Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 2. Leipzig 2001, ISBN 3-7462-1450-5.
- Thomas Eggensperger, Ulrich Engel: Dominikanerinnen und Dominikaner: Geschichte und Spiritualität . Topos-Tb, Kevelaer 2010, ISBN 978-3-8367-0709-1.
- Ulrich Engel (Hrsg.): Dominikanische Spiritualität. Dominikanische Quellen und Zeugnisse Bd. 1. Leipzig 2000 ISBN 3-7462-1358-4.
- Ingo Ulpts: Die Bettelorden in Mecklenburg. Ein Beitrag zur Geschichte der Franziskaner, Klarissen, Dominikaner und Augustiner-Eremiten im Mittelalter. Saxonia Franciscana 6. Werl 1995, ISBN 3-87163-216-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմինիկյան միաբանություն» հոդվածին։ |
|