Հարի Հարիսոն
Հարի Հարիսոն Harry Harrison | |
---|---|
Ծննդյան անուն | Հենրի Մաքսվել Դեմփսի |
Ծնվել է | 1925 մարտի 12 |
Ծննդավայր | Սթենֆորդ |
Վախճանվել է | օգոստոսի 15, 2012 | (տարիքը 87)
Վախճանի վայր | Բրայթոն, Մեծ Բրիտանիա |
Մասնագիտություն | Արձակագիր |
Ազգություն | Ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ստեղծագործական շրջան | 1951–2010 |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Make Room! Make Room!? |
Պարգևներ | |
Ամուսին | Էվելին Հարիսոն և Ջոն Մերկլեր Հարիսոն |
Զավակներ | Թոդ Հարիսոն և Մոիրա Հարիսոն |
Կայք | michaelowencarroll.com/hh/ |
Harry Harrison Վիքիպահեստում |
Հարի Մաքսվել Հարիսոն (ի ծնե Հենրի Մաքսվել Դեմփսի, մարտի 12, 1925[3][4][5][…], Սթենֆորդ - օգոստոսի 15, 2012[2][3][4][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), եղել է ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող, ճանաչում է ստացել «Չժանգոտվող պողպատից առնետի» կերպարի և իր «Make Room! Make Room!» վեպի (1966) շնորհիվ։ Վերջինս հիմք է հանդիսացել «Կանաչ սոյլենթ» ֆիլմի համար (1973)։ Հարիսոնը (Բրայան Ալդիսի հետ միասին) Բիրմինգեմ Գիտական Ֆանտաստիկայի Խմբի համանախագահ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախքան խմբագիր ու գրող դառնալը, Հարիսոնը սկսել է գիտաֆանտաստիկ դաշտում որպես պատկերազարդող՝ նկարազարդելով երկու գիտաֆանտաստիկ կոմիկական գրաշարեր՝ «Տարօրինակ երևակայություն» և «Տարօրինակ գիտություն»։ Այս և այլ կոմիկական գրաշարերում նա հիմնականում աշխատել է Վոլի Վուդի հետ։ Վուդը սովորաբար թանաքով ներկում է Հարիսոնի գծապատկերները և այդ երկուսը ազատ աշխատում էին տարբեր հրատարակիչների հետ տարբեր ժանրերում՝ ներառյալ կովբոյական ու սարսափ կոմիքսները։ Նա և Վուդը դադարեցրեցին իրենց համագործակցությունը 1950-ին և գնացին իրենց առանձին ուղիներով։ Հարիսոնը օգտագործել է այնպիսի գրչական կեղծանուններ, ինչպիսիք են՝ Ֆելիքս Բոյդ, Հենկ Դեմփսի, Ուեյդ Քեմպֆերտ[6]։
Նրա առաջին՝ «Ժայռի սուզորդը» պատմվածքը տպագրվել է 1951 թվականի փետրվարին «Worlds Beyond» ամսագրում՝ խմբագրված Դեմոն Նայթի կողմից[6]։ Ամսագիրը նախկինում տպագրել էր նրա պատկերազարդումները։ Լինելով Նյու Յորքում՝ նա համագործակցում է Հիդրա Ակումբի հետ, որը հանդիսանում էր Նյու Յորքի գիտաֆանտաստիկ գրողների կազմակերպությունը։ Հիդրա ակումբում ընդգրկված էին այնպիսի ակնառու դեմքեր, ինչպիսիք էին՝ Ալֆրեդ Բեսթերը, Ջեյմս Բլիշը, Էնթոնի Բաուչերը, Ավրամ Դեյվիդսոնը, Ջուդիթ Մերիլը և Թեոդոր Աթարջնը[7]։ Այնտեղ ընդգրկված էր նաև Այզեկ Ազիմովը[8]։
Հարիսոնը շատ ավելի հայտնի դարձավ իր հետագա գործերով՝ մասնավորապես իր հումորային գիտաֆանտաստիկ գործերով. ինչպես «Չժանգոտող պողպատից առնետ» և իր «Բիլլ, գալակտիկական հերոս» վեպը։
1950—1960-ական թվականներին նա «Ֆլեշ Գորդոն» (Flash Gordon) ամսագրի հիմնական գրողն էր[9][10]։
Հարիսոնի ոչ բոլոր ստեղծագործություններն էր եղել կոմիկ ժանրի։ Նա գրել է շատ պատմություններ լուրջ թեմաներով, որոնցից ամենահայտնին գերբնակվածություն և աշխարհի սպափվող ռեսուրսների մասին «Make Room! Make Room!» վեպն է, որը օգտագործվել է որպես հիմք 1973 թվականին «Կանաչ սոյլենթ» գիտական գեղարվեստական ֆիլմի համար (թեև ֆիլմում սյուժեն և թեման փոխվում են)։
Հարիսոնը սերտորեն կապված էր Բրայան Ալդիսի հետ։ Նրանք համագործակցել են մի շարք ծաղկաբանության նախագծերում, և շատ աշխատանք են կատարել 1970-ականներին, որպեսզի բարձրացնեն չափանիշները քննադատության դաշտում, այդ թվում «Ջոն Վ. Քեմփբելլի հուշահամալիրի մրցանակաբաշխություն լավագույն գիտաֆանտաստիկ վեպի համար» հաստատությունում[11]։
1990 թվականին Հարի Հարիսոնը պատվո հյուր էր ConFiction-ի՝ քառասունութերորդ Համաշխարհային ԳՖ-ի Կոնվենցիային Հաագայում՝ Նիդեռլանդներում, Ջո Հալդեմանի և Վոլֆգանգ Ժեսքեի հետ միասին։
Հարիսոնը ազատականության գրող էր։ Նա իր աշխատանքում համատեղում էր մարդու մտածողությունն ու մարդու ուժը, թեև մտածող մարդը հաճախ է ունենում կարիք օգտագործելու ուժը։
Հարի Հարիսոնը չի հաղթել խոշոր մրցանակ որևէ կոնկրետ գեղարվեստական աշխատանքի համար[12]։ «Գիտական Ֆանտաստիկայի փառքի սրահ» Հարիսոնը ստացել է 2004 թվականին[13] և Ամերիկայի գիտաֆանտաստիկ և ֆանտազիա գրողները ճանաչել են Հարիսոնին ԱԳՖԳ-ի գրոսմայստեր 2008 թվականին[14]։ Նա դարձել է պաշտամունքային հերոս Ռուսաստանում[15]։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարիսոնը (ի ծնե Հենրի Մաքսվել Դեմփսի) ծնվել է Սթամֆորդում՝ Կոնեկտիկուտում։ Նրա հայրը՝ Հենրի Լեո Դեմփսին, ով ծագումով մասամբ իռլանդացի տպագրիչ էր, փոխեց իր ազգանունը Հարիսոնի, Հարիի ծնվելուց հետո։ Հարին այդ մասին ինքն էլ չի իմացել մինչ երեսուն տարեկանը, երբ դատարանում նա փոխել է իր անունը Հարի Մաքս Հարիսոնի[16]։ Նրա մայրը՝ Ռիա Կիրջասոֆը[17] եղել է ռուս հրեա։ Նա ծնվել էր Ռիգայում՝ Լատվիայում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանում[18]։ Նրա մորեղբայրը՝ Մաքս Դեյվիդ Կիրջասոֆը (1888-1923) եղել է ամերիկյան հյուպատոս Ճապոնիայում, մահացել է իր կին Ալիսի հետ 1932 թվականի Յոկոհամայի և Տոկիոյի մեծ երկրաշարժի ժամանակ[19][20][21][22][23]։
Հարիոսնը բնակվել է աշխարհի տարբեր մասերում՝ Մեքսիկայում, Անգլիայում, Իտալիայում, Դանիայում և Իռլանդիայում[24]։ Նա եղել է Էսպերանտոյի փաստաբան (որը սովորել է ռազմական ծառայության ընթացքում)։ Այդ լեզուն հաճախ է հայտնվում նրա վեպերում, մասնավորապես «Չժանգոտվող պողպատից առնետը» և «Մահվան աշխարհ» շարքերում։ Նա եղել է Իռլանդիայի Էսպերանտոյի ընկերության պատվավոր նախագահ, միևնույն ժամանակ անդամակցելով Էսպերանտոյի այլ կազմակերպությունների հետ, ինչպես՝ Էսպերանտո-ԱՄՆ և Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա, որի պատվավոր մեկենասների կոմիտեի անդամ էր։ Բացի Էսպերանտոյից, ազատ խոսել է յոթ լեզուներով[25]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ 20 լեզվով կարող է ասել. «Բերե՛ք ինձ, խդրում եմ, գարեջրի պինտա»։
1943 թվականին «Ֆորեսթ Հիլս» ավագ դպրոցն ավարտելուց հետո Հարիսոնը զինվորագրվում է ԱՄՆ-ի օդուժի բանակին Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում, որպես զենքի նշանակետի հրահանգիչ։ Փրայիսթն ասում էր, որ նա դառնում է դիպուկահար, ռազմական ոստիկան և մասնագետ համակարգչային ավտոմատացված ռումբերի ու հրացան պտուտահաստոցների բնագավառում։ Բայց բանակային փորձը նրա մոտ ատելություն է առաջացնում ռազմականի հանդեպ, որը նրան որպես գրողի հետագայում լավ ծառայություն է մատուցում[24]"[24]: Հետո նա վերադառնում է քաղաքացիական կյանքի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
1946 թվականին Հարիսոնը ցուցակագրվում է Նյու Յորքի Հանթեր քոելջում, իսկ հետագայում բացում է կոմիքսների նկարազարդումների ու գիտական ամսագրերի ստուդիա[26]
Հարիսոնը ամուսնանում է Էվելին Հարիսոնի հետ, ում ընդգրկում է մուլտֆիլմում, որը նա նկարել էր Հիդրա ակումբում 1950 թվականին։ Նրանք բաժանվում են 1951 թվականին և Էվելինը շոտով ամուսնանում է գիտաֆանտաստիկ գրող Լեսթեր դել Ռեյի հետ[27]։
Հարիսոնն ամուսնանում է Ջոան Մերկել Հարիսոնի հետ 1954 թվականին Նյու Յորքում։ Նրանց ամուսնությունը տևում է մինչև 2002 թվականը, երբ Ջոանը մահանում է քաղցկեղից։ Նրանք ունեին երկու երեխաներ՝ Թոդը (ծնված 1955 թվականին) և Մոիրան (ծնված 1959 թվականին), որոնց նա նվիրել է իր «Make Room! Make Room!» վեպը[27]
Փրայիսթը գրում է, որ Հարիսոնը շատ տնային տեղափոխություններ է կատարել արտասահմանում.
Քանի որ կոմիքսների շուկան ընդլայնվում էր, Հարիսոնը սկսում է գրել գիտաֆանտաստիկ ամսագրերի համար։ Ֆինանսական պարգևները նրան թույլ են տալիս տեղափոխվել Նյու Յորքից։ Հնարավորությունն ընձեռնվում է այն ժամանակ, երբ նա մեծ վճար է ստանում իր «Մահվան աշխարհը» երկար վեպի համար։ Նա իր ընտանիքը տեղափոխում է Մեքսիկա և այնտեղ մնում է մեկ տարի։ Դա նրա միջազգային տեղափոխումներից առաջինն է, որը դառնում է նրան բնորոշ։ Նա Մեքսիկայից մեկնում է Մեծ Բրիտանիա, հետո Իտալիա, հետո Դանիա։ Նա հավանում է Դանիան և մնում այնտեղ շուրջ յոթ տարի, համարելով այն կատարյալ վայր երեխաներին մեծացնելու համար, բայց ի վերջո նա հասկանում է, որ պետք է կատարի մեկնելու գիտակցական որոշում, հակառակ դեպքում նրանք հեշտությամբ կմնային այնտեղ ընդմիշտ։ Ընտանիքը վերադառնում է ԱՄՆ, Սան Դիեգո, Կալիֆորնիա, բայց 1970 թվականի կեսերին նա վերադառնում է Միացյալ Թագավորություն[24] |
Շատ տարիների տեղափոխություններից և երեխաների մեծացնելուց հետո, նա իր հետագա տարիներն անցկացնում է բնակվելով Իռլանդիայում։ Քանի որ նրա պապաը իռլանդացի էր, նա կարողանում է ձեռք բերել քաղաքացիություն և վայելում է հարկերից ազատ կարգավիճակը[24]։ Նա նաև պահպանում է Բրայթոնի բնակարանը Անգլիայում իր հաճախակի այցելությունների համար։ Երբ 2002 թվականին Հարիի կին Ջոանը մահացավ, իր Անգլիայի տունը դարձավ մշտական։
Հարիսոնի վեբ կայքը հայտնեց նրա մահվան մասին 2012 թվականի օգոստոսի 15-ին[28][29], իր Անգլիայի տանը։
Ուսումնասիրելով նրա մահվան օրը, Հառլան Էլիսոնն ասաց. «Դա օր է, առանց աստղերի»[30]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Վերնագիր | Հեղինակ | Շարք | |
---|---|---|---|---|
1960 | Մահվան աշխարհ | Հարի Հարիսոն | Մահմվան Աշխարհ | |
1961 | Չժանգոտվող պողպատից առնետ | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետ | |
1962 | ԱՆիծվածների մոլորակ | Հարի Հարիսոն | Բրիոն Բրանդ | |
1964 | Վենդետա սրբի համար | Լեսլի Չարթերիս | ||
1964 | Մահվան աշխարհ 2 | Հարի Հարիսոն | Մահվան աշխարհ | |
1965 | Ժանտախտ տարածությունից | Հարի Հարիսոն | ||
1965 | Բիլ, Գալագիտկական հերոսը | Հարի Հարիսոն | 'Բիլ, Գալագիտկական հերոսը | |
1966 | Make Room! Make Room! | Հարի Հարիսոն | ||
1967 | Ֆանտաստիկ սագա | Հարի Հարիսոն | ||
1968 | Մահվան աշխարհ 3 | Հարի Հարիսոն | Մահվան աշխարհ | |
1969 | Գերված տիեզերք | Հարի Հարիսոն | ||
1970 | Դալեթ ազդեցություն | Հարի Հարիսոն | ||
1970 | Չժանգոտվող պողպատից առնետի վրեժը | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1970 | Տիեզերանավի բժիշկ | Հարի Հարիսոն | ||
1972 | Ա6նդրատլանտյան թունել | Հարի Հարիսոն | ||
1972 | Մոնտեսումայի վրեժը | Հարի Հարիսոն | Թոնի Հավքին | |
1972 | Չժանգոտվող պողպատից առնետը փրկում է աշխարհը | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1972 | Սթոունհենջ | Հարի Հարիսոն և Լեոն Սթովեր | ||
1973 | Star Smashers of the Galaxy Rangers | Հարի Հարիսոն | ||
1974 | Թագուհի Վիկտորիայի վրեժը | Հարի Հարիսոն | Թոնի Հավքին | |
1975 | Կալիֆորնիա այսբերգը | Հարի Հարիսոն | ||
1976 | Սքայֆոլ | Հարի Հարիսոն | ||
1977 | The Lifeship | Հարի Հարիսոն և Գորդոն Ռուպեր ԴԻքսոն | ||
1978 | Չժանգոտվող պողպատից առնետը ցանկանում է ձեզ | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1980 | QE2-ը կարոտում է | Հարի Հարիսոն | ||
1980 | Homeworld | Հարի Հարիսոն | Դեպի աստղերը | |
1981 | ԱՆիվների աշխարհ | Հարի Հարիսոն | Դեպի աստղերը | |
1981 | Աստղերի աշխարհ | Հարի Հարիսոն | Դեպի աստղերը | |
1981 | Անվերադարձի աշխարհը | Հարի Հարիսոն | Բրիոն Բրանդ | |
1982 | Ներխուժում. Երկիր | Հարի Հարիսոն | ||
1982 | Չժանգոտվող պողպատից առնետը նախագահի պաշտոնում | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1983 | Ապստամբը ժամանակին | Հարի Հարիսոն | ||
1984 | Եդեմի արևմուտքը | Հարի Հարիսոն | Եդեմ | |
1985 | Չժանգոտտվող պողպատից առնետը ծնվել է | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1986 | Ձմեռը Եդեմում | Հարի Հարիսոն | Եդեն | |
1987 | Չժանգոտվող պողպատից առնետը մշակվել է | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1988 | Վերադարձ դեպի Եդեմ | Հարի Հարիսոն | Եդեմ | |
1989 | Բիլ, Գալակտիկական հերոսը ռոբոտ ստրուկների աշխարհում | Հարի Հարիսոն | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1990 | Բիլ, Գալակտիկական հերոսը շշալցված ուղեղների աշխարհում | Հարի Հարիսոն և Ռոբերտ Շեկլի | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1991 | Բիլ, Գալակտիկական հերոսը անհամ հաճույքների աշխարհում | Հարի Հարիսոն և Դավիդ Բիսչոֆ | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1991 | Բիլ, Գալակտիկական հերոսը զոմբի վամպիրների աշխարհում | Հարի Հարիսոն և Ջեք Հալդեման II | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1991 | Բիլ, Գալակտիկական հերոսը տասը հազար բարերի աշխարհում | Հարի Հարիսոն և Դավիդ Բիսչոֆ | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1991 | Բիլ, Գալակտիկական հերոսը. Վերջնական անհարիր ճանապարհորդություն | Հարի Հարիսոն և Դավիդ Հարիս | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1992 | Շրջադարձային գործողություն | Հարի Հարիսոն և Մերվին Մինսկի | ||
1993 | Մուրճը և խաչը | Հարի Հարիսոն և Ջոն Հոլմ | Մուրճը և խաչը | |
1994 | Չժանգոտվող պողպատից առնետը երգում է բլյուզ | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1994[31] | Մի թագավորի ճանապարհ | Հարի Հարիսոն և Ջոն Հոլմ | Մուրճը և խաչը | |
1996 | Չժանգոտվող պողպատից առնետը գնում է դժոխք | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1997 | Թագավորը և կայսրը | Հարի Հարիսոն և Ջոն Հոլմ | Մուրճը և խաչը | |
1998 | Աստղերը և շերտերը հավերժ | Հարի Հարիսոն | Աստղերը և շերտերը | |
1998 | Վերադարձ դեպի Մահվան աշխարհ | Հարի Հարիսոն և Անթ Սկալանդիս | Մահվան աշխարհ | |
1998 | Մահվան աշխարհը ընդդեմ Ֆիլիբուսթերների | Հարի Հարիսոն և Անթ Սկալանդիս | Մահվան աշխարհ | |
1999 | Արարածները դժոխքից | Հարի Հարիսոն և Անթ Սկալադիս | Մահվան աշխարհ | |
1999 | Չժանգոտվող պողպատից առնետը միանում է կրկեսին | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
2000 | Աստղերը և Շերտերը Փերիլում | Հարի Հարիսոն | Աստղերը և շերտերը | |
2001 | Մահվան աշխարհ 7 | Հարի Հարիսոն և Միխայիլ Ախմանով | Մահվան աշխարհ | |
2002 | Աստղերը և շերտերը հաղթանակած | Հարի Հարիսոն | Ասղերը և շերտերը | |
2010 | Չժանգոտվող պողպատից առնետը վերադառնում է | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը |
Վիպակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարճ պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկու հեքիաթ և ութ վաղը (1965)
- Պայքար ռոբոտների հետ (1967)
- Պարզ թիվ (1970)
- Մեկ քայլ երկրից (1970)
- Հարի Հարիսոնի լավագույնը (1976)
- Չժանգոտվող պողպատից տեսիլքներ (1992)
- Գալակտիկական երազանքներ (1994)
- 50-ից 50 (2001)
- Մարդը P.I.G.-ից և R.O.B.O.T.-ից
Օբնիմուս հատորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մահվան աշխարհ եռագրություն (1974). Մահվան աշխարհ, Մահվան աշխարհ 2 & Մահվան աշխարհ 3) (վտ. Մահվան աշխարհի օբնիմուս, 1999)
- Չժանգոտվող պողպատից առնետի արկածները (1978)՝ օբնիմուս հավաքածու՝ Չժանգոտվող պողպատից առնետը, Չժանգոտվող պողպատից առնետի վրեժը և Չժանգոտվող առնետը փրկում է աշխարհը
- Դեպի աստղերը (1991)՝ օբնիմուս հավաքածուն "Դեպի աստղերը" երեք վեպերը
- Ճանապարհի ռազմիկները (1995), Ջոն Հոլմի հետ. Մուրճը և Խաչը ու Մի թագավորի ճանապարհ վեպերի օբնիմուսը
- Չժանգոտվող պողպատից առնետի եռյակ (2002)՝ Չժանգոտվող պողպատից առնետը ծնվել է, Չժանգոտվող պողպատից առնետը մշակվել է և Չժանգոտվող պողպատից առնետը երգում է բլյուզ վեպերի օբնիմուսը
Կոմիքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատահական Ռիք Ռոն Թըրների հետ
- Ֆլեշ Գորդոն (1958–1964), արտատպված «Comics Revue»-ում
- Չժանգոտվող պողապտից առնետը (1979–1985) հրապարակվել է «2000 AD» ամսագրի զավեշտական հատվածում Քելվին Գոսնելի կողմից, Կառլոս Էսքուերայի հետ (առևտրի նյութեր. 2010 թվականի հուլիս, ISBN 1-906735-51-4)
- Հարի Հարիսոնի Բիլը, Գալակտիկական հերոսի կոմիքսները; 3 թողարկում
Ժողովածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դու կարող ես լինել Չժանգոտվող պողպատից առնետը. Մի Ինտերակտիվ Խաղային Գիրք 1988՝ ընտրիր քո սեփական արկածային ոճը
- Short story։ The Return of the Stainless Steel Rat 1981 - published in Ares Magazine #10 by Simulations Publications Incorporated. The magazine issue included a solitaire paragraph game designed by Greg Costikyan
Ոչ գեղարվեստական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամանակի առջև, Թեոդոր Գորդոնի հետ (Կրկնակի օր, 1972)
- Գիտական ֆանտաստիկայի հորիզոնները, Բրայան Ադլիսի հետ (Առնո Պրես, 1975), ISBN 0-405-06320-2. Լուսանկարչական հրատարակություն քննադատական ամսագրում, թողարկված 1964 և 1965 թվականներին[6]։
- Դժողքի քարտեզագիրները. Գիտաֆանտաստիկ գրողների որոշ անձնական պատմություններ, Բրայան Ալդիսի հետ (Հարփեր և Ռոու, 1976) ISBN 0-06-010052-4.
- Կրակի մեծ գնդակ (Փիեռոթ հրատարակություն, ISBN 0-905310-07-1; Գրոսեթ և Դունլափ, ISBN 0-448-14377-1; երկուսն էլ 1977 թվականին)[32]
- Մեխանիզմ. Գիտական ֆանտաստիկայի ամրակցման մի պատկերազարդ ձեռնարկ (Կարդալ գրքեր, 1978) ISBN 0-89169-504-4
- Տիեզերանավերը ըստ էության և գրականությունում, Մալքոլմ Էդվարդսի հետ (Exeter Books, 1979) ISBN 0-89673-019-0
- Harry Harrison! Harry Harrison!. Հուշեր, (Tor, 2014) ISBN 978-0-7653-3308-7
Անթոլոգիաներ (որպես խմբագիր)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոն Քեմփբել (1966)
- Nebula մրցանակաբաշխության պատմություններ թիվ 2 (1967) (Բրայան Ալդիսի հետ) (vt, Նեբուլ մրցանակաբաշխության պատմություններ 1967)
- Ափեման, տիեզերագնաց (1968) (Լեոն Սթովերի հետ)
- Լավագույն ԳՖ։ 1967 (1968) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկա) (Բրայան Ալդիսի հետ)
- Հրաժեշտի Ֆանտաստիկ Վեներան (1968) (abr as vt, Ամեն ինչ Վեներայի մասին, 1968)
- ԳՖ։ Հեղինակի ընտրությունը (1968) (vt, Աստղերին ֆոնին)
- Լավագույն ԳՖ. 1968 (1969) (rev vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 2) (Բրայան Ալդիսի հետ)
- Անջատել պայթյունը։ ԳՖ տղաների համար (1969)
- Չորս ապագայի համար (1969)
- Հիացմունքի խոսքեր (1969)
- Լավագույն ԳՖ. 1969 (1970) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 3) (Բրայան Ալդիսի հետ)
- Նովա 1 (1970) (1976)
- ԳՖ. Հեղինակի ընտրությունը 2 (1970)
- 2000 թվականը (1970)
- Լավագույն ԳՖ. 1970 (1971) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 4) (Բրայան Ալդիսի հետ)
- Պայծառ ֆանտաստիկան (1971)
- ԳՖ. Հեղինակի ընտրությունը 3 (1971)
- Ապշեցուցիչ-անալոգային ընթերցողը, հատոր առաջին (1972) (Բրայան Ալդիսի հետ) (Հետո վերանվանվել է Ապշեցուցիչ-անալոգային ընթերցողը, գիրք 1 և Ապշեցուցիչ-անալոգային ընթերցողը, գիրք 2)
- Ժամանակի առջև (1972)
- Լավագույն ԳՖ. 1971 (1972) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 5) (Բրայան Ալդիսի հետ)
- Նովա 2 (1972)
- Ապշեցուցիչ-անալոգային ընթերցողը, հատոր երկրորդ (1973) (Բրայան Ալդիսի հետ)
- Ապշեցուցիչ. Ջոն Քեմփբելլի հիշատակի անթոլոքգիան (1973) (vt, Ջոն Քեմփբելլի հիշատակի անթոլոքգիա)
- Լավագույն ԳՖ. 1972 (1973) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան 1972) (Բրայան Ալդիսի հետ)
- Նովա 3 (1973) (vt, Հնացած մարդը)
- Գիտական ֆանտաստիկա կարդացող (1973) (Քերոլ Փուգների հետ)
- Լավագույն ԳՖ. 1973 (1974) (abr vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 7) (Բրայան Ալդիսի հետ)
- Նովա 4 (1974)
- ԳՖ. Հեղինակի ընտրություն 4 (1974)
- Լավագույն ԳՖ. 1974 (1975) (abr vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 8) (Բրայան Ալդիսի հետ)
- Տասնամյակ. 1940-ականները (1975) (Բրայան Ալդիսի հետ)
- Դժոխքի քարտեզագիրները. Գիտաֆանտաստիկ գրողների որոշ անձնական պատմություններ (1975) (Բրայան Ալդիսի հետ)
- Գիտաֆանտաստիկ վեպեր (1975) (Ուիլլիս Մքնելիի հետ)
- Լավագույն ԳՖ. 1975, Իններորդ տարեկանը (1976) (vt, Տարվա լավագույն գիտական ֆանտաստիկան, Թիվ 9) (Բրայան Ալդիսի հետ)
- Տասնամյակ. 1950-ականները (1976) (Բրայան Ալդիսի հետ)
- Տասնամյակ. 1960-ականները (1977) (Բրայան Ալդիսի հետ)
- Չի լինի պատերազմը (1991) (Բրյուս ՄքԱլիսթերի հետ)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարի Հարիսոնի նորությունների բլոգ
- Հարի Հարիսոն Internet Movie Database կայքում
- "Աշխարհներ աշխարհների կողքին"
- Որպես էլեկտրոնային գիրք հրապարակված աշխատանքների օրինակներ
- Կենսագրություն և աշխատանքներ
- Պաշտոնական կայք
- Հարի Հարիսոնի թերթերը(չաշխատող հղում) at the University of South Florida
- Հարի Հարսիսոնի գործերը Գուտենբերգ նախագծում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Հարիսոն» հոդվածին։ |
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ 2,0 2,1 R.I.P. Harry Harrison, creator of the Stainless Steel Rat, Bill the Galactic Hero, and Soylent Green
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Von Ruff, Al. «Հարի Հարիսոն - Summary Bibliography». Internet Speculative Fiction Database. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Alfred Bester». Library of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Gaughan, Gavin (2012 թ․ օգոստոսի 25). «Հարի Հարիսոն։ Writer of sci-fi novels who created the popular anti-hero the Stainless Steel Rat». The Independent. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ http://edition.cnn.com/2012/08/15/showbiz/harry-harrison-obit/index.html
- ↑ «Հարի Հարիսոն, 1925-2012». Tor Books. 2012 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Philmus, Robert M. (1984 թ․ նոյեմբեր). «Notes and Correspondence». Science Fiction Studies. Greencastle, Indiana: DePauw University. 11 (3) (34). ISSN 0091-7729. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ http://www.locusmag.com/SFAwards/Db/NomLit58.html#2273 Արխիվացված 2012-10-16 Wayback Machine:
- ↑ http://www.midamericon.org/halloffame/
- ↑ http://www.sfwa.org/grandmaster/
- ↑ Martin, Douglas (2012 թ․ օգոստոսի 17). «Harry Harrison, a Prolific Writer of Satiric Science Fiction, Dies at 87». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Retrieved August 14, 2010.
- ↑ Report of the Board of Education of the City of Waterbury (p. 118)
- ↑ Interview with Harry Harrison in Moscow
- ↑ Yokohama Burning (p. 242)
- ↑ «American Jewish Year Book (p. 162)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Jewish Telegraph Agency (p. 233)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Yale University Alumni Biographies (Meyer Wolf, p. 233)
- ↑ «Max Kirjassoff Biography». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 Priest, Christopher (2012 թ․ օգոստոսի 15). «Harry Harrison obituary». The Guardian. London. Guardian Media Group. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Интервью в мае 1998 года
- ↑ Meikle, James (2012 թ․ օգոստոսի 15). «Death of Harry Harrison, science fiction author, aged 87». The Guardian. London. Guardian Media Group. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 27,0 27,1 «The Hydra Club by Harrison». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ The Official Harry Harrison Website, accessed August 15, 2012
- ↑ Martin, Douglas (2012 թ․ օգոստոսի 17). «Harry Harrison, a Prolific Writer of Satiric Science Fiction, Dies at 87». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Debucquoy-Dodley, Dominique; Chris Kokenes (2012 թ․ օգոստոսի 15). «Sci-fi writer Harry Harrison, whose book inspired movie 'Soylent Green,' dies at 87». CNN. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «One King's Way». Iol.ie. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Slade, Joseph W. (2000). Pornography and Sexual Representation: A Reference Guide, Volume 2. Westport, Connecticut: Greenwood Press. էջ 527. «Harry Harrison identifies the sexy illustrations and magazine covers that helped to build an American audience for science fiction in Great Balls of Fire! A History of Sex in Science Fiction Illustration.»
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մարտի 12 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Օգոստոսի 15 մահեր
- 2012 մահեր
- Անգլիայում մահացածներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Էսպերանտիստներ