[go: up one dir, main page]

Jump to content

The Independent

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Independent
անգլ.՝ The Independent[1]
Տեսակօրաթերթ և առցանց լրագիր
Լեզուբրիտանական անգլերեն և անգլերեն[1]
Հիմնադրվել է1986
ՍեփականատերԱլեքսանդր Լեբեդև
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն[1]
ԳրասենյակԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ISSN1741-9743
OCLC185201487
Կայքindependent.co.uk(անգլ.)
 The Independent Վիքիպահեստում

«Ինդեփենդենտ» (անգլ.՝ The Independent՝ «անկախ»), բրիտանական օրաթերթ։ Գաղափարապես մոտ է լիբերալ դեմոկրատ կուսակցությանը, հատուկ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին։ 2009 թվականին պարբերականի շրջանառությունը եղել է 183,5 հազար օրինակ (ամենաքիչը բրիտանական օրաթերթերի շարքում), շաբաթօրյա թողարկման («The Independent on Sunday») շրջանառությունը՝ 155,6 հազար օրինակ[2]։ 2013 թվականի նոյեմբերին, ABC հետազոտական ընկերության տվյալներով, պարբերականի շրջանառությունը եղել է 67,7 հազար օրինակ, 2014 թվականի ապրիլին՝ 63,4 հազար օրինակ[3]։

Հիմնադրվել է 1986 թվականին The Daily Telegraph պարբերականի նախկին երեք լրագրողների կողմից՝ Անդրեաս Ուիտտամ Սմիթի, Ստիվեն Գլովերի և Մեթյու Սիմոնդսի[4]։

2010 թվականի մարտին հայտարարվեց, որ պարբերականը գնվել է ռուս գործարար Ալեքսանդր Լեբեդևի կողմից։ Գործի գինը խորհրդանշական 1 ֆունտ էր[2]։ Վաճառքի հետ միաժամանակ հայտարարվեց նաև Այվեն Ֆալլոնի հրաժարականի մասին, ով «Ինդեփենդենտ» и «Independent on Sunday» պարբերականների անմիջական ղեկավարն էր[5]։

2010 թվականի հոկտեմբերի 26-ին սկսեց լույս տեսնել նոր ամենօրյա սեղմ ծրագիր՝ «i», օրաթերթ երիտասարդ ընթերցողների համար[4]։

Համաձայն ռուսական Բի-Բի-Սի ծառայության, 2012 թվականի հունվարի 3-ին պարբերականի սեփականատերն Ալեքսանդր Լեբեդևի որդին է՝ Եվգենի Լեբեդևը[6]։

2014 թվականի հունվարին The Guardian պարբերականը հայտարարեց, որ Ալեքսանդր Լեբեդևը վաճառքի է հանել «Ինդեփենդենտ», «The Independent on Sunday» և «i» պարբերականները։ Վաճառքի պատճառը խմբագրության կորուստներն էին։ 2012 թվականին, համաձայն «Ինդեփենդենտ» պարբերականի հաշվետվության, մաքուր կորուստը կազմել է 14 միլիոն ֆունտ (2011 թվականին՝ 18 միլիոն ֆունտ)[4]։

Համաձայն ռուսական «Կոմերսանտ» պարբերականի, «Ինդեփենդենտ» պարբերականի և դրա հետ կապված ապրանքանիշների վաճառքը կապված էր Ալեքսանդր Լեբեդևի ֆինանսական ծանր դրության հետ[7]։

Համաձայն The Guardian պարբերականի տեղեկատվության, նոր ներդրողների փնտրտուքով զբաղվում էր «Independent Print» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահ և պարբերականի հիմնադիրներից մեկը համարվող Անդրեաս Ուիտտամ Սմիթը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]