[go: up one dir, main page]

Jump to content

Գիտական ֆանտաստիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական ֆանտաստիկա
Տեսակspeculative fiction genre? և գրականագիտական եզրույթ
 Science fiction
Ֆուտուրիստական պատկերազարդում

Գիտական ֆանտաստիկա, գրականության, կինոյի և արվեստի այլ տեսակների ժանր։ Ֆանտաստիկայի այլ ժանրերից տարբերվում է նրանով, որ իր ֆանտաստիկ ենթադրություններում դուրս չի գալիս իրականության՝ գիտականորեն հիմնավորված պատկերացումներից ինչպես բնագիտության, այնպես էլ հումանիտար բնագավառներում։ Այլ կերպ ասած՝ տվյալ ժանրի ստեղծագործությունները հիմնված են գիտական ենթադրությունների վրա, հակառակ դեպքում դրանք կվերաբերեն ֆանտաստիկայի այլ ենթաժանրերին (ֆենտեզի, միստիկա

Գիտաֆանտաստիկ գրականության սկզբնավորողը համարվում է Ֆրենսիս Բեկոնը։ 17-18-րդ դարերին երևան եկան միջմոլորակային ճանապարհորդությունների մասին վեպեր և ֆուտուրիստական պատմվածքներ։ 19-րդ դարի գիտաֆանտաստիկ գրականությանյան նշանավոր ներկայացացիչը Ժյուլ Վեռնն է՝ իր «Արտասովոր ճանապարհորդություններ» ընդհանուր խորագրի տակ ամփոփված վեպերով։

Գիտական ֆանտաստիկայի առաջացումը կապվում է 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխության հետ։ Գիտաֆանտաստիկ գրականության հայտնի հեղինակներից են Կուրդ Լասվիցը, Բեռնարդ Քելլերմանը, Հերբերտ Ուելսը և ուրիշներ։ 20-րդ դարի գիտաֆանտաստիկ գրականությանյան ականավոր ներկայացուցիչներ են Ստանիսլավ Լեմը, Այզեկ Ազիմովը, Ռեյ Բրեդբերին, Քոբո Աբեն։

Բնորոշ տարրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտաֆանտաստիկայի տարրերից միքանիսը․

  • Պարանորմալ ունակություններ, ինչպիսիք են, օրինակ՝ մտքի կառավարումը, տելեպատիան, տելեկինեզը։
  • Երկրի վրա կամ այլ մոլորակներում ապագա մարդու էվոլյուցիայի և պատմության վերաբերյալ ենթադրությունները։
  • Նոր և տարբեր քաղաքական կամ սոցիալական համակարգեր և իրավիճակներ, այդ թվում ուտոպիստական, դիստոպիկ, հետապոկալիպտիկ կամ հետսակավության։
  • Դեռևս չհայտնաբերված գիտական հայտնագործությունները, օրինակ՝ ժամանակի միջով ճանապարհորդությունը, տելեպորտացիան, լույսի արագությունից ավելի արագ տեղաշարժվելը։
  • Կանխատեսվող տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպիսիք են ուղեղ-համակարգիչները, կենսաճարտարագիտությունը, գերխելացի համակարգիչները, ռոբոտները, ճառագայթային կամ առաջադեմ զենքերը և այլն։
  • Այլմոլորակայինների, մուտանտների, գերհզոր մարդկանց առկայությունը։
  • Գործողությունները տեղի են ունենում ապագայում, զուգահեռ իրականությունում, այլ մոլորակներում, ստորգետնյա երկրագուդում և այլ անհավանական միջավայրերում։ [1]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտական ֆանտաստիկա» հոդվածին։
  1. «Science fiction». Wikipedia (անգլերեն). 2024-10-07.