Կոբե
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կոբե | |||||
| |||||
Երկիր | Ճապոնիա | ||||
Համայնք | Հյոգո (պրեֆեկտուրա) | ||||
Ներքին բաժանում | Հիգաշինադա-կու, Նադա-կու, Հյոգո, Նագատա-կու, Սումա-կու, Տարումի-կու, Կիտա-կու, Տյուո-կու և Նիշի-կու | ||||
Հիմնադրված է | ապրիլի 1, 1889 թ. | ||||
Մակերես | 552 230 000 քառակուսի մետր | ||||
Բնակչություն | ▼1 521 707 մարդ (մարտի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+9 | ||||
Փոստային դասիչ | 650-8570 | ||||
Պաշտոնական կայք | city.kobe.lg.jp(ճապոներեն) | ||||
| |||||
Կոբե (ճապոներեն՝ 神戸市), քաղաք և նավահանագիստ Ճապոնիայում, Հոնսյու կղզու հարավում, Ներքին Ճապոնական ծովի Օսակայի ծոցի ափին[2]։ Հիոգո պրեֆեկտուրայի վարչական կենտրոնն է, VIII դարից սկսած՝ Ճապոնիայի գլխավոր նավահանգիստներից մեկը:Միջազգային առևտրի կենտրոն է։ Ապրանքաշրջանառությունը կազմում է մոտավորապես 150 միլիոն տոննա (երկրի արտաքին առևտրային շրջանառության 1/3 մասը)։ Կոբեն նաև արդյունաբերական խոշոր կենտրոն է. այստեղ գործում են մետաղաձուլական, մեքենաշինական (հիմնականում նավաշինական), ռազմական, քիմիական, տեքստիլ արդյունաբերության նշանակալի կարողություններով ձեռնարկություններ։
Քաղաքը եղել և մնում է պաշտամունքային կարևոր կենտրոն, որը հռչակվել է սինտոիստական իր երեք սրբավայրերով (Իկուտա, Նագատա, Մինատոգավա)։ XIX դարի կեսերից դարձել է երկրի նորացման, արդյունաբերության զարգացման, արհեստական մարգարիտների արտադրության գլխավոր օջախներից մեկը։ Թեև 1955 թվականի երկրաշարժի հետևանքով մեծ ավերածությունների է ենթարկվել, կարողացել է կարճ ժամանակամիջոցում վերականգնել իր ներուժը։
2005 թվականի տվյալներով Կոբեի բնակչության թվաքանան անցել է մեկուկես միլիոնից, իսկ Օսակայի, Կիոտոյի և այլ բնակավայրերի հետ ստեղծած Կեյհանսին ագլոմերացիայում ապրողների թիվն անցել է 17,4 միլիոնից[3][4]։
Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է «Նիհոն սյոկի»-ում («Ճապոնական տարեգրություն»), 201 թվականին Իկուտայի սրբավայրի հիմնվելու առնչությամբ[5][6]։
Բարեկամ և գործընկեր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոբեն բարեկամական և գործընկերային սերտ հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[7].
- Ահմադաբադ, Հնդկաստան (2019 թ.)[8][9]
- Բարսելոն, Իսպանիա (1993 թ.)[7][10]
- Բրիսբեն, Ավստրալիա (1985 թ.)[7]
- Ջենովա, Իտալիա (1963 թ.)[7]
- Ինչոն, Հարավային Կորեա (2010)[7]
- Մարսել, Ֆրանսիա (1961)[7]
- Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա (1969)[7]
- Ռիգա, Լատվիա (1974)[7][11]
- Սիեթլ, ԱՄՆ (1957)[7]
- Վանկուվեր, Կանադա (1990)[7]
- Դեգու, Հարավ. Կորեա (2010)[7]
- Ֆիլադելֆիա, ԱՄՆ (1986)[7]
- Տյանցզին, Չինաստան (1973)[7]
Քույր նավահանգիստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոտերդամի նավահանգիստ, Նիդերլանդներ (1967)[7]
- Սիեթլի նավահանգիստ, ԱՄՆ (1967)[7]
- Վանկուվերի նավահանգիստ, Կանադա (1991)[7]
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոբեին բնորոշ է խոնավ մերձարևադարձային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Cfa)՝ շոգ ամառներով և զով, երբեմն էլ՝ սառը ձմեռներով։ Տեղումների քանակը մեծ է հատկապես ամռանը։ Ձմռանը ձյան տեսքով տեղումները նշանակալից չեն։
Կոբե (1991−2020 normals, extremes 1896−present)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.2 (66.6) |
20.8 (69.4) |
23.7 (74.7) |
28.5 (83.3) |
31.9 (89.4) |
36.3 (97.3) |
37.7 (99.9) |
38.8 (101.8) |
35.8 (96.4) |
31.9 (89.4) |
26.2 (79.2) |
23.7 (74.7) |
38.8 (101.8) |
Միջին բարձր °C (°F) | 9.4 (48.9) |
10.1 (50.2) |
13.5 (56.3) |
18.9 (66) |
23.6 (74.5) |
26.7 (80.1) |
30.4 (86.7) |
32.2 (90) |
28.8 (83.8) |
23.2 (73.8) |
17.5 (63.5) |
12.0 (53.6) |
20.5 (68.9) |
Միջին օրական °C (°F) | 6.2 (43.2) |
6.5 (43.7) |
9.8 (49.6) |
15.0 (59) |
19.8 (67.6) |
23.4 (74.1) |
27.1 (80.8) |
28.6 (83.5) |
25.4 (77.7) |
19.8 (67.6) |
14.2 (57.6) |
8.8 (47.8) |
17.0 (62.6) |
Միջին ցածր °C (°F) | 3.1 (37.6) |
3.4 (38.1) |
6.3 (43.3) |
11.4 (52.5) |
16.5 (61.7) |
20.6 (69.1) |
24.7 (76.5) |
26.1 (79) |
22.6 (72.7) |
16.7 (62.1) |
10.9 (51.6) |
5.7 (42.3) |
14.0 (57.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −6.4 (20.5) |
−7.2 (19) |
−5.0 (23) |
−0.6 (30.9) |
3.9 (39) |
10.0 (50) |
14.5 (58.1) |
16.1 (61) |
10.5 (50.9) |
5.3 (41.5) |
−0.2 (31.6) |
−4.3 (24.3) |
−7.2 (19) |
Տեղումներ մմ (դյույմ) | 38.4 (1.512) |
55.6 (2.189) |
94.2 (3.709) |
100.6 (3.961) |
134.7 (5.303) |
176.7 (6.957) |
187.9 (7.398) |
103.4 (4.071) |
157.2 (6.189) |
118.0 (4.646) |
62.4 (2.457) |
48.7 (1.917) |
1277,8 (50,307) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
1 (0.4) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.5 mm) | 6.0 | 7.1 | 10.0 | 10.1 | 10.4 | 12.1 | 10.9 | 7.4 | 10.3 | 8.8 | 6.4 | 6.8 | 106.2 |
% խոնավություն | 62 | 61 | 61 | 61 | 64 | 72 | 74 | 71 | 67 | 64 | 63 | 62 | 65 |
Միջին ամսական արևային ժամ | 145.8 | 142.4 | 175.8 | 194.8 | 202.6 | 164.0 | 189.4 | 229.6 | 163.9 | 169.8 | 152.2 | 153.2 | 2083,7 |
աղբյուր: Japan Meteorological Agency[12] |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Downtown at night
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 兵庫県 > 推計人口
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ 263.
- ↑ Gabriele Zanatta (2016 թ․ ապրիլի 13). «Kobe». la Repubblica (իտալերեն). էջ 48.
- ↑ World Gazetteer – Welt: Ballungsräume
- ↑ Ikuta Shrine official website Արխիվացված 2008-04-04 Wayback Machine – "History of Ikuta Shrine" (Japanese)
- ↑ Kobe City Info Արխիվացված 2008-06-16 Wayback Machine – "History". Retrieved February 2, 2007.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 «Kobe's Sister Cities». Kobe Trade Information Office. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Kobe, Ahmedabad to be sister cities». Times of India. 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Sister City Partnership: LoI shared between Ahmedabad and Kobe». Current Affairs Today (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Barcelona internacional – Ciutats agermanades» (իսպաներեն). Ajuntament de Barcelona]. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Twin cities of Riga». Riga City Council. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ 気象庁 / 平年値(年・月ごとの値). Japan Meteorological Agency. Վերցված է 2021 թ․ մայիսի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոբե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 501)։ |