[go: up one dir, main page]

Jump to content

Լոբնոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոբնոր
ույգուրերեն՝ لوپنۇر, չինարեն՝ 罗布泊

Լոբնոր լճի ավազանի արբանյակային լուսանկարը
40°30′00″ հս․. լ. 90°29′59″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Արևելյան Ասիա
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Տեսակ աղի
Հայելու բացարձակ բարձրությունը 780 մ
Ավազանի մակերեսը 3100 կմ²
Վիքիպահեստում

Լոբնոր[1][2][3] (ույգուրերեն՝ لوپنۇر, չինարեն՝ 罗布泊), անհոսք ցամաքող աղի լիճ Չինաստանի արևմուտքում, Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի տարածքում գտնվող Կաշգարյան հարթավայրի (Թարիմի հարթավայր) արևելյան մասում, ծովի մակարդակից 780 մ բարձրության վրա։ Ժամանակին լինելով աղի լիճ, ինչպիսին Արալի ծովն է, Լոբնոր լիճն աստիճանաբար սկսեց փոքրանալ և աղակալել մարդու տնտեսական գործունեության արդյունքում։

Անվանումն առաջացել է տիբեթերեն լոբ «տղմոտ» և մոնղոլերեն նոր «լիճ» բառերից[4]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճի մակերեսը խիստ ցամաքային անապատի պայմաններում կախված է և միշտ կախված է եղել լիճը թափվող Թարիմ գետի ջրերից, որոնք ժամանակին լցնում էին ավելի խոշոր Թարիմի լիճը։ Լոբնորից դեպի հյուսիս գտնվում է Արևելյան Ասիայի ամենացածր կետը՝ Թուրֆանյան իջվածքը (-154 մ)։

Չնայած նրան, որ ոչ վաղ անցյալում լիճը գոյություն է ունեցել, որպես մեկ միասնական լիճ, որը 1928 թվականին ուներ մինչև 3100 կմ² մակերես, արհեստական ոռոգման զարգացումը և Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի բնակչության թվի արագ աճը (ներկա դրությամբ բնակչության թիվը կազմում է մոտ 20 միլիոն մարդ) և հողմային էրոզիան հանգեցրել են լճի տրոհմանը մի քանի փոքր լճերի և ճահիճների, որոնք վերջին 40 տարիների ընթացքում տեղափոխվել են դեպի արևմուտք 30-40 կիլոմետրով։ Սակայն, լճի ոչնչացման գլխավոր պատճառն է հանդիսացել բարդիների, ուռենիների, եղեգի ինտենսիվ հատումը բնակավայրերի ջեռուցման նպատակով։

Ատոմային փորձարկումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին Լոբնորում անցկացվել են Չինաստանի առաջին ատոմային փորձարկումները, նախագծի կոդային անվանումը «596» էր։ 1964 թվականից լճի հատակն օգտագործվում էր ատոմային հրաձգարան։

1967 թվականից անցկացվել է Չինաստանի ջրածնային ռումբի առաջին փորձարկումը՝ № 6 ատոմային փորձարկումը, ինքնաթիռից արձակված ռումբի օդում փայթյունը կատարվել է Լոբնորի հրաձգարանում։

Մինչև 1996 թվականը հրաձգարանում անցկացվել է 45 ատոմային փորձարկում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Աշխարհագրական հանրագիտարանային բառարան, էջ 285
  2. Карта Китая, масштаб 1:6 000 000, Роскартография, 2008 год.
  3. Словарь географических названий Китая. М.: Наука, 1984.
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. База ядерных испытаний Лобнор Արխիվացված 2007-09-27 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոբնոր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 650