Բանգի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բանգի (այլ կիրառումներ)
Քաղաք | ||
---|---|---|
Բանգի | ||
Bangui Kötä gbätä tî Bangî | ||
Երկիր | Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն | |
Ենթարկում | Մայրաքաղաք | |
Համայնք | Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն և Ubangi-Shari? | |
Հիմնադրված է | 1889 թ. | |
Մակերես | 67 կմ² | |
ԲԾՄ | 369 մ | |
Բնակչություն | ▲889 231 մարդ (2020) | |
Խտություն | 10 955 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+1 | |
| ||
Բանգի (ֆր.՝ Bangui, Kötä gbätä tî Bangî), Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք և խոշորագույն քաղաք։ Բնակչության մեծամասնությունը բնակվում է հանրապետության արևմտյան շրջանում՝ Բանգի քաղաքի մոտակայքում։ Բնակչությունը՝ ▲889 231 մարդ (2020)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1889 թվականին, որպես ֆրանսիական ռազմական դիրք Ուբանգի Շարի գաղությում, ավելի ուշ անվանափոխվել է Կուբանգի Շարի և դարձել Ֆրանսիական Հասարակածային Աֆրիկայի մասը։
Քաղաքի անվանումը թարգմանաբար նշանակում է «շեմ»։ Գաղութային ժամանակաշրջանում Բանգին եղել է վարչական կենտրոն և մինչ այժմ համարվում է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության վարչական կենտրոնը։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանգին համարվում է վարչական, առևտրային կենտրոն։ Բանկային առաջին մասնաճյուղը բացվել է 1946 թվականին, երբ Արևմտյան Աֆրիկայի բանկը քաղաքում բացեց իր մասնաճյուղը։ Բանգին արտադրում է տեքստիլ ապրանքներ, սննդամթերք, գարեջուր, կոշիկ և օճառ։ Արտահանում է բամբակ, անտառանյութ, սուրճ։ Պետության երկար տևած անկայունության պատճառով քաղաքում գործազրկության մակարդակը տատանվում էր 23%-ի սահմաններում սկսած 2001 թվականից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանգին գտնվում է Ուբանգի գետի հյուսիսային ափի մոտ։ Ուբանգու գետի նավարկելի հատվածը կտրուկ թեքվում է դեպի հարավ և Բրազավիլից դեպի հարավ միանում Կոնգո գետի հետ, որպես գլխավոր հյուսիսային վտակ։ Գետով անցնում է սահմանը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը գտնվում է հասարակածից քիչ հյուսիս և, հետևաբար, տարվա ընթացքում ամեն օր գերակշռում են բարձր ջերմաստիճանները, որոնք երբեմն են իջնում 26 °C-ից[1]։ Բանգիում տարածված է արևադարձային սավաննաների կլիման։ Անձրևային սեզոնը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր։ Բանգին՝ գտնվելով երկրի հարավում և լինելով ավելի մոտ հասարակածին, ունի ավելի շոգ և խոնավ կլիմա, քան երկրի հյուսիսային հատվածներում[2]։
Բանգիի որոշ արվարձանների ցածրադիր շրջաններում լինում են հաճախակի ջրհեղեղներ։ Օրինակ՝ 2009 թվականի հունիսին և հուլիսին հորդառատ անձրևները 11 հազար մարդուն անօթևան են դարձրել[3]։ Անձրևների սեզոնին (մարտից մինչև նոյեմբեր) քաղաքում հաճախ են լինում ամպրոպներ և կայծակներ։
Բանգիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 37 (99) |
38 (100) |
38 (100) |
37 (99) |
36 (97) |
35 (95) |
34 (93) |
34 (93) |
34 (93) |
34 (93) |
34 (93) |
36 (97) |
38 (100) |
Միջին բարձր °C (°F) | 32.8 (91) |
34 (93) |
33.2 (91.8) |
32.7 (90.9) |
31.9 (89.4) |
30.8 (87.4) |
29.7 (85.5) |
29.9 (85.8) |
30.7 (87.3) |
30.8 (87.4) |
31.2 (88.2) |
32 (90) |
31.64 (88.97) |
Միջին օրական °C (°F) | 26.1 (79) |
27 (81) |
27.1 (80.8) |
27 (81) |
26.5 (79.7) |
25.9 (78.6) |
24.9 (76.8) |
25.1 (77.2) |
25.4 (77.7) |
25.5 (77.9) |
25.5 (77.9) |
25.4 (77.7) |
25.95 (78.78) |
Միջին ցածր °C (°F) | 19.5 (67.1) |
20.1 (68.2) |
21.1 (70) |
21.3 (70.3) |
21.2 (70.2) |
21 (70) |
20.1 (68.2) |
20.3 (68.5) |
20.2 (68.4) |
20.3 (68.5) |
19.9 (67.8) |
18.8 (65.8) |
20.32 (68.58) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 14 (57) |
14 (57) |
18 (64) |
18 (64) |
18 (64) |
18 (64) |
18 (64) |
17 (63) |
18 (64) |
18 (64) |
17 (63) |
14 (57) |
14 (57) |
Տեղումներ մմ (դյույմ) | 25 (0.98) |
43 (1.69) |
127 (5) |
135 (5.31) |
188 (7.4) |
114 (4.49) |
226 (8.9) |
206 (8.11) |
150 (5.91) |
201 (7.91) |
125 (4.92) |
5 (0.2) |
1545 (60,82) |
Միջ. անձրևոտ օրեր | 3 | 5 | 11 | 10 | 15 | 12 | 17 | 19 | 16 | 19 | 11 | 2 | 140 |
% խոնավություն | 70.5 | 69.5 | 74 | 75.5 | 79 | 81 | 83.5 | 84 | 81.5 | 80 | 78.5 | 69.5 | 77.21 |
Միջին ամսական արևային ժամ | 217 | 196 | 186 | 180 | 186 | 180 | 124 | 124 | 150 | 155 | 180 | 217 | 2095 |
Աղբյուր #1: Climate-Data.org, altitude: 350m[4] | |||||||||||||
Աղբյուր #2: BBC Weather for records, precipitation, humidity and sunshine[5] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանգի քաղաքում գործում է գետային նավահանգիստը և Բանգի Մպոկո միջազգային օդանավակայանը։ Գետային լաստանավերը լողում են դեպի Բրազավիլ և Զոնգո։ Ավտոճանապարհները միացնում են Կամերուն, Չադ և Սուդան քաղաքները։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում գտնվում է Բանգի համալսարանը, որը հիմնադրվել է 1970 թվականին[6]։ Որպես հասարակական հաստատություն, Բանգի համալսարանը Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մենաշնորհում է ամբողջ ոչ գյուղատնտեսական բարձրագույն կրթությունը։
Պայմանագրով համալսարանում դասավանդել են Մոսկվայի պետական համալսարանի դասախոսները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «BBC - World Weather - Average Conditions - Central African Republic». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Lonely Planet Destination Guide - Bangui Weather». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Centrafrique/inondations à Bangui: près de 11.000 sans-abri, selon un nouveau bilan». Jeune Afrique (French). 2009 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Climate: Bangui - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «BBC Weather - Bangui». BBC Weather. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «University of Bangui Official» (անգլերեն). univ-bangui.info. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանգի» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 273)։ |