[go: up one dir, main page]

Jump to content

Լուանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լուանդա
Luanda
Դրոշ Զինանշան

ԵրկիրԱնգոլա Անգոլա
ՀամայնքLuanda Province?
Հիմնադրված է1575 թ.
Մակերես113 կմ²
ԲԾՄ6 մ
Բնակչություն2 487 444 մարդ (հուլիսի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Լուանդա (Անգոլա)##
Լուանդա (Անգոլա)

Լուանդա (պորտ.՝ Luanda), Անգոլայի մայրաքաղաք, պետության խոշորագույն քաղաքական, մշակութային, ֆինանսական և արդյունաբերական կենտրոն։ Բնակչությունը՝ 2 487 444 մարդ (հուլիսի 1, 2018)[1]։

Բնական պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուանդան բարենպաստ դիրք է զբաղեցնում Ատլանտյան օվկիանոսի ափին, նրա մեջ Կվանզա գետի թափվելու շրջանում։ Կլիման տվյալ գոտում արևադարձային է, տեղումների տարեկան միջին նորմը՝ 250-500 մմ, ընդ որում դրանց մեծ մասը թափվում է Փետրվար-Մարտ ամիսներին։ Տարվա ամենատաք ամիսը մարտն է՝ +30 °C, հուլիսին ջերմաստիճանը նվազում է մինչև +16 °C, ինչը պայմանավորված է Բենգելական հոսանքի սառեցնող ազդեցությամբ։ Նույն հոսանքի ազդեցությամբ է պայմանավորված նաև քաղաքի անկանոն չոր կլիման (մերձհասարակածային լայնությունների համար)[2]։

Լուանդայի մոտակայքում պահպանվել են խոտային ծածկույթով և թփուտային բուսականությամբ սավաննաները, այստեղ են աճում նաև բազմաթիվ Արմավենիներ, որոնց պուրակները մայրաքաղաքից դեպի հարավ նոսրանում են։ Քաղաքի սահմաններից դուրս կարելի է հանդիպել այնպիսի կենդանիներ, ինչպիսիք են փղերը, առյուծները, ընձառյուծները, վագերաձիերը, այծքաղները, կապիկները, սակայն վերջին տարիների ընթացքում դրանց թվաքանակը կտրուկ կրճատվել է որսագողության պատճառով։ Մեձափնյա ջրերում տարածված են այնպիսի ֆաունայիներկայացուցիչներ, ինչպիսիք են կետերը, կրիաները, փափկամարմինները, ձկների մի քանի տեսակներ։ Քաղաքի կենտրոնը տեղակայված է ծովի մակարդակից 6 մ բարձրության վրա[3]։

Բնակչություն, լեզու, կրոնադավանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուանդան Անգոլայի խոշորագույն քաղաքն է, դրա բնակչության թիվը (արվարձաններով) կազմում է մոտ 4,5 միլիոն մարդ։ Մայրաքաղաքի էթնիկ կազմը բավականին բազմազան է։ Այստեղ բնակվում են աֆրիկյան ժողովրրդների ներկայացուցիչներ՝ օրիմբունդու, մբանդա, բակոնգո, լունդա, չոկիե, նգանտուէլա, կուանյամա և այլք, ինչպես նաև եվրոպացիներ և խառը աֆրո-եվրոպական բնակչություն։ Աֆրիկական ծագման մայրաքաղաքի բնակիչները պաշտոնական հաղորդակցության ժամանակ օգտագործում են պորտուգալերենը, իսկ իրար հետ, որպես կանոն, շփվում են բանտու լեզուներով (կիմբունդու, ումբունդու, կիկոնգո), որոնք աստիճանաբար դուրս են մղվում պորտուգալերենի կողմից։ Երիտասարդության 90-98 %-ը խոսում են միայն պորտուգալերենով։ 1983 թվականի տվյալներով հարցման ընթացքում Լուանդայի 2,5 միլիոնանոց բնակչության 75 %-ը պորտուգալերենն անվանել են մայրենի լեզու։ Անգոլացիները, որոնք ունեն եվրոպական և խառը ծագում, խոսում են պետական լեզու համարվող պորտուգալերենով։ Լուանդայի բազմաթիվ բնակիչներ դավանում են տեղական ավանդական կրոններ, հանդիպում են նաև քրիստոնյաներ՝ կաթոլիկներ և բողոքականներ։

Տարի Բնակչություն
1996 1 500 000 մարդ [4]
1997 2 081 000 մարդ [5]
2009 2 584 000 մարդ [6]
2014 2 165 867 մարդ [1]
2018 2 487 444 մարդ [1]


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 http://aurelioschmitt.blogspot.com/2018/02/municipios-de-angola-censo-2014-e.html
  2. «"Average Conditions Luanda, Angola"». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին. BBC Weather.
  3. «Luanda, Angola Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 5-ին.
  4. Great dictionary of geographical names (ռուս.) / под ред. В. М. КотляковЕкатеринбург: Русское географическое общество, 2003. — С. 376. — 832 с. — ISBN 5-94799-148-9
  5. (unspecified title) — P. 353.
  6. Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուանդա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 674