Նայրոբի
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Նայրոբի | |||||
Nairobi | |||||
| |||||
Երկիր | Քենիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Պրովինցիա | Նայրոբի | ||||
Համայնք | Նայրոբի | ||||
Քաղաքապետ | Ջեֆրի Մայիվա | ||||
Հիմնադրված է | 1899 թ. | ||||
Մակերես | 696 կմ² | ||||
ԲԾՄ | 1 161 մ | ||||
Բնակչություն | ▲5 545 000 մարդ (2016)[1] | ||||
Խտություն | 4509 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 020 | ||||
Պաշտոնական կայք | nairobicity.org (անգլ.) | ||||
| |||||
Նայրոբի (անգլ.՝ և սվահիլի՝ Nairobi), քաղաք հասարակածի մոտակայքում, Քենիայի մայրաքաղաք, Արևելյան Աֆրիկայի խոշորագույն քաղաքը։
Բնակչությունը՝ ▲5 545 000 մարդ (2016)[1], սակայն իրականում բնակչությունն ավելին է, քան ներկայացված թիվը քաղաքի ետնավայրերի պատճառով, որտեղ բնակչության գնահատումը ծայրաստիճան բարդ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում ժամանակակից քաղաքի վայրում գտնվում էին անմարդաբնակ ճահիճներ։ 1899 թվականին այստեղ կառուցվել է Ուգանդայի երկաթուղային գիծը մատակարարող կայարան, որն էլ շուտով դարձել է երկաթուղային գծի շտաբ կայանը։ Քաղաքն իր անվանումը ստացել է Ewaso Nyirobi (Էվասո Նայրոբի) ջրամբարի անունից, որը մասայերեն լեզվից թարգմանաբար նշանակում է «զով ջուր»։ 1990 թվականին քաղաքում այտուցային ժանտախտի համաճարակ է սկսվել, ինչի հետևանքով քաղաքը ամբողջությամբ վերակառուցվել է, քանի որ հին քաղաքը ստիպված էին ամբողջությամբ այրել։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի աշխարհագրական դիրքն է՝ 1°17′ հվ. լ. 36°49′ ավ. ե.HGЯO և զբաղեցնում է 696 կմ² տարածք։
Նայրոբին գտնվում է Կամպալա և Մոմբասա քաղաքների միջև։ Քանի որ քաղաքը գտնվում է Արևելա-Աֆրիկյան ռիֆտային հովտից ոչ հեռու, այստեղ շատ հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և ստորգետնյա ցնցումներ։ Նայրոբիի մոտակայքում գտնվող ամենաբարձր կետը քաղաքից արևմուտք գտնվող Նգոնգ բլուրներն են։ Քաղաքից հյուսիս գտնվում է Քենիա լեռը, իսկ հարավ-արևելքում՝ Կիլիմանջարո լեռը։ Երկու լեռներն էլ պարզ եղանակին հնարավոր է տեսնել Նայրոբի քաղաքից[2]։
Նայրոբի գետը և դրա վտակները անցնում են Նայրոբիի տարածքով։ Քաղաքի հյուսիսում գտնվում է Կարուրա անտառը, որի համար պայքարում էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Վանգարի Մաատային (Wangari Maathai), երբ պլանավորվում էր շենքերով և այլ ենթակառուցվածքներով կառուցապատել անտառի տարածքը[3]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծովի մակարդակից ավելի քան 1600 մետր բարձրության շնորհիվ Նայրոբին ունի բարեխառն կլիմա՝ ջերմաստիճանն երբեմն է բարձրանում 25 °C-ից և բավականին հավասարաչափ է տարվա ընթացքում։ Ամենացուրտ ամիսը հուլիսն է, ամենատաքը՝ մարտը։ Գոյություն ունի 2 խոնավ սեզոն՝ ապրիլից մայիս և նոյեմբերից դեկտեմբեր, և մեկ չոր՝ հուլիսից օգոստոս[4]։ Հունիսին և հուլիսին ջերմաստիճանը գիշերը կարող է լինել 10 °C-ից ցածր[5]։ Պատմության ընթացքում գրանցված ամենացածր ջերմաստիճանը կազմել է +5 °C[6]: Ամենաարևոտ և տաք տարվա եղանակը հունվարից մարտ ընկած ժամանահատվածն է։ Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը առավելագույնն է և կազմում է +24 °C:
Նայրոբիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 25.5 (77.9) |
26.7 (80.1) |
26.8 (80.2) |
25.0 (77) |
23.5 (74.3) |
22.5 (72.5) |
22.0 (71.6) |
22.7 (72.9) |
25.0 (77) |
25.7 (78.3) |
24.0 (75.2) |
24.5 (76.1) |
24.5 (76.1) |
Միջին օրական °C (°F) | 18.0 (64.4) |
18.8 (65.8) |
19.4 (66.9) |
19.2 (66.6) |
17.8 (64) |
16.3 (61.3) |
15.6 (60.1) |
15.9 (60.6) |
17.3 (63.1) |
18.5 (65.3) |
18.4 (65.1) |
18.1 (64.6) |
17.8 (64) |
Միջին ցածր °C (°F) | 10.5 (50.9) |
10.9 (51.6) |
12.1 (53.8) |
13.4 (56.1) |
12.1 (53.8) |
10.0 (50) |
9.2 (48.6) |
9.1 (48.4) |
9.7 (49.5) |
11.3 (52.3) |
12.7 (54.9) |
11.7 (53.1) |
11.1 (52) |
Տեղումներ մմ (դյույմ) | 58.3 (2.295) |
49.8 (1.961) |
92.2 (3.63) |
242.3 (9.539) |
189.5 (7.461) |
38.6 (1.52) |
17.6 (0.693) |
24.0 (0.945) |
31.2 (1.228) |
60.8 (2.394) |
149.6 (5.89) |
107.6 (4.236) |
1061,5 (41,791) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 4 | 4 | 8 | 15 | 13 | 5 | 3 | 4 | 4 | 7 | 14 | 9 | 90 |
Միջին ամսական արևային ժամ | 288.3 | 266.0 | 266.6 | 204.0 | 189.1 | 159.0 | 130.2 | 127.1 | 180.0 | 226.3 | 198.0 | 257.3 | 2491,9 |
Միջին օրական արևային ժամ | 9.3 | 9.5 | 8.6 | 6.8 | 6.1 | 5.3 | 4.2 | 4.1 | 6.0 | 7.3 | 6.6 | 8.3 | 6.8 |
Աղբյուր #1: NOAA[7] | |||||||||||||
Աղբյուր #2: BBC Weather[8] |
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենվեր, ԱՄՆ — 1975 թվականից[9].
- Ռոլի, ԱՄՆ[10].
- Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
- Կունմին, Չինաստան[11]
- Պինսյան, Չինաստան — 2013 թվականից[12]
- Կոլոնիա Տովար, Վենեսուելա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.demographia.com/db-worldua.pdf
- ↑ Perceptive Travel. «Nairobi by Degrees». perceptivetravel.com. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ The East African (1998 թ․ նոյեմբերի 2). «Karura: Are We Missing the Trees for the Forest?». nationmedia.com. Արխիվացված է օրիգինալից (html) 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Gaisma. «Nairobi, Kenya - Sunrise, sunset, dawn and dusk times, table» (html). gaisma.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին.
- ↑ World Travels. «Nairobi Climate and Weather» (html). wordtravels.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
- ↑ United Nations. «Travel and Visa Information» (html). unhabitat.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «WMO Climate Normals for DAGORETTI 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Average Conditions Nairobi, Kenya». BBC Weather. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ «Sister Cities International» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Raleigh, North Carolina». Sister Cities International. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Denver Mayor Michael Hancock gets set for African trip». Blogs.denverpost.com. 2013 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Coastweek Kenya. «The most from the coast». Coastweek. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նայրոբի» հոդվածին։ |
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 178)։ |