Electronic Entertainment Expo
Electronic Entertainment Expo | |
---|---|
Առաջին իրադարձության ամսաթիվը | մայիսի 11, 1995 թ. |
Կազմակերպիչ | Entertainment Software Association |
Հաճախում | 66 100[1] |
Կայք | e3expo.com |
Electronic Entertainment Expo («Էլեկտրական զվարճանքների ցուցահանդես»), ամենամյա համակարգչային խաղերի արտադրության ցուցահանդես, որը անց է կացնում Entertainment Software Association-ը։ Ցուցահանդեսի ժամանակ ծրագրավորողները, հրատարակիչները, ծրագրային և սարքային ապահովում արտադրողները ներկայանում են համակարգչային տեսախաղեր, խաղային համակարգեր, համակարգչային էլեկտրոնիկա և աքսեսսուարներ։
Ի տարբերություն Gamescom-ի և այլ խաղային ցուցահանդեսների, որոնք նույնպես բաց են հասարակության համար, E3-ը բացառիկ իրադարձություն է խաղային արդյունաբերության մեջ[2]։ Ամեն ցուցահանդեսի ավարտից հետո, գնահատվում է որակով արտադրողների ապրանքները և Game Critics Awards բաժանում է մրցանակներ։ Մրցանակի է արժանանում ամենալավ միտքը, խաղը, ցուցադրությունը և խաղային էլեկտրոնիկան, ինչպես նաև հայտարարվում է ամենահիասթափեցնող ցուցադրման և ապրանքի մասին։
E3-ը սովորաբար անց է կացվում ամեն տարվա մայիսի վերջին կամ հուլիսի սկզբին, Լոս-Անջելեսում գտնվող Los Angeles Convention Center-ում։ 2007 թվականին բացառություն տեղի ունեցավ և համաձայնությունից հետո ցուցահանդեսը անց կացվեց հուլիսի 11-ից 13-ը Սանտա Մոնիկայում։
E3 2013-ը անց է կացվել 2013 թվականի հունիսի 11-ից 13-ին Los Angeles Convention Center-ում։ E3 2014 տեղի ունեցավ 2014 թվականի հունիսի 10-12-ը, սակայն տեղը մնացել էր անփոփոխ[3]։
E3 2015 անց է կացվել հուլիսի 14-18-ը և ուղիղ եթերով ցուցադրվել է YouTube-ով և Twitch.tv-ով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև E3-ի մեկնարկը խաղի հրատարակիչներ ներկայացնում էին խաղը տարբեր նմանատիպ ցուցահանդեսներում, ինչպիսիք են օրինակ՝ Consumer Electronics Show և European Computer Trade Show։
Առաջին E3-ի գաղափարը մտածվել է IDG-ի և ինտերակտիվ թվային ասսոցիացիաների հիմնադիրների մեկի կողմից։ Այս դեպքը համընկավ խաղային համակարգերի նոր սերնդի թողարկման հետ, մասնավորապես Sony Saturn-ի թողարկման և հաջորդող համակարգերի PlayStation, Virtual Boy և Neo Geo CD ռելիզի հետ։ Ինչպես նաև հրապարակվեցին Nintendo Ultra 64-ի տեխնիկական տվյալները, սակայն ցուցահանդեսին և չցուցադրվեց։
2006 թվականին E3-ի հիմնադիրը որոշեց փոխել ցուցահանդեսի ֆորմատը, այն վերածելով մեծ շոուի, որին կարող էին այցելել տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ ընտրված ներկայցուցիչները կունենային փակ կոնֆերանս[4]։ Սակայն 2009 թվականին այն վերադարձավ նախկին ֆորմատին։ 2010 թվականին ցուցահանդեսը կրկին անց կացվեց Los Angeles Convention Center-ում։ 2011 թվականի հունիսի 6-9-ը տեղի ունեցած ցուցահանդեսը նույնպես անցավ կացվեց այստեղ[5]։ Նույնը տեղի ունացավ նաև 2012 թվականին։ 2013 թվականին ցուցահանդեսի անցկացման ծրագրերի հետ կապված Los Angeles Times 4 2012 թվականի հունիսին տրված ինտերվիու ժամանակ Software Association նախագահ Մայքլ Գալախերը ասաց[6]․
«Մենք դեռ բանակցություններ ենք վարում Լոս-Անջելես քաղաքի հետ, սակայն կան մի շարք հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել։ Եթե մեզ չհաջողվի լուծել դրանք, մենք առաջարկում ենք տեղափոխել մեկ այլ վայր»։
Սակայն 2013 թվականի ցուցահանդեսը նույնպես անց կացվեց Los Angeles Convention Center-ում։
E3/Tokyo '96
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թվականին IDG և IDSA-ն մշակեցին E3-ի ճապոնական տարբերակը, Makuhari Messe-ում տեղի ունեցող համաշխարահային իրադարձությունների շրջանակներում։ Սկզբնական շրջանում շոուի հովանավորների շարքերը պատրաստվել էր համալրել Sony Computer Entertainment, սակայն հետագայում ընկերություն թողարկեց իր սեփական PlayStation Expo-ն։ Sega-ն նույնպես հրաժարվեց հովանավորչությունից, շոուի միակ հովանավոր թողնելով Nintendօ-ին։ Ցուցահանդեսը տեղի ունեցավ 1996 թվականի նոյեմբերի 1-4-ը, սակայն դրան զուգորդաբար ընթացող այլ խաղային ցուցահանդեսների, ինչպես նաև ճապոնական արտադրողների կողմից օգնության բացակայությունը հանգեցրեց նրան, որ E3/Tokyo-ն այլևս չկայացավ[7]։
Ցուցահանդեսի անցկացման տարեթվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- E3 1995, մայիսի 11-13 (Լոս-Անջելես)
- E3 1996, մայիսի 16-18 (Լոս-Անջելես)
- E3 1997, հունիսի 19-21 (Ատլանտա)
- E3 1998, մայիսի 28—30 (Ատլանտա)
- E3 1999, մայիսի 13—15 (Լոս-Անջելես)
- E3 2000, մայիսի 11—13 (Լոս-Անջելես)
- E3 2001, մայիսի 16—18 (Լոս-Անջելես)
- E3 2002, մայիսի 22—24 (Լոս-Անջելես)
- E3 2003, մայիսի 14—16 (Լոս-Անջելես)
- E3 2004, մայիսի 12—14 (Լոս-Անջելես)
- E3 2005, մայիսի 18—20 (Լոս-Անջելես)
- E3 2006, մայիսի 10—12 (Լոս-Անջելես)
- E3 2007, հուլիսի 11—13 (Լոս-Անջելես)
- E3 2008, հուլիսի 15—17 (Լոս-Անջելես)
- E3 2009, հունիսի 2—4 (Մայամի)
- E3 2010, հունիսի 15—17 (Լոս-Անջելես)
- E3 2011, հունիսի 7—9 (Լոս-Անջելես)
- E3 2012, հունիսի 5—7 (Լոս-Անջելես)
- E3 2013, հունիսի 10—13 (Լոս-Անջելես)
- E3 2014, հունիսի 9—12 (Լոս-Անջելես)
- E3 2015, հունիսի 16—18(Լոս-Անջելես)
- E3 2016, հունիսի 12—14 (Լոս-Անջելես)
- E3 2017, հունիսի 13—15 (Լոս-Անջելես)[8]
- E3 2018, հունիսի 9—12 (Լոս-Անջելես)
- E3 2019, հունիսի 11—13 (Լոս-Անջելես)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.gamespot.com/articles/e3-2019-attendance-falls-compared-to-last-year/1100-6467795/
- ↑ Dave Thier. (2012 թ․ հունիսի 8). «E3 is Obsolete, But It Doesn't Matter» (անգլերեն). Forbes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «E3 2014» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
- ↑ E3 переименована в E3 Media Festival Արխիվացված 2014-03-22 Wayback Machine, 02
- ↑ E3 2011 — дата и компании участники, 11
- ↑ LUKE PLUNKETT (4 июня 2012 года). «This Might be the Last E3 In Los Angeles». kotaku. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 06.03.2013-ին.
- ↑ 右高 千尋. (1996 թ․ նոյեմբերի 5). «任天堂もSEGAもSONYもいないE3/Tokyo'96» (ճապոներեն). PC Watch. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
- ↑ «About E3 | Electronic Entertainment Expo June 13-15, 2017». e3expo.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 17-ին.