Քրքոլդի
Բնակավայր | ||
---|---|---|
Քրքոլդի | ||
Երկիր | Միացյալ Թագավորություն | |
Համայնք | Ֆայֆ | |
Մակերես | 18±1 կմ² | |
Բնակչություն | ▲50 010 մարդ (2016) | |
Ժամային գոտի | UTC+0 | |
Հեռախոսային կոդ | 01592 | |
Փոստային դասիչ | KY1 և KY2 | |
| ||
Քրքոլդի (/kərˈkɔːdi/ ( ), գաել.՝ Cathair Chaladainn, անգլա-շոտլ.՝ Kirkcaldy, listen , անգլ.՝ Kirkcaldy), քաղաք Մեծ Բրիտանիայում՝ Շոտլանդիայի արևելյան մասում, Ֆայֆ մարզում, Ֆըրտ օֆ Ֆորտ ծովածոցի ափին, մարզկենտրոն Գլենրոտեսից ընդամենը 4 կիլոմետր հեռավորության վրա։ Զբաղեցնում է 18,9 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի հունվարի տվյալներով եղել է 49.460[1], 2016-ի հունվարին՝ 50.010[2]: Նշանավոր տնտեսագետ, ժամանակակից տնտեսագիտության հիմնադիր, ազատականության (լիբերալիզմի) հայր Ադամ Սմիթի և 2007-2010 թթ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի ծննդավայրն է [3]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական փաստաթղթերում Քրքոլդին առաջին անգամ հիշատակվել է 596 թվականին, Ռեյտի ճակատամարտի մասին պատմող մի ժամանակագրության մեջ։ 1364 թվականին քաղաքն ընծայվել է Դանֆերմլայն աբբայության վանականներին։ 19-րդ դարի վերջերին այս բնակավայրը համբավվել է որպես լինոլեումի արտադրության կենտրոն։ Ներկայումս արդիական արդյունաբերության ու առևտրի կենտրոն է։ Քաղաքին որոշակի համբավ են բերել նաև ամենշաբաթյա փողոցային տոնավաճառները՝ "Links Market"-ը, որ համարվում է ամենաերկար փողոցային տոնավաճառը Եվրոպայում և ամենահներից մեկը. 2004 թվականին հանդիսավորությամբ նշվել է "Links Market"-ի 700-ամյակը։ Հիշարժան է նաև այն փաստը, որ Քրքոլդիում է հիմնադրվել Մեծ Բրիտանիայի հոկեյի ամենահին թիմը՝ «Ֆայֆ Ֆլայերս»-ը («Fife Flyers», 1938 թ.)[4][5][6]: 2011 թվականից ի վեր թիմը հանդես է գալիս Միացյալ Թագավորության հոկեյի բարձրագույն խմբի առաջնությունում՝ Elite Ice Hockey League-ում[4][5]։ Քրքոլդիի պարծանքներից մեկն էլ տասնամյակներ շարունակ այստեղ հաջողությամբ գործող Fife Opera-ն է։
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Ադամ (1728–1792), ճարտարապետ
- Ջիմ Քլունի (1933–2003), ֆուտբոլիստ, մարզիչ
- Գայ Բերիմեն (* 1978), Coldplay երաժշտախմբի բասիստ
- Օլիվեր Բյորք (* 1997), ֆուտբոլիստ
- Գորդոն Բրաուն (* 1951), քաղաքական գործիչ
- Փիթըր Դամբրեք (* 1973), ավտոմրցարշավորդ
- Ջեքի Լևեն (1950–2011), երգիչ-երգահան, կոմպոզիտոր
- Վալ Մաքդերմիդ (* 1955), գրող
- Էնթընի Մաքդոնալդ (* 2001), ֆուտբոլիստ
- Ռոնալդ Մունրո Ֆերգյուսոն (1860–1934), Ավստրալիայի նահանգապետ (Generalgouverneur)
- Յան Ռանքին (* 1960), գրող
- Բոբ Ռոսս (* 1954), դիրիժոր
- Ադամ Սմիթ (1723–1790), դասական տնտեսագիտության հիմնադիր
- Ջոն Թոմսոն (1909–1931), ֆուտբոլիստ, դարպասապահ
- Ջոքի Վիլսոն (1950–2012), դարթիստ
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրքոլդի (6 m asl, averages 1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 6.7 (44.1) |
7.2 (45) |
9.3 (48.7) |
11.5 (52.7) |
14.3 (57.7) |
16.8 (62.2) |
18.8 (65.8) |
18.9 (66) |
16.4 (61.5) |
13.0 (55.4) |
9.3 (48.7) |
6.8 (44.2) |
12.42 (54.33) |
Միջին ցածր °C (°F) | 0.9 (33.6) |
1.3 (34.3) |
2.6 (36.7) |
3.7 (38.7) |
6.2 (43.2) |
9.1 (48.4) |
11.2 (52.2) |
11.2 (52.2) |
9.1 (48.4) |
6.3 (43.3) |
3.2 (37.8) |
0.7 (33.3) |
5.46 (41.84) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 67.7 (2.665) |
51.3 (2.02) |
62.7 (2.469) |
46.1 (1.815) |
54.5 (2.146) |
57.9 (2.28) |
61.9 (2.437) |
60.9 (2.398) |
70.2 (2.764) |
87.8 (3.457) |
77.9 (3.067) |
74.0 (2.913) |
772.9 (30.431) |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 1 mm) | 12.6 | 10.2 | 10.7 | 10.0 | 11.6 | 9.6 | 10.4 | 10.5 | 10.9 | 13.5 | 12.1 | 12.6 | 134.7 |
Միջին ամսական արևային ժամ | 46.2 | 76.2 | 110.4 | 147.8 | 192.9 | 166.3 | 176.7 | 163.3 | 124.4 | 99.9 | 66.9 | 38.2 | 1409,2 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ General Register Office for Scotland; Population Densities of Localities, mid-2012 (excelfil) Արխիվացված 2014-09-03 Wayback Machine http://gro-scotland.gov.uk/files2/stats/population-estimates/special-area/mid-2012-settlement/2012-pop-est-sett-local-addtional-tabf2.xls Արխիվացված 2014-09-03 Wayback Machine |date=20140903062920 }} Läst 12 november 2014.
- ↑ Kirkcaldy, www.citypopulation.de
- ↑ «Архівована копія». Արխիվացված է օրիգինալից 29 квітня 2014-ին. Վերցված է 29 квітня 2014-ին.
- ↑ 4,0 4,1 http://www.bbc.com/sport/ice-hockey/13903353 |titel=Fife Flyers will join the Elite League for next season |hämtdatum= |författare= |efternamn= |förnamn= |författarlänk= |efternamn2= |förnamn2= |datum=2011-06-24 |år= |månad= |format= |verk= |utgivare=BBC |sid= |språk= |doi= |arkivurl= |arkivdatum= |citat= |ref= }}
- ↑ 5,0 5,1 |författare= |rubrik=Flyers place in the Elite League confirmed |url=http://www.fifetoday.co.uk/sport/flyers-place-in-the-elite-league-confirmed-1-1697024 |tidning=Fife Today |id= |datum=2011-06-24 |sid= |hämtdatum= |språk= |arkivurl= |arkivdatum= }}
- ↑ http://www.fifeflyers.co.uk/index.php/about-fife-flyers/about-fife-flyers |titel=ABOUT FIFE FLYERS |hämtdatum=2017-07-24 |författare= |efternamn= |förnamn= |författarlänk= |efternamn2= |förnamn2= |datum= |år= |månad= |format= |verk= |utgivare=Fife Flyers Ice Hockey Club |sid= |språk= |doi= |arkivurl=https://web.archive.org/web/20170709100400/http://www.fifeflyers.co.uk/index.php/about-fife-flyers/about-fife-flyers |arkivdatum=2017-07-09 |citat= |ref= }}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kirkcaldy Civic Society
- About Kirkcaldy
- Kirkcaldy en FifeDirect(չաշխատող հղում) |2=http://www.fifedirect.org.uk/Kirkcaldy(չաշխատող հղում) |bot=InternetArchiveBot
- Renacimiento en Kirkcaldy en FifeDirect(չաշխատող հղում) |2=http://www.fifedirect.org.uk/kirkcaldyrenaissance(չաշխատող հղում) |bot=InternetArchiveBot
- Kirkcaldy Town Centre
- Langtoun Online
- Perfil Económico de Kirkcaldy(չաշխատող հղում) |2=http://www.fifedirect.org.uk/uploadfiles/publications/c64_RevisedKirkcaldy_Apr07.pdf(չաշխատող հղում) |bot=InternetArchiveBot}
- Sitio tributo a la Escena Musical Alternativa de los años 1980
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրքոլդի» հոդվածին։ |
|