Պահպանվել է խոշոր պաշտպանական համալիր [թերակղզու վրա դղյակի մնացորդներ (XIV դ․ կես), Գալվե կղզու վրա դղյակ (XIV դ․ 2-րդ կես — XV դ․ սկիզբ, վերականգնվել է 1960-ին)], Վիտաուտո կոստյոլը (1409, վերակառուցվել է XVIII դ․, բարոկկո ոճով), կարաիմների տաճար (փայտ, XIX դ․ 1-ին կես)։ Կա Պատմության թանգարան։ Տրակայում ամեն տարի անց են կացվում ջրասպորտի միջազգային մրցումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 73)։