Վեպ
Գրականություն |
---|
Գրական ուղղություններ |
Գրական ժանրեր |
Մեդիա |
Տեխնիկա |
Պատմություն |
Քննարկում |
Վեպ, գրական ժանր, էպիկական արձակ ստեղծագործություն։
Վեպի սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը պատմողական գրական տեսակ է։ Այն արձակ մյուս տեսակներից տարբերվում է իր ծավալով և ներքին ընդգրկումով։ Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի հանձնարարականում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»[1]։ Ժանրի միջազգային ռոման անվանումը վերագրվում է 11 - 12-րդ դարերում եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են ռոմաներեն լեզվով՝ ի հակադրություն լատինական գրականության։ Վեպը «էպիկական ստեղծագործություն է, որի մեջ պատումը կենտրոնացված է առանձին անհատի ճակատագրի վրա, նրա բնավորության և ինքնագիտակցության ձևավորման և զարգացման վրա»[2]։ Սակայն հանրագիտարանային այս ձևակերպումը երևույթի արտաքին կողմն է միայն։
Հեգելը գեղարվեստի պատմությունը բաժանում է երկու ձևի՝ դասական (անտիկ) և ռոմանտիկական։ Ամբողջ միջնադարյան արվեստը հատկացնում է ռոմանտիկական ձևին։ Վեպը վերագրելով արվեստի ռոմանտիկական ոճին՝ այն անվանում է «բուրժուական էպոպեա»։ Համեմատելով էպոսն ու վեպը Հեգելը գրում է. «...փոխվում է նորագույն վեպերում գործող հերոսների ասպետականությունը։Որպես անհատներ, օժտված իրենց անձնական նպատակներով՝ սիրով, պատվով, բարեգործությամբ կամ աշխարհի բարեկարգման իդեալով, նրանք հակադրվում են տիրող կարգերին ու իրականության պրոզային, որն ամենուրեք դժվարություններ է դնում նրանց ճանապարհին»[3]։
Ըստ Բելինսկու՝ «մեր ժամանակի էպոսը վեպն է», որն իր մեջ կրում է էպոսի բոլոր հատկանիշները, միայն այն տարբերությամբ, որ վեպում չկան աստվածներ ու կյանքի միֆոլոգիական չափերը, այլ սովորական կյանքն է, քանզի նորագուն արվեստի համար մասնավոր մարդու ճակատագիրն էական է։ «Վեպը,-գրում է Բելիսկին,- ծագել է քրիստոնեական ժողովուրդների նորագույն քաղաքակրթությունից՝ մարդկության պատմության այն դարաշրջանում, երբ բոլոր քաղաքացիական, հասարակական, ընտանեկան և առհասարակ մարդկային հարաբերությունները դարձել էին բազմաբարդ ու դրամատիկ, կյանքը տարածվել էր անսահման տարրերի խորությամբ ու լայնքով։ Բացի հետաքրքրաշարժությունից և բովանդակային հարստությունից, վեպը ոչնչով ցածր չէ էպիկական պոեմից՝ նաև որպես գեղարվեստական ստեղծագործություն»[4]։
Հայ վեպի սկզբնավորումը (19-րդ դարի 40-ական թթ.)
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ առաջին վեպը «Վերք Հայաստանի»-ն է, հեղինակի բնորոշմամբ՝ պատմական վեպ։ Հայ վիպասանության խոշորագույն ներկայացուցիչներից են Րաֆֆին, Ծերենցը, Պերճ Պռոշյանը, Մուրացանը, Շիրվանզադեն, Նար-Դոսը և ուրիշներ։
Տես նաև՝
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեպ» հոդվածին։ |
|