Ուրագան
ԲՄ-27 Ուրագան | |
---|---|
Ուրագան ՀԿՌՀ | |
Տեսակ | ՀԿՌՀ |
Արտադրող | ԽՍՀՄ |
Արտադրման տարիներ | 1975-ից մինչ օրս |
Հատի գին | ~ 9 մլն $ |
Հիմնական օգտագործողներ | Ռուսաստան Ղազախստան Ուկրաինա |
Մեքենայի Քաշ | 20 տ |
Մեքենայի Երկարություն | 9.63 մ |
Մեքենայի Բարձրություն | 2.8 մ |
Մեքենայի Լայնություն | 3.23 մ |
Մեքենայի շարժիչի հզորություն | 180 ձիաուժ |
Մեքենայի շարժիչի տեսակ | դիզելային |
Վառելիքի պաշար | 500 կմ |
Հրթիռների քանակ | 16 |
Հրթիռների տրամագիծ | 220 մմ |
Կրակի Հեռահարություն | 8.5-34կմ |
Կրակի Տևողություն | 9-20 վրկ |
Վերալիցքավորման ժամանակ | 15-20 րոպե |
Ուրագան (ռուս.՝ Ураган), խորհրդային արտադրության համազարկային կրակի ռեակտիվ համակարգ։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրագան համակարգերը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, զրահապատ տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, կապի հանգույցների և շինությունների ոչնչացման համար։ Ուրագան համակարգերի արտադրությունը սկսվել է 1975 թվականին։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրագան համակարգի մեքենան բավականին թեթև է նրա մարտական քաշը կազմում է ընդամենը 20 տոննա։ Ուրագան համակարգը հավաքված է Զիլ-135ԼՄ բեռնատարի շասսի վրա և ունի 8X8 կոնֆիգուռացիա։ Մեքենայի երկարությունը կազմում է 9.63 մ, լայնությունը 2.8 մ, իսկ բարձրությունը 3.23 մ։ Մեքենան սնուցվում է երկու դիզելային շարժիչներով, որոնցից յուրաքանչյուրը զարգացնում է 182 ձիաուժ հզորություն։ Մեքենան զարգացնում է առավելագույնը 65 կմ/ժ արագություն։ Ուրագան համակարգերի վառելիքի պաշարը կազմում է շուրջ 500 կմ։
Մարտվարական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրագան համակարգը ղեկավարվում է անձնակազմի 4 անդամների կողմից։ Ուրագան համակարգի հրթիռների քանակը 15-ն է՝ տրամաչափը ստանդարտ 220 միլիմետր։ Հրթիռների մեկնարկային քաշը կազմում է 280 կգ, իսկ մարտագլխիկների քաշը 90-100 կգ։ Համակարգի ռեակտիվ արկերը կարող են համալրվել բեկորաֆուգասային, թերմոբարիկ, կասետային և քիմիական մարտական մասով։ Ուրագան համակարգի կրակի առավելագույն հեռահարությունը հասնում է 34-35 կիլոմետրի։ Ուրագան համակարգերի հրթիռները վերալիցքավորվում են 15-20 րոպեների ընթացքում։
Ռազմական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրագան համակարգերը մասնակցել են մի շարք ռազմական հակամարտությունների՝ Աֆղանստանում, Հարավային Օսեթիայում, Ուկրաինայի արևելյան հատվածներում և այլուր։ Ուրագան համակարգերը մասնակցել են նաև առաջին և երկրորդ չեչենական պատերազմներին։
Համեմատություն Սմերչ, ԱՌ1Ա, PHL-03, ՎՄ-80, HIMARS, M270, Աստրոս II և Պինակա ՀԿՌՀ-երի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինատեսակ | Սմերչ[1] | Ուրագան[2] | ԱՌ1Ա[3] | PHL-03[4] | ՎՄ-80 | HIMARS[5] | M270[6] | Աստրոս II[7] | Պինակա[8] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արտադրող երկիր | ԽՍՀՄ ՌԴ |
ԽՍՀՄ ՌԴ |
Չինաստան | Չինաստան | Չինաստան | ԱՄՆ | ԱՄՆ | Բրազիլիա | Հնդկաստան |
Արտադրման տարիներ | 1987-մինչ օրս | 1975-մինչ օրս | 2009-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1999-մինչ օրս | 2005-մինչ օրս | 1983-մինչ օրս | 1983-մինչ օրս | 2000-մինչ օրս |
Զանգված | 43.7 տ | 20 տ | 42.5 տ | 43 տ | 32 տ | 10.9 տ | 24.56 տ | 10 տ | 45 տ |
Երկարություն | 12.1 մ | 9.63 մ | 13 մ | 12 մ | 9.5 մ | 7 մ | 6.97 մ | 7 մ | 12.5 մ |
Բարձրություն | 3.05 մ | 2.8 մ | 3 մ | 3 մ | 3 մ | 3.2 մ | 2.97 մ | 2.9 մ | 3 մ |
Լայնություն | 3.05 մ | 3.23 մ | 3 մ | 3 մ | 3.5 մ | 2.4 մ | 2.62 | 2.6 մ | 2.5 |
Տրամաչափ | 300 մմ | 200 մմ | 300 մմ | 300 մմ | 273 մմ | 227 մմ | 227 մմ | 127, 180, 300 մմ | 214 մմ |
Ուղղորդիչների քանակ | 12 հատ | 16 հատ | 10 հատ | 8 հատ | 12 հատ | 6 հատ | 12 հատ | 32, 16, 4 հատ | 16 |
Կրակի նվազ. հեռավորություն | 2 կմ | 8.5 կմ | 20 կմ | 20 կմ | 34 կմ | 2 կմ | 2 կմ | 7 կմ | 5 կմ |
Կրակի առավել. հեռավորություն | 90 կմ | 34 կմ | 130 կմ | 150 կմ | 80 կմ | 300 կմ | 300 կմ | 90 կմ | 40 կմ |
Վերալիցքավորում | 30 րոպե | 12-20 րոպե | 20 րոպե | 30 րոպե | 15-20 րոպե | 5-10 րոպե | 5 րոպե | 15-20 րոպե | 15 րոպե |
Վառելիքի պաշար | 850 կմ | 500 կմ | 650 կմ | 650 կմ | 550 կմ | 480 կմ | 485 կմ | 480 կմ | 800 կմ |
Արժեք | 12.5 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 9 մլն. $ | 7 մլն. $ | 18 մլն. $ | 20 մլն. $ | 13,5 մլն. $ | 2 մլն. $ |
Սպառազինություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աֆղանստան 18 հատ
- Բելառուս 84 հատ
- Գվինեա 3 հատ
- Իրան որոշ քանակությամբ
- Ղազախստան 180 հատ
- Մոլդովա 11 հատ
- Մյանմա 35 հատ
- Ռուսաստան 500-800 հատ
- Սիրիա 36 հատ
- Տաջիկստան 12 հատ
- Տանզանիա 48 հատ
- Թուրքմենստան 54 հատ
- Ուկրաինա 139 հատ
- Ուզբեկստան 49 հատ
- Եմեն 13 հատ
- Վիետնամ որոշ քանակությամբ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- BM-27 Uragan Multiple launch rocket system Արխիվացված 2016-09-22 Wayback Machine(անգլ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սմերչ». Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին. Վերցված է 2016-08-13-ին.
- ↑ «Ուրագան». Արխիվացված է օրիգինալից 2016-09-22-ին. Վերցված է 2016-08-13-ին.
- ↑ «ԱՌ1Ա». Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին. Վերցված է 2016-08-13-ին.
- ↑ PHL-03
- ↑ «HIMARS». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Մ270». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Աստրոս II». Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին. Վերցված է 2016-08-13-ին.
- ↑ Պինակա