Ուիլյամ Հոգարթ
Ուիլյամ Հոգարթ William Hogarth | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1697[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4][5][6] |
Մահացել է | հոկտեմբերի 26, 1764[7][8][9] (66 տարեկան) կամ հոկտեմբերի 25, 1764[10][11] (66 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][11][6] |
Գերեզման | St. Nicholas Church, Chiswick |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Ազգություն | անգլիացիներ |
Կրոն | դեիզմ |
Ազդվել է | Անտուան Վատտո[12] և Պիտեր Բրեյգել Ավագ[12] |
Երկեր | The Graham Children?, Marriage A-la-Mode: 2. The Tête à Tête?, The Shrimp Girl?, Satire on False Perspective? և A Rake's Progress? |
Մասնագիտություն | նկարիչ, ծաղրանկարիչ, նկարազարդող, նկարիչ-փորագրող, exlibrist, գծանկարիչ և proofreader |
Ամուսին | Ջեյն Հոգարտ |
Ծնողներ | հայր՝ Ռիչարդ Հոգարտ[13], մայր՝ Anne Gibbons?[13] |
Զբաղեցրած պաշտոններ | պալատական նկարիչ |
William Hogarth Վիքիպահեստում |
Ուիլյամ Հոգարթ (անգլ.՝ William Hogarth, նոյեմբերի 10, 1697[1][2][3][…], Լոնդոն, Անգլիայի թագավորություն[4][5][6] - հոկտեմբերի 26, 1764[7][8][9] կամ հոկտեմբերի 25, 1764[10][11], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][11][6]), անգլիացի նկարիչ, գրաֆիկ, գրքի ձևավորող, արվեստի տեսաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է արծաթի վրա փորագրող Է. Գեյմբլի մոտ, 1720 թվականից՝ Ջ. Թորնհիլի ակադեմիայում (Լոնդոն)։
Հոգարթին հռչակ են բերել անգլիական հասարակության բարքերը մերկացնող երգիծական նկարներն ու փորագրությունները (պղնձի վրա)՝ «Անառակ կնոջ կարիերան» (6 նկար, 1730–1731, չեն պահպանվել, փորագրվել են 1732 թվականին), «Վատնողի կարիերան» (8 նկար, 1732– 1735, Սոունի թանգարան, Լոնդոն, փորագրվել են 1735 թվականին), «Մոդայիկ ամուսնություն» (6 նկար, 1743–1745, Ազգային պատկերասրահ, Լոնդոն, փորագրվել են 1745 թվականին) և այլնն։
Հոգարթի դիմանկարները («Կապիտան Թ. Կորեմ», 1740, Կորեմի անվան որբանոց, Լոնդոն, «Ինքնանկար», 1745, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն, «Ծովախեցգետին վաճառող աղջիկը», 1740–1750-ական թվականներ, Ազգային պատկերասրահ, Լոնդոն) աչքի են ընկնում կերպարների սուր բնութագրումներով և խոր ռեալիզմով։
Իր գեղագիտական ըմբռնումները Հոգարթը շարադրել է «Գեղեցկության վերլուծություն» տրակտատում (1753)։
Հոգարթի գաղափարներն ու երկերը մեծ ազդեցություն են ունեցել XVIII դարի եվրոպական մշակույթի վրա։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նախընտրական ճաշկերույթ»
|
«Քարոզչություն»
|
«Քվեարկություն»
|
«Խորհրդարան ընտրվածների հաղթանակը»
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 William Hogarth (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 William Hogarth — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Smithsonian American Art Museum person/institution ID
- ↑ 5,0 5,1 5,2 Benenson S. E. Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Կերպարվեստի արխիվ
- ↑ 7,0 7,1 7,2 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 8,0 8,1 8,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 9,0 9,1 9,2 Discogs — 2000.
- ↑ 10,0 10,1 10,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ 12,0 12,1 https://www.theartstory.org/artist/hogarth-william/
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 Pas L. v. Genealogics — 2003.
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հոգարթ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 499)։ |