[go: up one dir, main page]

Jump to content

Մլետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մլետ
Տեսակկղզի
Երկիր Խորվաթիա
Վարչատարածքային միավորMljet?
ՎայրԴալմաթիա
Մասն էDalmatian Archipelago?
Երկարություն37 կմ
Լայնություն3 կմ
Մակերես98 կմ²
Պահպանման տարածքMljet Nacionalni Park?
Բնակչություն1088 մարդ (2011)
Քարտեզ
Քարտեզ

Մլետ (խորվ.՝ Mljet, իտալ.՝ Meleda, լատին․՝ Melita), կղզի Խորվաթիայի հարավային մասում։ Կղզին շատ անգամ անցել է ձեռքից ձեռք։ 1345 - 1808 թվականներին Մլետը պատկանել է Դուբրովնիցկի Հանրապետությանը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մլետ կղզու քարտեզը
Կղզու Սուրբ Մարիամ վանքը

Կղզու մակերեսը 100,41 կմ² է, երկարությունը՝ մոտ 37 կմ, լայնությունը՝ 3 կմ։ Ջրափնյա գծի երկարությունը կազմում է 131,3 կմ[1]։ Մլետը Ադրիատիկ ծովի հարավային և արևելյան մասի մեծ կղզիներից է։ Այն Խորվաթիայի առավել անտառապատ կղզիներից է (72 %-ը անտառածածկ է)։

Կղզու բնակչությունը կազմում է 1111 մարդ (2001), որի 99 %-ը խորվաթներ են։ Կղզում մեծ քաղաքներ չկան։ Մլետի արևմտյան մասում գտնվում է Ազգային պարկ, իսկ արևելյան մասը հայտնի է գեղատեսիլ ծովախորշերով։ Կղզու շրջակայքում ճանապարհ է կառուցվել։ Մլետը ընկած է Պլեշաց թերակղզուց հարավ։ Կղզի են գնում Դուբրովնիկ և Տրեսնետո կանոնավոր և զբոսաշրջային չվերթները։

Ազգային պարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մլետ Ազգային պարկը

Կղզու արևմտյան մասը զբաղեցնում է «Մլետ» Ազգային պարկը, որը հիմնադրվել է 1960 թվականի նոյեմբերի 12-ին։ Ազգային պարկի հիմնական տեսարժան վայրերը երկու աղի լճերն են՝ Մեծ լիճ (Veliko, մակերեսը 45 հա է, խորությունը՝ 46 մ), Փոքր լիճ (Malo, մակերեսը 24 հա է, խորությունը՝ 29 մ)։ Մեծ լիճը գտնվում է Սուրբ Մարիամ կղզում։

Կղզու բուսական և կենդանական աշխարհը եզակի է։ Դարեր շարունակ կղզում առանձնացվել են երկու էկոլոգիական աղետի գոտի։ Առաջին ալիքը կապված է նրանով, որ 12-րդ դարում միաբանները Մեծ լիճը միացրել են ծովի հետ, որը հանգեցրել է քաղցրահամ ջրի աղիացմանը։ Երկրորդ ալիքը առաջացրել են մանգուստները, որոնց միջնադարում ձեռք են բերել կղզու պաշտպանության համար։ Դրա պատճառով կրճատվել է օձերի, վայրի թռչունների գլխաքանակը։ Հիմա կղզու էկոհամակարգը վերականգնել է հավասարակշռությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Центральное бюро статистики Хорватии» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-03-04-ին. Վերցված է 2017-07-13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մլետ» հոդվածին։