[go: up one dir, main page]

Jump to content

ՄիԳ-25

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄիԳ-25
Տեսակթռչող ապարատների ընտանիք
ԵնթատեսակՈրսիչ
Օգտագործվում է ինչպեսaerial interception?
ՇարժիչTumansky R-15?
ԶենքR-40?
ԱրտադրողՄիԳ և Սոկոլ
Գլխավոր կոնստրուկտորԱրտեմ Միկոյան
Առաջին թռիչքմարտի 6, 1964
Շահագործման սկիզբ1970
Շահագործման ավարտ1985
ՇահագործողներԱլժիր[1], Հայաստան[1][2] և Ադրբեջան[1][2]
Արտադրման թվականներ1969-1985
Միավոր արտադրված1190
ՆԱՏՈ-ի կոդFoxbat
 Mikoyan-Gurevich MiG-25 Վիքիպահեստում

Միկոյան ՄիԳ-25 (ռուս.՝ Микоян МиГ-25, ՆԱՏՕ-ի անվանմամբ՝ Foxbat)։ Խորհրդային երրորդ սերնդի գերձայնային երկշարժիչ կործանիչ-ուղեհատիչ է, որ նախագծվել է Միկոյանի-Գուրևիչի կոնստրուկտորական բյուրոյում։

Հիսունական թվականների կեսերին ԽՍՀՄ-ում նախաձեռնվեց մի ռազմական ինքնաթիռի մշակում, որը պետք է կարողանար դիմակայել ամերիկյան B-58 գերձայնային ռմբակոծիչի, ինչպես նաև նրա մոդիֆիկացիաների ու SR-71 հետախուզական ինքնաթիռի ենթադրյալ սպառնալիքներին։ Միկոյանի ՓԿԲ-ն առաջադրանք ստացավ նախագծել մի կործանիչ, որը պետք է ի զորու լիներ զարգացնել ձայնի եռապատիկ արագություն և թիրախները խոցեր 0-ից 25000 մետր բարձրությունների վրա։

Փորձարարական կոնստրուկտորական բյուրոյում ՄիԳ-25 ինքնաթիռի մշակման հրմանը ձևակերպված է 1961 թ. մարտի 10 ամսաթվով։ Е-155Р-1 փորձնական մեքենայի գործարանային փորձարկումները սկսվել են 1964 թ.-ի մարտի 6-ին, իսկ Е-155П-1 փորձնական մեքենայինը՝ 1964 թ.-ի սեպտեմբերի 9-ին։

1975 թ.-ի ապրիլի 3-ին ՄիԳ-25 ինքնաթիռի պետական փորձարկումներն իրականացնելու համար ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու Ստեփան Անաստասի Միկոյանն արժանացել է ԽՍՀՄ Հերոսի կոչման։ Փորձարկող-օդաչու Նորայր Վաղինակի Ղազարյանն արժանացել է Լենինի շքանշանի։

1977 թ.-ի օգոստոսի 21-ին փորձարկող-օդաչու Ալեքսանդր Ֆեդոտովը Միգ-25 մեքենայով գրանցեց բարձրության բացարձակ համաշխարհային ռեկորդ՝ 37650 մետր։ ՄիԳ-25 ինքնաթիռով ընդհանուր առմամբ գրանցվել են 29 համաշխարհային ռեկորդներ, որոնցից 14 մինչև եվս չեն գերազանցվել։

Ինքնաթիռն իրենից ներկայացնում է երկու պոչերով մոնոպլան՝ սեղանաձև թևի բարձր տեղադրմամբ, երկու շարժիչներով՝ կողերից տեղադրված կարգավորվող օդակլանիչներով, և կայունարարով։ Ինքնաթիռի մարմինը մետաղյա ամբողջակազմ է. այն տեխնոլոգիապես բաժանվում է դիմային հատվածի, ետխցիկային հատվածի, օդակլանիչների, վառելիքի բաքերի հատված, պաչամասի։

Սպառազինման մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է հետևյալ երկրների Ռազմա-օդային ուժերի մեջ

  • Ալժիր
  • Ադրբեջան
  • Բելառուսիա
  • Բուլղարիա
  • Թուրքմենիստան
  • Իրան
  • Իրաք
  • Լիբիա
  • Հայաստան
  • Հնդկաստան
  • Ղազախստան
  • Ռուսաստան
  • Սիրիա
  • Վրաստան
  • Ուկրաինա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 World Air Forces 2014 — 2014.
  2. 2,0 2,1 World Air Forces 2008 — 2008.