Կիհնու
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիհնու (այլ կիրառումներ)
Կիհնու | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Էստոնիա |
Վարչատարածքային միավոր | Կիհնու |
Մակերես | 16,38 կմ² |
Բնակչություն | 686 մարդ (հունվարի 1, 2017)[1] |
Կիհնու (էստ․՝ Kihnu), ոչ մեծ կղզի Բալթիկ ծովում, 16,4 կմ² տարածքով։ Այն Ռիգայի ծոցի ամենամեծ և Էստոնիայի մեծությամբ յոթերորդ կղզին է։ Վարչականորեն հանդիսանում է Պյարնումաա նահանգի Կիհնու շրջանը։
Կղզու վրա առաջին բնակավայրերը հայտնվել են մոտ երեք հազար տարի առաջ։ Բնակչությունը այստեղ է եկել հիմնականում Սաարեմաա և Մուհու կղզիներից։ Նախկինում կղզու վրա ապրել են նաև շվեդեր և լիվեր։
2004 թվականին գրանցված տվյալներով կղզու վրա ապրում էին 639 մարդ, հիմնականում էստոնացիներ։ Կղզու վրա են գտնվում չորս բնակավայր՝ Լեմսի, Լինակյուլա, Ռոոցիկյուլա և Սեեռե։
Կղզու և Պյառնու քաղաքի միջև գործում են լաստանավային և օդային տեղափոխման ուղիներ, ձմռանը նաև հնարավոր է լինում սառույցի վրայով անցումը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիհնու» հոդվածին։ |
|