Լունա 15
Կազմակերպություն | Լավոչկինի անվ. բյուրո |
---|---|
Այլ нանվանումներ | Ե-8-5 համար 401 |
COSPAR ID | [1] 1969-058A[1] |
NSSDCA ID | 1969-058A |
SCN | 04036 |
Գործարկման ամսաթիվ | 1969 հուլիսի 13, 02:54:42 UTC[1][2] |
Գործարկման վայր | Բայկոնուր |
Գործարկման հրթիռ | Պրոտոն-Կ[1] |
Աշխատանքի ավարտ | 1969 հուլիսի 21 |
Զանգված | 5667 կգ[2][3] |
Լունա-15, կամ Ե-8-5 համար 401 (ռուս.՝ Луна 15), Սովետական Միության տիեզերքի հետազոտության ծրագրի շրջանակներում իրականացվող Լունա ծրագրի հերթական առաքելությունը, որով նախատեսվում էր Երկիր վերադարձնել Լուսնի գրունտի նմուշ։ Արձակվել է 1969 թվականի հուլիսի 13-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Իջեցվող սարքը բախվեց Լուսնի մակերևույթին 1969 թվականի հուլիսի 21-ին։ Լունա 15-ը Խորհրդային այս տիպի երկրորդ առաքելությունն էր։ Առաջին առաքելության կայանը համարակալված էր որպես Ե-8-5 համար 402։ Կայանը չհաջողվեց դուրս բերել Երկրի ուղեծիր կրող հրթիռի երրորդ աստիճանի չմիանալու պատճառով։
Հատկանշական է, որ Լունա 15-ը սկսեց վայրէջքը այն պահին, երբ Ապոլոն 11-ի աստղագնացները վերջացնում էին իրենց առաջին ելքը Լուսնի մակերես։ Կայանի բախումը Լուսնի մակրևույթին տեղի ունեցավ 15:50 UTC, ամերիկյան տիեզերանավի Լուսնից մեկնարկից մի քանի ժամ առաջ[4]։
Կայանի կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լունա 15-ը նախագծվել է Լավոչկինի անվ. բյուրոում, կառուցվածքի նշանակումն էր՝ Ե-8-5։ Այն բաղկացած էր երեք մասերից՝ վայրէջքի հարթակից, վերադարձվող սարքից, և փրկվող սարքից (այսպես էր անվանվում Երկիր վերադարձող գնդաձև սարքը)։
Կայանի վրա տեղադրված սարքավորումներով հնարավոր էր կատարել մերձլուսնային տարածությունը, Լուսնի գրավիտացիոն դաշտը, Լուսնի մակերևույթի կազմության քիմիական վերլուծությունը։ Կայանի վրա տեղադրված տեսախցիկներով հնարավոր էր նաև կատարել Լուսնի նկարահանումներ։
Թռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լունա 15» կայանը արձակվեց 1969 թվականի հուլիսի 13-ին Բայկոնուր տիեզերակայանից, Պրոտոն-Կ կրող հրթիռով։ Այն հաջողությամբ դուրս եկավ Երկրի ուղեծիր։ Կատարված ուղեծրի կարգաբերումից հետո կայանը շարունակեց թռիչքը դեպի Լուսին և առանց խնդիրների դուրս եկավ ուղեծիր հուլիսի 17-ին։ Կայանը մնաց Լուսնի ուղեծրում, մինչ կառավարման մասնագետները ստուգում էին կայանի սարքերի աշխատանքը և կատարում երկու ուղեծրի ճշգրտման մանյովրներ։
52 լուսնային ուղեծրի պտույտ և 86 տվյալների հաղորդման սեանս կատարելուց հետո կայանը սկսեց վայրէջքի գործընթացը։ Տվյալների փոխանցումը ընդհատվեց չորս րոպե անց, Լուսնի մակերևույթից հաշվարկված 3 կմ բարձրության վրա։ Համաձայն գնահատականներին կայանը բախվել էր լեռան ստորոտին։ Բախման վայրը ընկնում է Ճգնաժամների ծովում, այս վայրը գտնվում է Ապոլոն 11-ի վայրէջքի կետից 554 կմ հեռավորության վրա[5]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զույգ՝ Լունա 15 և Ապոլոն 11 առաքելությունների իրականացումը դարձավ տիեզերական մրցավազքի կարևորագույն պահերից մեկը[6]։
Այս առաքելությունների իրականացման ժամանակ տեղի ունեցավ առաջին Խորհրդա-Ամերիկյան հաղորդակցումը՝ Խորչհրդային Միությունը հրապարակեց Լունա 15-ի թռիչքի պլանը, որպեսզի հնարավոր լինի խուսափել Ապոլոն 11-ի հետ բախումից[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Luna 15». NASA Space Science Data Coordinated Archive. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 2,0 2,1 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
- ↑ Wade, Mark. «Luna Ye-8-5» (անգլերեն). Encyclopedia Astronautica. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Russian spacecraft landed on Moon hours before Americans». The Daily Telegraph. London. 2009 թ․ հուլիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Luna 15». NASA: Solar System Exploration: Missions to the Moon. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Missions: Luna 15». Solar System Exploration: NASA Science. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
- ↑ Brown, Jonathan (2009 թ․ հուլիսի 3). «Recording tracks Russia's Moon gatecrash attempt». The Independent. London.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|