Գիշանգղ
Գիշանգղ | |
Գիշանգղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճուռականմաններ (Accipitriformes) |
Ընտանիք | Ճուռակներ (Accipitridae) |
Ցեղ | Անգղ (Neophron) |
Տեսակ | Գիշանգղ (N. percnopterus) |
Միջազգային անվանում | |
Neophron percnopterus | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Տաքսոնի տարածվածությունը |
Գիշանգղ, եգիպտական անգղ (լատին․՝ Neophron percnopterus), ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փետրավորումը սպիտակ գույնի է։ Թռչելիս երևում են թևերի եզրերի երկար սև փետուրները։ Կոկորդի մոտ փետուրներն ունեն դեղնավուն երանգ։ Գլուխը վառ դեղին է, երբեմն՝ նարնջագույն։ Նույն գույնի են կտուցի հիմքը և թաթերը։ Կտուցի ծայրը սև է։ Աչքերի եղջերաթաղանթը կարմրադարչնագույն է։ Չափահաս անգղի երկարությունը 60-70 սմ է, քաշը՝ 1,5-2,2 կգ։ Թևերի բացվածքը 165 սմ է։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրվում են ժայռերի վրա, որտեղ որպես բույն են ծառայում ճեղքերն ու անցքերը, ինչպես նաև փոքր անձավները։ Գիշանգղն ածում է դարչնագույն պուտերով երկու ձու և երկու ծնողները թուխս են նստում 42 օր։ Ծնվելուց 80 օր հետո ձագերը սկսում են թռչել։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում են Եվրասիա մայրցամաքի բարեխառն գոտիներում, հիմնականում միջերկրածովյան տարածաշրջանում և Հնդկաստանում, Աֆրիկայում և Պակիստանում։
Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքում[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սակավաթիվ և վտանգված տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Ենթադրվում է, որ թվաքանակը կազմում է 40-60 բնադրող զույգ։ 8 առանձնյակ պահվում է Երևանի կենդանաբանական այգում, 73 առանձնյակ էլ Եվրասիական տարածաշրջանային ասոցիացիայի կենդանաբանական այգիներում։
Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսական և անտառային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարի նպատակով թունաքիմիկատների օգտագործումը, ապօրինի որսը և սպանելը, թակարդներով բռնելը և թակարդներում դրված կերով թունավորումը, ինչպես նաև կերային ռեսուրսների կրճատումը։
10 զույգը բնադրում են «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցներում, «Դիլիջան» և «Սևան» ազգային պարկերում։ Գրանցված է CITES-ի Հավելված 2-ում և Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում[1]։
Գիշանգղը եգիպտական հիերոգլիֆներում
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Նշանակել է կոկորդային [ա] հնչյունը։ | ||
|
Նշանակել է [մ] հնչյունը։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշանգղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիշանգղ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 73)։ |
- Pages using the WikiHiero extension
- Կենդանիներ այբբենական կարգով
- Կառլ Լիննեյ հեղինակի անվանած տաքսոններ
- Ճուռակներ
- Անդրկովկասի կենդանական աշխարհ
- Հայաստանի կենդանական աշխարհ
- Աֆրիկայի կենդանական աշխարհ
- Իրանի կենդանական աշխարհ
- Ասիայի կենդանական աշխարհ
- Հայաստանի թռչուններ
- Եվրոպայի թռչուններ
- Բազեանմաններ
- Հունաստանի կենդանական աշխարհ
- Վտանգված տեսակներ
- Ողնաշարավորներ
- Քորդավորներ
- Աֆրիկայի թռչուններ
- Կենտրոնական Ասիայի թռչուններ