Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) (անգլ.` International Union for Conservation of Nature, IUCN) միջազգային ոչ առևտրային բնապահպանական կազմակերպություն է, որը զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ։ Հիմնադրվել է 1948 թվականին։ Նպատակն է աշխարհի բոլոր կազմակերպություններին տրամադրել աջակցություն և օգնություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, բնական պաշարների բանական և էկոլոգիապես կայուն օգտագործման ապահովումը։ Հիմնական գործունեության ոլորտներն են բնապահպանական մոնիթորինգի իրականացումը, բնության պահպանության պահանջների, գործողությունների ծրագրերի մշակման, բնապահպանական ոչ կառավարական կազմակերպություններին աջակցությունը, տեղեկատվության տարածումը, խորհրդատվության տրամադրումը և այլն։ Գլխավորում է Միջազգային Կարմիր և Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները։ Անց է կացնում կոնգրեսներ, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում, կազմում է բնատեսակների ցանկեր, որոնք պահպանման կարիք ունեն։ Կազմակերպությունն ունի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի դիտողի կարգավիճակ։
Միության շտաբը գտնվում է շվեյցարական Գլանդե քաղաքում։ Միության մեջ մտնում են 82 պետություն, 111 հիմնարկ և այլն։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|