[go: up one dir, main page]

Jump to content

Բրյանսկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բրյանսկ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքBryansk Urban Okrug?[1]
Ներքին բաժանումVolodarsky district (Bryansk)?, Բեժիցա, Sovetskiy District? և Fokinsky District?
Հիմնադրված է985 թ.
Առաջին հիշատակում1146
Մակերես186,73 կմ²
ԲԾՄ190 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն399 579 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ4832
Փոստային դասիչ241000
Պաշտոնական կայքbryansk032.ru(ռուս.)
Բրյանսկ (Ռուսաստան)##
Բրյանսկ (Ռուսաստան)

Բրյանսկ, քաղաք Ռուսաստանում։ Այն Բրյանսկի մարզի վարչական կենտրոնն է։ Տարածաշրջանային նշանակություն ունեցող այս քաղաքը ձևավորում է քաղաքային միավոր Բրյանսկ քաղաքում` քաղաքային թաղամասի կարգավիճակով։

Գտնվում է Միջին ռուսական բարձրության արևմտյան եզրին, Դեսնա գետի երկու ափին՝ Բոլվա և Սնեժետ գետերի միախառնման վայրում։ Ունի 406553 բնակիչ (ըստ 2017 թվականի մարդահամարի տվյալների)։

2010 թվականի մարտի 25-ի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ Բրյանսկին տրվեց «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչումը[3]։

Բրյանսկ քաղաքն առաջին անգամ հիշատակվել է 1146 թվականին Հիպադյան ձեռագրերում «Դեբրյանսկ» ձևով[4]։ Ավելի ուշ հիշատակվել է Հարության, Լավրենտյան ձեռագրերում և այլ աղբյուրներում։ Բրյանսկ քաղաքի անունը ծագել է դիաբր բառից ձևավորված հին ռուսական «Դիաբրյանսկ» բառից։ Հին ռուսական դիաբր/դեբր բառը նշանակում է «ծառերով ու թփերով աճած լեռան լանջ, կիրճ, հովիտ, հարթավայր»[5][6]։ Հնչյունափոխական օրենքի համաձայն՝ դ և բ տառերի միջև եղած փափուկ տառը (Ь) սղվել է, իսկ դբ-ի բարդ արտասանությունը պարզեցվել՝ դառնալով բ։

Բրյանսկի հիմնադրման ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ 1976-1979 թվականների հին բնակավայր Չաշին կուրգանում կատարված հնագիտական պեղումները վկայում են, որ ներկայիս Բրյանսկի տարածքում գտնվող քաղաքը հիմնվել է X դարի վերջին քառորդին[7]։ Հիմնվելով այս տվյալների վրա Բրյանսկի հիմնադրման տարին համարում են 985 թվականը։ Միայն Կիևի իշխան Վլադիմիր Մոնոմախի ժամանակ նրանց միջև կառուցվեց «ուղիղ ճանապարհ», ինչը նպաստեց հյուսիսրևելյան Ռուսաստանի սլավոնական գաղութացման ամրապնդմանը։

XIII դարում (հավանաբար մոնղոլ-թաթարների հարձակումներից հետո) քաղաքը Չաշինից տեղափոխվել է Պոկրովյան լեռ։

Հին Բրյանսկը մտնում էր Չեռնիգովյան իշխանության կազմի մեջ։ Մոնղոլ-թաթարների ոչնչացումից հետո, 1239 թվականին Չեռնիգովը, Նովգորոդ-Սևերսկին և Չեռնիգովյան իշխանության կազմում գտնվող այլ քաղաքների կենտրոնը 1246 թվականին տեղափոխվել է Բրյանսկ[8]։ Հենց այդ պատճառով էլ ձևավորվեց Բրյանսկի իշխանությունը, իսկ առաջին իշխան դարձավ Ռոման Միխայիլովիչը, ում որդի Օլեգը պետք է դառնար նրա ժառանգը։ Սակայն վանականի խոստումներից հետո Բրյանսկի և Չեռնիգովի գահը մնում են թափուր և Բրյանսկն անցնում է Սմոլենսկյան իշխանության տիրապետության տակ։ 1310 թվականին Բրյանսկն ավերվել է թաթարների կողմից Վասիլի Ալեքսանդրովիչի կողմից, ընդդեմ իր հորեղբոր՝ Սվյատոսլավ Գլեբովիչի։

1356 թվականին Լիտվայի իշխան Օլգերդը Բրյանսկը միացրեց Լիտվական մեծ իշխանությանը։ 1500 թվականին քաղաքը գրավվել է Իվան III-ի կողմից և միացվել Ռուսական պետությանը։ XVI դարի սկզբին սկսվում է նոր պատերազմ Լիտվայի հետ, որի ընթացքում Բրյանսկ քաղաքը հանդես էր գալիս որպես ռուսական զորքերի ամրոց։ Երկար տարիներ Բրյանսկը կռվախնձոր է եղել Ռեչ Պոսպոլիտայի և Ռուսական թագավորության միջև։ Քաղաքի անունը հիշատակվում էր գրեթե բոլոր հաշտության պայմանագրերում։

1607 թվականին քաղաքը երկու անգամ հարձակման է ենթարկվել Կեղծ Դմիտրի II-ի կողմից։ Առաջին անգամ քաղաքն այրվում է, որպեսզի «գող» չլիներ։ Տարվա վերջում այն գրեթե ամբողջությամբ վերակառուցվեց և հաջողությամբ դիմակայեց խաբեբաների աշարմանը։ Չնայած մշտական ռազմական սպառնալիքին՝ քաղաքն ծաղկեց, բնակչությունն աճեց։ 1616 թվականին քաղաքն ուներ 497 բնակիչ, իսկ 1622 թվականին իշխան Գրիգորի Դանիելովիչը գրում է, որ քաղաքում արդեն 1069 մարդ կարող է զենք կրել։

XVII դարից սկսած Բրյանսկը հայտվել էր ամենակարևոր առևտրական ճանապարհների խաչմերուկում՝ կապելով Փոքր Ռուսաստանը Մոսկվայի հետ։ Այս ժամանակից սկսվում է առևտրի զարգացումը քաղաքում։ Պետրոս I-ի օրոք ևս քաղաքն ամրապնդվեց։ Դեսնայի վրա կառուցվում է նավաշինական հենակետ, որի վրա կառուցվել են Բրյանսկի նավատորմի նավերը, Թուրքիայի դեմ արշավելու համար։ 1783 թվականին Բրյանսկում պաշարման և հրետանու արտադրության համար նախատեսված զինանոց է կառուցվում։

Քաղաք Բրյանսկ
Ռուսաստանի բանկի հուշադրամը `10 ռուբլի արժեքով (2013)

1709 թվականին քաղաքն անցավ Կիևի նահանգի տիրապետության տակ, 1727 թվականից Սևսկի պրովինցիայի կազմից անցնում է Բելգորոդ նահանգի տիրապետության տակ, իսկ 1778 թվականից մտավ նորաստեղծ Օրյոլ նահանգի կազմ։ XIX դարում Բրյանսկը դառնում է այսպես կոչված Բրյանսկյան արդյունաբերական տարածաշրջանի կենտրոն։ XIX դարի վերջին քառորդին Բրյանսկում ձևավորվում է խոշոր երկաթուղային հանգույց։

1920-1929 թվականներին եղել է Բրյանսկի նահանգի կենտրոնը, 1930 թվականից՝ մարզային ենթակայության քաղաք (Արևմտյան շրջանի կազմի մեջ)։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի հոկտեմբերի 6-ից սկսած, քաղաքը գրավվել է գերմանական զորքերի կողմից։ Բրյանսկի անտառներում գործում էին մինչև 60 հազար մարդ կազմող կուսակցական ջոկատներ։ Քաղաքացիական բնակչության զգալի մասը բնաջնջվեց։

1943 թվականի սեպտեմբերի 17-ին Բրյանսկն ազատագրվեց խորհրդային զորքերի կողմից։ Այսօր այդ օրը նշվում է որպես Քաղաքի օր։

1944 թվականի հուլիսի 5-ին ձևավորվեց Բրյանսկի տարածաշրջանը, իսկ Բրյանսկը դարձավ նրա վարչական կենտրոնը։

1950 թվականին Բրյանսկի կազմի մեջ ընդգրկվեցին Ուրիցկիի և գյուղ Կարաչիժի աշխատավոր բնակչությունը, իսկ 1956 թվականին՝ քաղաք Բեժիցան։

Չաշին կուրգանը քաղաքի օրրանն է

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյանսկը բաժանված է 4 քաղաքային շրջանների.

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն
Թվական Բնակչություն
մարդ
1616 1000
1622 2500
1840 8200
1850 9500
1856 11300
1861 12000
1866 13900
1888 20000
1897 24500
1913 32100
1926 86000
1931 47600
1939 87490
1956 111000
1959 207319
1960 218300
1962 241000
1967 288000
1970 317504
1973 348000
1975 372000
1976 372000
1979 394210
1982 413000
1985 430000
1986 433000
1987 445000
1989 452160
1990 452000
1991 459000
1992 461000
1993 461000
1994 460000
1995 458000
1996 459000
1997 462000
1998 459000
1999 461100
2000 457400
2001 450600
2002 431526
2003 431500
2004 428100
2005 424100
2006 420000
2007 416200
2008 413900
2009 411798
2010 415721
2011 415600
2012 412753
2013 410837
2014 408472
2015 407256
2016 405921
2017 406553
Տարի Բնակչություն
2016 405 921 մարդ [9]
2017 406 553 մարդ [10]
2019 404 793 մարդ [11]
2020 402 675 մարդ [12]
2021 399 579 մարդ [2]


2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքը բնակչության թվով Ռուսաստանի Դաշնության 1112 քաղաքներում 50-րդն է։

Քաղաքային շրջանի բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչություն
Թվական Բնակչություն
մարդ
2002 450289
2009 430172
2010 435245
2011 434560
2012 432033
2013 429940
2014 427357
2015 426060
2016 424582
2017 425030

Ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամային գոտի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրորեն Բրյանսկը գտնվում է երրորդ ժամային գոտու հենց կենտրոնում՝ (45°00′00″) և ընդգրկված է այն ժամային գոտում, որը միջազգային ստանդարտներով նախատեսված է որպես Moscow Time Zone (MSK)։ Հարաբերական տեղաշարժը միջազգային UTC կոորդինատային ժամանակից կազմում է +3։00։

Համաձայն կիրառելի ժամանակի և աշխարհագրական երկայնության՝ Բրյանսկի միջին արևոտ կեսօրը կսկսվում է 12:43-ից[13]:

Բրյանսկի կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռը առանձնանում է անկայուն եղանակով. սաստիկ ցրտի պատճառով մինչև երկարատև հալոցքներ, ամառը տաք է ու ջերմ, սակայն բարձր ջերմաստիճան հազվադեպ է գրանցվում։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Բրյանսկի առավելագույն ցուցանիշներ գրանցման ամբողջ պատմության ընթացքում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 7,6 9,9 20,2 28,3 32,3 34,9 37,7 38,4 30,7 24,8 17,1 9,9 38,4
միջին առավելագույնը (°C) −3,5 −3 2,8 12,0 19,0 22,1 23,9 22,7 16,5 9,7 1,6 −2,7 10,1
միջին ջերմաստիճանը (°C) −6 −6,1 −0,8 7,2 13,7 17,1 18,9 17,5 11,9 6,1 −0,7 −4,9 6,2
միջին նվազագույնը (°C) −8,6 −9,1 −4,2 3,0 8,6 12,3 14,2 12,9 7,9 3,0 −2,8 −7,3 2,5
բացարձակ նվազագույնը (°C) −41,8 −34,9 −29,6 −21,8 −4,2 −1,3 2,2 0,1 −5,2 −13 −23,6 −38,6 −41,8
տեղումների քանակը (մմ) 46 41 38 43 57 80 87 69 63 56 53 50 683
Աղբյուր՝ Եղանակ և կլիմա

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյանսկը խոշոր արդյունաբերական կենտրոն է։ Արդյունաբերության հիմնական ոլորտներն են.` մեքենաշինությունը և մետաղամշակությունն է։ Զարգացած է նաև քիմիական, էլեկտատեխնիկական, էլեկտրոնային, տեքստիլ, փայտամշակման, սննդի արդյունաբերությունը։ Ավելի քան 1200 ձեռնարկություն արտադրում են բեռնատար վագոններ, շոգեքարշեր, ասֆալտապատման մեքենաներ և այլ ճանապարհային մեքենաներ, գյուղատնտեսական մեքենաներ, շինարարական նյութեր և այլն։

2009 թվականին, ըստ արտադրական ձեռնարկությունների՝ սեփական արտադրության առաքվող ապրանքների, սեփական ուժերով իրականացրած աշխատանքների ու ծառայությունների ծավալը կազմել է 28.33 միլիարդ ռուբլի[14]։

Խոշոր ձեռնարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բրյանսկի ինժեներական գործարան
  • Բեժիցայի պողպատի գործարան
  • ՓԲԸ «Բրյանսկի ավտոմոբիլային գործարան»
  • ԲԲԸ «Բրյանսկի անվադողերի գործարան»
  • Իրմաշ (ճանապարհաշինություն, տըխնիկա պեղումներ կատարելու համար)
  • Բրյանսկսելմաշ
  • Թերմոտրոն-գործարան (սարքավորումներ երկաթուղիների համար, սարքավորումներ բեռնաթափման և փոխադրման համար)
  • Բրյանսկի արսենալ (սարքավորումներ ճանապարհաշինության համար)
  • իզելային մեքենաների վերանորոգման Բրյանսկի փորձարարական գործարան
  • Բրյանսկի քիմիական գործարան
  • ՓԲԸ « ԷԼ սիլիկոնի խումբ»
  • «էլեկտրատեխնիկա» (ռադիոյի չափիչ սարքեր, էլէկտրատեխնիկական սարքավորումներ)
  • Բրյանսկի էլէկտրամեխանիկական գործարան
  • Բրյանսկպրոմբետոն
  • Բրյանսկի թղթի գործարան
  • Բրյանսկի բրդի գործարան[15]
  • Բրյանսկսպիրտպրոմ
  • Բրյանկոնֆի (հրուշակեղեն)
  • Մելկրուկ (ալյուր, հացահատիկ, մակարոնեղեն, գարեջուր)
  • Բրյանսկի կաթնամթերքի գործարան
  • Բրյանսկի մսի գործարան
  • ԲԲԸ «Իզոթերմ»
Բրյանսկ-Օրյոլի կայարան

Բրյանսկ քաղաքը խոշոր երկաթուղային հանգույց է. քաղաքի միջով անցնում են ուղիներ դեպի Մոսկվա, Կիև, Խարկով, Գոմել, Օրյոլ, Սմոլենսկ, Վյազմա։ Այս քաղաքների համար իրականացվում են ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ։ Նախատեսվում է Կիևի երկաթուղով երթևեկություն։ 2016 թվականի մայիսի 26-ից Մոսկվայից Բրյանսկ է գնում ամենօրյա ցերեկային գնացք։

Դաշնային մայրուղիների հանգույցներն են.` M3 Մոսկվա - Կիև, M13 Բրյանսկ - Նովոզիբկով - Կոբրին, A141 Օրյոլ - Ռոսլավլ - Ռուդնյա։

Բրյանսկի միջով են անցնում նավթատար Դրուժբան, Դաշավա-Մոսկվա, Շեբելինկա-Մոսկվա գազատարները։

Քաղաքում կան երկաթուղային կայարաններ. Բրյանսկ-Օրյոլ, Բրյանսկ-Լգով, ավտոկայանատեղի Բեժիցայում։ Քաղաքից 14 կմ արևմուտք գտնվում է Բրյանսկի միջազգային օդանավակայանը։

Ուղևորափոխադրումներն իրականացվում են Երթուղային տաքսիների (ավելի քան 1400 մեքենա 54 մշտական քաղաքային երկաթուղիների վրա), 10 կանոնավոր երթուղիների վրա գտնվող տրոլեյբուսների, ավտոբուսների (36 մեքենա), ինչպես նաև՝ էլեկտրական գնացքների և երկաթուղային մեքենաների միջոցով։ Հասարակական տրանսպորտի (տրոլեյբուս, ավտոբուս) ուղեվարձը կազմում է 14 ռուբլի, երթուղային տաքսիներինը՝ 18 ռուբլի, իսկ ժամը 20:00-ից հետո՝ 22 ռուբլի (2016 թվականի մարտի տվյալներով)։

Բրյանսկ քաղաքի զրոյական կիլոմետրի նշան
Մոտակա խոշոր քաղաքների հեռավորությունը Բրյանսկից (ավտոճանապարհ)[16]
Ռուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ ~ 970 կմ
Ռուսաստան Ռուսաստան Պսկով ~ 699 կմ
Ռուսաստան Ռուսաստան Սմոլենսկ ~ 250 կմ
Ռուսաստան Ռուսաստան Կալուգա ~ 212 կմ
Ռուսաստան Ռուսաստան Տուլա ~ 1000 կմ
Ռուսաստան Ռուսաստան Մոսկվա ~ 355 կմ
Բելառուս Բելառուս Մինսկ ~ 538 կմ
Լեհաստան Լեհաստան Վարշավալ ~ 1060 կմ
Գերմանիա Գերմանիա Բեռլին ~ 1639 կմ
Ռուսաստան Ռուսաստան Կարաչև ~ 40 կմ։
Քամիների փունջ
Քամիների փունջ
Ռուսաստան Ռուսաստան Օրյոլ ~ 112 կմ
Ռուսաստան Ռուսաստան Սամարա ~ 1266 կմ
Ռուսաստան Ռուսաստան Կլինցի ~ 164 կմ
Բելառուս Բելառուս Գոմել ~ 257 կմ
Ուկրաինա Ուկրաինա Կիև ~ 479 կմ
Ռուսաստան Ռուսաստան Կուրսկ ~ 280 կմ
Ռուսաստան Ռուսաստան Վորոնեժ ~ 458 կմ
Ռուսաստան Ռուսաստան Դոնի Ռոստով ~ 1032 կմ

Հաղորդակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջջային օպերատորներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՎիվաՍել-ՄՏՍ (1999 թվականից) - 2G, 3G, 4G
  • Բիլայն (2002 թվականից) - 2G, 3G, 4G
  • ՄեգաՖոն (2004 թվականից) - 2G, 3G, 4G
  • Տելե2 (2009 թվականից) - 2G, 3G, 4G
  • Yota (2014 թվականից) - (2G, 3G ՄեգաՖոն ցանցի հիման վրա), 4G

Բրյանսկում համացանցի լայն ցանց տրամադրվում է հետևյալ պրովայդերների կողմից.`

  • Բիլայն (ԲԲԸ «Պայթյուն-Հաղորդակցություն»)
  • ՏՏԿ (ՓԲԸ «ՏրանսՏելեԿոմ ընկերություն»)
  • МТС (ԲԲԸ «Բջջային ՏելեՍստեմներ»)
  • Ռոստելեկոմ (ԲԲԸ «Ռոստելեկոմ»)
  • Սքայսթրիմ (ՍՊՀ «Սքայսթրիմ»)
  • ԲԿՍ
  • Дом.ru

Քաղաքային կրթական համակարգը բաղկացած է 187 ուսումնական ուսումնական հաստատություններից.

  • 76 միջնակարգ դպրոցներ (որոնցից 3-ը լիցենզիա, 9-ը՝ գիմնազիա),
  • 98 նախադպրոցական ուսումնական հաստատություններ (14 600 աշակերտ),
  • 10 ստեղծագործական տներ ու կենտրոններ (այդ թվում նաև Բրյանսկի Յուրի Գագարինի անվան երեխաների ու երիտասարդների ստեղծագործական պալատ),
  • Բեժիցկում և Խորհրդային շրջանների քաղաքների վերապատրաստական 2 կենտրոններ,
  • «Բրյանսկ քաղաքի հոգեբանական, բժշկական եւ սոցիալական աջակցության կենտրոն» քաղաքային կրթական հաստատություն հոգեբանական եւ մանկավարժական օգնության կարիք ունեցող երեխաների համար,
  • Ուսուցիչների կրթության լրացուցիչ համակարգման «Բրյանսկի քաղաքային տեղեկատվական-մեթոդաբանական կենտրոն» (խորացված ուսուցում)»։

Մասնագիտական բարձրագույն կրթությունը տրամադրվում է 5 համալսարանների կողմից.`

  • Բրյանսկի պետական տեխնիկական համալսարան,
  • Ակադեմիկոս Ի. Գ. Պետրովսկու անվան Բրյանսկի պետական համալսարան,
  • Բրյանսկի պետական ճարտարագիտական և տեխնոլոգիական համալսարան,
  • Բրյանսկի պետական ագրարային համալսարան,
  • Բրյանսկի կառավարման և բիզնեսի համալսարան

Բացի այդ, Բրյանսկում բացվել են հետևյալ բուհերի մասնաճյուղերը.

  • Ռուսաստանի բաց տրանսպորտի ակադեմիա
  • Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
  • Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և առողջության ազգային պետական համալսարան
  • Մոսկվայի ֆինանսական և իրավաբանական համալսարան
  • Մոսկվայի նոր իրավաբանական համալսարան
  • Մոսկվայի հոգեբանական և սոցիալական համալսարան
  • Համառուսաստանյան ֆինանսա-տնտեսական համալսարան
  • Մոսկվայի գովազդի, զբոսաշրջության և շոու-բիզնեսի համալսարան
  • Բիզնեսի և կառավարման միջազգային ինստիտուտ
  • ՌԴ նախագահի աշխատակազմի ազգային տնտեսության և հանրային կառավարման ռուսական ակադեմիա
  • Տարածաշրջանային ֆինանսա-տնտեսական ինստիտուտ
  • Տնտեսագիտության և իրավագիտության միջազգային ինստիտուտ

Միջնակարգ մասնագիտական կրթությունը տրամադրվում է պետական և ոչ պետական հաստատությունների կողմից.

  • Բրյանսկի կառավարման և բիզնեսի տեխնիկական դպրոց
  • Բրյանսկի ավտոտրանսպորտի տեխնիկական դպրոց
  • Բրյանսկի բժշկական քոլեջ
  • Բրյանսկի ֆիզիկական կուլտուրայի քոլեջ
  • Բրյանսկի կոոպերատիվ տեխնիկական դպրոց
  • Բրյանսկի Ամոսովի անվան բժշկա-սոցիալական տեխնիկական դպրոց
  • Բրյանսկի արվեստի և մշակույթի տարածաշրջանային քոլեջ
  • Բրյանսկի երաժշտության և կերպարվեստի տարածաշրջանային քոլեջ
  • Բրյանսկի մասնագիտական և մանկավարժական քոլեջ
  • Բրյանսկի պրոֆեսոր Ժուկովսկիի անվան շինարարական քոլեջ
  • Բրյանսկի պետական տեխնիկական համալսարանի պոլիտեխնիկական քոլեջ

Քաղաքում աշխատում է 168 տարբեր գրադարաններ։ Դրանցից ամենամեծը Բրյանսկի Տյուտչևի անվան գիտական համընդհանուր գրադարանն է։

Թատրոններ, կինոթատրոններ, համերգասրահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրամատիկական թատրոն
  • Բրյանսկի Տոլստոյի անվան դրամատիկական թատրոն
  • Բրյանսկի պատանի հանդիսատեսի թատրոն
  • Բրյանսկի տիկնիկային թատրոն
  • Քաղաքային մանկապատանեկան և երիտասարդական թատրոն
  • Մանկական երաժշտական թատրոն
  • «Բարեկամություն» մարզային ֆիլհարմոնիայի համերգասրահ
  • Մշակույթի պալատի համերգասրահ
  • 6 կինոթատրոն, որից 2-ը քաղաքային. «Սալյուտ», «Հաղթանակ», «Պանորամա», Cinema Club, Paradise Park, «Լյուքսոր»
  • 1945-տեղանոց կրկես
  • Պլանետարիում
Ալեքսանդր Պերեսվետի և Բոյանի հուշարձանը Պակրովյան լեռան վրա
  • Բրյանսկի պետական միասնական տեղական պատմության թանգարան
    • Բրյանսկի տեղական թանգարան
    • Բրյանսկի պարտիզանական շարժման պատմության թանգարան
    • Բրյանսկի գրական թանգարան[17].
  • Բրյանսկի տարածաշրջանային արվեստի թանգարան-ցուցահանդես
    • Թանգարան «Տկաչյով եղբայրներ»
  • Թանգարան «Բրյանսկի անտառ» - Ռուսաստանում առաջին մասնագիտական անտառային թանգարանը։ Այրվել է 2009 թ. Մարտի 8-ի գիշերը։
  • Տոլստոյի անվան զբոսայգի-թանգարան
  • Դմիտրի Մեդվեդևի հուշարձան

Հեռուստատեսություն և ռադիոհեռարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիոհեռարձակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անալոգային հեռարձակում.

Թվային հեռարձակում.

Տեղական հեռուստաալիքներ.

  • Ռուսաստանի Դաշնության պատվավոր կոչում «Զինվորական փառքի քաղաք» (մարտի 25 2010) - հայրենիքի ազատության և անկախության համար պայքարում քաղաքի պաշտպաններին ցուցաբերած քաջության, ամուր և զանգվածային հերոսության համար
  • Հոկտեմբերյան Հեղափոխության Հրաման (1979) - տնտեսական եւ մշակութային կառույցներում հաջողության հասնելու համար, ակտիվ մասնակցություն կուսակցական շարժմանը
  • Աշխատանքային կարմիր դրոշի հրաման (1985) - տնտեսական և մշակութային կառույցների ձեռքբերումների և 1000-ամյակի կապակցությամբ[18]։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենտրոնական հուշարձան Պակրովյան լեռան վրա
  • Անմահության կուրգան
  • Պարտիզանի հրապարակ
  • Տոլստոյի անվան զբոսայգի-թանգարան
  • Գագարինի զբոսայգի
  • պատմական վայր Չաշինի կուրգան
  • պատմական վայր Պակրովյան լեռ
  • Պակրովյան տաճար
  • Սվենյան վանք

Քաղաքում քիչ չեն ճարտարապետական քանդված հուշարձանները։ Քաղաքի քաղաքացիները տարբեր ձևերով փորձում են իշխանությունների ուշադրությանը հրավիրել այդ խնդիրը[19].

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 179/2016. Центральный ФО
  2. 2,0 2,1 https://www.citypopulation.de/en/russia/cities/central/
  3. «Ռուսաստանի Դաշնության նախագահի 339-րդ որոշումը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  4. Տիխոմիրով Մ. Ն., Հին ռուսական քաղաքները։
  5. Ռուսերնի XI-XVII դարերի բառարան (խմբ. ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիա, Ռուսերեն լեզվի ակադեմիա), Մ., «գիտություն» — 197, էջեր 197 — 197 էջ։
  6. Սրեզնևսկի Ի. Ի., Հին ռուսերենի բառարանի նյութերը գրված հուշարձաններից, ՍՊԲ 788-787, էջեր 788-787 — 788-787 էջ։
  7. ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի հղումը Բրյանսկի տեսության ժամանակ Արխիվացված 2007-07-04 Wayback Machine
  8. Մայորով Ա. Ա. 13-րդ դարի առաջին կեսին Վերին Օկի ավազանում եկեղեցական կառավարման կառույցների առաջացումը
  9. http://www.gks.ru/free_doc/doc_2016/bul_dr/mun_obr2016.rar
  10. http://bryansk.gks.ru/wps/wcm/connect/rosstat_ts/bryansk/resources/5ba68a8047169cd3b972b987789c42f5/Nas-2017.htm
  11. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  12. https://web.archive.org/web/20200822004543/https://rosstat.gov.ru/storage/mediabank/CcG8qBhP/mun_obr2020.rar
  13. «Ժամը Բրյանսկում , Բրյանսկի տարածաշրջան, Ռուսաստան։» (ռուսերեն). dateandtime.info. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  14. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 30-ին.
  15. Բրյանսկի բրդի գործարան։ Ֆոտոռեպորտաժ
  16. «Քաղաքների միջև հեռավորությունը». Տրանսպորտային ընկերություն «ԿՎՑ 911». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13-ին.
  17. 2011 թ. Գրական թանգարանը լուծարվեց։ Աճուրդի միջոցով վաճառքի են հանվում տեղական գիտությունների թանգարանն ու շենքը
  18. «Նրյանսկ քաղաքի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  19. Բրյանսկում բանաստեղծություններով փորձում են փրկել ճարտարապետական քանդված հուշարձանները Արխիվացված 2016-02-18 Wayback Machine // հունվարի 27 2015.
  20. 20,00 20,01 20,02 20,03 20,04 20,05 20,06 20,07 20,08 20,09 20,10 20,11 http://www.bryansk032.ru/?j=171&m=180
  21. http://www.bryansk032.ru/?j=171&m=180&gorod=3
  22. http://www.gorod.gomel.by/Economic/VneshneEconomic/GorodaPartnery/Bryansk.aspx
  23. http://www.bryansk032.ru/?j=171&m=180&gorod=12
  24. https://www.izh.ru/i/info/16265.html
  25. http://www.bryansk032.ru/?j=171&m=180&gorod=6
  26. http://www.bryansk032.ru/?j=171&m=180&gorod=22
  27. http://www.bryansk032.ru/?j=171&m=180&gorod=19
  28. https://www.severodvinsk.info/?idmenu=237
  29. http://www.bryansk032.ru/?j=171&m=180&gorod=8
  30. http://admomsk.ru/web/en/city/international/russian#bryansk

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դմիտրիև Ֆ. Բրյանսկի պատմությունu: - Օրյոլ, 1894.
  • Մալևանով Ն. Բրյանշինի քաղաքների առաջին նկարագրությունները (Բրյանսկ, Տրուբչևսկ, Սևսկ)։ // Բրյանսկի աշխատող, 1960, Սեպտեմբերի 22-ից։
  • Պյասեցկի Գ. Բրյանսկ քաղաքի պատմական ակնարկները։ Օրյոլ, 1884. - Մաս 1։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյանսկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 568