[go: up one dir, main page]

Jump to content

Բարիտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարիտոն (այլ կիրառումներ)

Բարիտոն (իտալ.՝ baritono, հունարեն baritonos-ից՝ ցածր հնչող, ծանր տոն)

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բասի և տենորի միջին տեղը գրավող արական երգչաձայն, ձայնածավալն է մեծ օկտավայի լյա-ից մինչև առաջին օկտավայի սոլը (լյա բեմոլ-ը)։ Տարբերակում են քնարական և դրամատիկ բարիտոններ։

  • Քնարական բարիտոնը հնչողության բնույթով մոտ է դրամատիկ տենորին
  • Դրամատիկ բարիտոնն ավելի առնական է, հնչեղ։ Ցածր ռեգիստրում մոտենում է բասին

Նոտագրվում են բասի բանալիով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կ. Մելիք-Վրթանեսյան, Մ. Տոնյան, Երաժշտական բացատրական բառարան, Երևան, Խորհրդային գրող, 1989.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 318