[go: up one dir, main page]

Jump to content

Բադեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բադեն
Տեսակտարածաշրջան
Երկիր Գերմանիա
ՎարչատարածքԲադեն-Վյուրթեմբերգ
Ձևավորում1112
Անվանված էԲադեն-Բադեն
Քարտեզ
Քարտեզ

Բադեն (գերմ.՝ Baden), տարածաշրջան Գերմանիայի հարավ-արևմուտքում՝ Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասում։ Վարչական կենտրոնը Կառլսռուե քաղաքն է։ Միջնադարում՝ 11-րդ դարից Բադենի պատմական մարզը ստացել է մարկգրաֆության կարգավիճակ՝ Բադեն–Բադեն աթոռանիստով։ Մարկգրաֆները Ցերինգենների ազնվականական տոհմի ներկայացուցիչներ էին[1]։ 1535 թվականին բաժանվեց Բադեն–Բադենի (կաթոլիկական) և Բադեն–Դուրլախի (1556 թվականց) բողոքական1771 թվականին, Կառլ Ֆրիդրիխի ժամանակ, դրանք միավորվեցին (Կահե աթոռանիստով)։ 1806 թվականին Բադեն, որի տարածքը բավականին ընդլայնվեց Նապոլեոն I-ի հովանավորության շնորհիվ, վերածվեց Մեծ հերցոգության։ 1848–1849 թվականների գերմանական հեղափոխության ժամանակաշրջանում Բադենում բռնկվեց ապստամբություն, որը ճնշվեց կառավարական զորքերի կողմից։ 1871 թվականին Բադենը մտավ Գերմանական կայսրության կազմի մեջ[2]։ 1918 թվականի նոյեմբերյան հեղափոխության ժամանակ այնտեղ հռչակվեց հանրապետություն։ 1919–1933 թվականին Բադենը Վայմարյան Հանրապետության կազմում էր, 1933–1945 թվականին՝ վարչական օկրուգ։ Գերմանական ֆաշիզմի ջախջախումից հետո (1945) Բադենի հարավի մասը մտավ ֆրանսիական, հյուսիսինը՝ ամերիկյան օկուպացիոն գոտու մեջ։ 1949 թվականից ԳՖՀ–ի կազմում Բադեն-Վյուրթեմբերգի մի մասն էր։

Բադենի Քրիստոֆ Ա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Baden, historical state, Germany». Encyclopedia Britannica. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
  2. Водовозов В. В. (1890–1907). «Баден, великое герцогство». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Բադեն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 205