Աննա Գավալդա
Աննա Գավալդա Anna Gavalda | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1970[1][2][3][…] (53 տարեկան) |
Ծննդավայր | Բուլոն Բիյանկուր[4] |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանչուհի, վիպասան, սցենարիստ, գրող և մանկագիր |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ստեղծագործական շրջան | 1980 թ.-ից մինչ հիմա |
Ժանրեր | վեպ |
Ուշագրավ աշխատանքներ | Պարզապես միասին |
Anna Gavalda Վիքիպահեստում |
Աննա Գավալդա (ֆր.՝ Anna Gavalda, դեկտեմբերի 9, 1970[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր[4]), ֆրանսիացի ճանաչված գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աննա Գավալդան ծնվել է Փարիզի հեղինակավոր արվարձանում։ Ծնողների բաժանումից հետո 14 տարեկանից ապրել է պանսիոնում, հետագայում կրթություն ստացել Սորբոնում։ 1992 թվականին հաղթել է ազգային մրցույթում՝ գրելով լավագույն սիրո նամակը։ 1999 թվականին, լինելով դպրոցի ուսոցչուհի, լույս է ընծայում նովելների իր առաջին գիրքը «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի», որը ջերմ ընդունվեց քննադատների կողմից։ Այս գրքի համար նա արժանացել է գրան պրիի։ «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» գիրքը թարգմանվել է շուրջ 30 լեզուներով, Աննային բերելով համաշխարհային ճանաչում։ Գավալդային մեծ հաջողություն են բերում «Ես նրան սիրում էի» և «Պարզապես միասին» վեպերը, վերջինս ստացել է ամենամեծ թվով մրցանակներ։ Երեք գրքերն էլ բեսթսելլեր են դարձել, և 2004-2008 թվականների ընթացքում վաճառվել համապատասխանաբար 1 885 000, 1 259 000 և 2 040 000 օրինակներով, բերելով հեղինակին 32 միլիոն եվրո։ 2007 թվականի մարտին էկրան է բարձրանում Կլոդ Բերի ֆիլմը, նկարահանված Աննայի Գավալդայի «Պարզապես միասին» վեպի հիման վրա, գլխավոր դերը մարմնավորում էր Օդրի Տոտուն։ Ֆրանսիացի կինոքննադատները մեծ ոգևորությամբ ընդունցին ֆիլմը։ 4 շաբաթվա ընթացքում այն դիտում է շուրջ երկու միլիոն մարդ։ Վեցերորդ ամենամյա կինոյի և գրականության ֆորումում, որն այդ տարի անկացվում էր Մոնակոյում, ֆիլմի ռեժիսորը արժանանում է մրցանակի՝ վեպի հետ լավագույն ադապտացիայի համար։ 2009 թվականին Իզաբել Բրայտմանը նկարահանում է ֆիլմ «Ես նրան սիրում էի» գրքի հիման վրա։ Հիմա Աննա Գավալդան ապրում է Մելունում, ամեն օր երեք ժամ նովելներ է գրում, հոդվածներ «Elle» ամսագրի համար և դաստիարակում երկու երեխաների։ «Գավալդան գրական սենսացիա է»- թերթ «Սոբեսեդնիկ», «Աննայի նովելների ու վեպերի թեման հենց ինքը կյանքն է՝ իր բոլոր երանգներով»,-«Կոմսոմոլսկայա պրավդա»։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նովելների հավաքածու
- «Ես ուզում եմ, որ ինչ-որ մեկն ինձ ինչ-որ տեղ սպասի» (1999 թ. սեպտեմբեր)
Վեպեր
- «Ես նրան սիրում էի» (2003 թ. հոկտեմբեր, էկրանավորումը 2009 թ.)
- «Պարզապես միասին» (2003 թ. մարտ, էկրանավորումը 2007 թ.)
- «Պիտանկի մխիթարիչ փուլը» (մարտ 2008 թ.)
- «Ազատության համը» (օգոստոս 2010 թ.)
- «Բիլլի» (2014 թ.)
Վեպեր երիտասարդության համար
- 35 կգ հույս (2002 թ.)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123657598 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գավալդա» հոդվածին։ |
|