Ագարակ (Էրզրումի գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագարակ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ագարակ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Էրզրումի գավառ | |
Այլ անվանումներ | Ագրագ, Ագրակ, Ակրակ, Աքրաք, Էգրակ, Էգրեկ, Էկրեկ, Էրքեկ, Էքրեկ, Էքրեք, Չիֆթլիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 625[1] մարդ (XIX դար) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), թուրքեր[1] | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ագարակցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ագարակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում, Էրզրում քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք՝ արգավանդ դաշտավայրում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքերի կողմի հայկական թաղամասն ավերվել է Մեծ եղեռնի տարիներին։ Բնակչության մեծ մասը զոհ է գնացել 1915 թվականի Մեծ Եղեռնին։
Ներկայումս գյուղի տեղում թուրքական Չիֆթլիկ գյուղն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին քառորդում գյուղն ուներ 450 հայ և 175 եկվոր թուրք բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղվածությունը անասնապահությունն ու երկրագործությունն էր։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ Ս. Հակոբ եկեղեցի, որին կից գործում էր արական դպրոց[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն