[go: up one dir, main page]

Jump to content

Էս Սուվեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Էս Սուվեյրա
արաբ․՝ الصويرة‎‎
ԵրկիրՄարոկկո Մարոկկո
ՀամայնքEssaouira Province?
ՔաղաքապետԱսմա Շաբի
Մակերես90 կմ²
ԲԾՄ11±1 մետր
Բնակչություն82 962 մարդ (2024)[1]
Պաշտոնական կայքcommuneessaouira.ma/ar
Էս Սուվեյրա (Մարոկկո)##
Էս Սուվեյրա (Մարոկկո)

Էս-Սուվեյրա (արաբ․՝ ‎‎الصويرة) կամ Էսաուիրա, նախկինում Մոգադոր, նավահանգստային քաղաք է Մարոկկոյի՝ Ատլանտյան ափին, Ագադիրից 170 կմ հյուսիս և Մարաքեշից 170 կմ արևմուտք։ Քաղաքին է պատկանում ոչ մեծ Մոգադոր կղզին, որի անվամբ էր կոչվում քաղաքը, մինչ Մարոկկոյի անկախության ճանաչումը։ «Մոգադոր» անվանումը ենթադրաբար ունի պորտուգալական ծագում։ Էս-Սուվեյրա անվանումը, որն առավել հստակորեն փոխանցում է արաբերենի ձևաբանական առանձնահատկությունները, պահպանվել է միայն ռուսերենում։ Մնացյալ լեզուներում տեղական բարբառային արտասանությամբ հնչում է «Էսաուիրա»։

Քաղաքի կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում։

Ձկնորսության նավահանգիստը հայտնի էր փյունիկեցիներին դեռևս մ.թ.ա. 7-րդ դարում, իսկ ավելի ուշ նաև հռոմեացիներին։ Աստիճանաբար նավահանգիստը դարձավ ոչ միայն ծովային առևտրի կետ, այլև քարավաններին ուղղորդող կայան, իսկ ժամանակ առ ժամանակ` նաև ապաստարան ծովահենների համար։ 1506 թվականին պորտուգալացիները սկսեցին ամրապնդել քաղաքը։ Սաադիտների դինաստիայից Մուլայ Աբդելմալեկի օրոք 1628 թ-ին շարունակվում էր ամրությունների շինարարությունը։ 1765 թվականին Ալաուիթների դինաստիայից Մուհամմեդ 3-րդ Բեն Աբդալլահը որոշեց Մոգադորը դարձնել Մարոկկոյի խոշորագույն նավահանգիստը։ Պլանավորման աշխատանքները հանձնարարվեցին ֆրանսիացի բանտարկյալներին։

Հետագա դարերում քաղաքն ամրապնդեց կարևոր առևտրային կետի կարգավիճակը մինչ 1893 թվականին ֆրանսիական զորքերի կողմից Տիմբուկտու քաղաքի գրավումը։ Կապված դրա հետ` բազմաթիվ առևտրային ճանապարհներ փակվեցին, և Մոգադարը կորցրեց իր երբեմնի նշանակությունը։ 1960-1970-ական թվականներին քաղաքը վերածվեց հիպիների Մեքքայի։

Այս պահին Էս-Սուվեյրան Մարոկկոյի խոշոր քաղաքների բնակիչների և եվրոպացիների համար սիրելի վայր է։ Քաղաքում զարգացած է սննդի և կաշվի արդյունաբերությունը։

Էս Սուվեյրայում կա մի ֆրանսիական միջազգային դպրոց[2]։

Էս Սուվեյրան մշակույթով հարուստ քաղաք է։ Ամբողջ քաղաքով մեկ կան մի շարք փոքր պատկերասրահներ։ 1998 թվականից ի վեր աշխարհի երաժշտության Գնաուա փառատոնը կազմակերպվում է Էս Սուվեյրայում՝ հունիսի վերջին շաբաթում։ Այն համախմբում է ամբողջ աշխարհի արտիստներին։ Չնայած հիմնականում փառատոնը կենտրոնանում է Գնաուա երաժշտության վրա, այն ընդգրկում է նաև ռոք, ջազ և ռեգի։ Այն տևում է 4 օր և տարին մեկ անգամ համախմբում է 450000 այցելուներ[3]։

  • 2001 թվականին քաղաքի մեդինան ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների կազմում։
  • 1998 թվականից սկսած` այստեղ ամեն տարի անցկացվում է Գնաուա երաժշտական փառատոնը։

Էս-Սուվեյրան կինեմատոգրաֆիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2024 Moroccan census / High Commission for Planning
  2. "Groupe scolaire Eric-Tabarly - OSUI Արխիվացված 2017-12-28 Wayback Machine." AEFE. Retrieved on May 12, 2016. "25 rue Princesse Lalla Hasna, Quartier des Dunes, 44000 Essaouira"
  3. «Gnaoua Festival Press Kit» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 6-ին.
  4. «5 стран, где снимался сериал «Игра престолов»». Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էս Սուվեյրա» հոդվածին։