[go: up one dir, main page]

Jump to content

Գնաուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնաուա (արաբ.` غناوة‎‎), էթնիկ խումբ, գտնվում է Մարոկկոյում և Ալժիրում։ Նախնիները հանդիսանում են հարավային Սահարայի ստրուկներ։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնաուա բառը գալիս է բերբերյան aguinaw բառից, որը նշանակում է «սև մարդ»։ Իր հերթին այս հասկացությունը կապվում է աֆրիկյան խոշորագույն քաղաքներից մեկի Գանայի հետ։

Ենթադրվում է որ Գնաուա ազգը սերում է Աֆրիկայի կենտրոնական և արևմտյան մասերից։ Քանի որ ստրուկների առուծախը ուներ կիրառություն տարածաշրջանում, դրա պատճառով էլ Գնաուա ազգը կազմավորվել է դարերի ընթացքում։

Իսլամի ընդունումից հետո Գնաուա ազգը ընդունեց այդ կրոնի ծեսերն ու սովորույթները, որոնց մեջ կարևոր դեր ունեն երգն ու պարը։ Գնաուայի երաժշտական կենտրոն է հանդիսանում Մարոկկոյի հարավում գտնվող Էս Սուվեյրան քաղաքը, որտեղ պարբերաբար անցկացվում են տարբեր փառատոներ։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնաուա» հոդվածին։