[go: up one dir, main page]

Jump to content

Էդաֆոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էդաֆոն (հին հունարեն՝ ἔδᾰφος, ἔδᾰφεος՝ հիմք, հող), հողում բնակվող բոլոր կենդանի օրգանիզմների ամբողջությունն է (վիրուսներ, բակտերիաներ, սնկեր, ջրիմուռներ, որդեր, հոդվածոտանիներ, բույսերի կենդանի արմատային համակարգ, կաթնասուններ և այլն)։

Դեր և նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդաֆոնի կազմում մեծ նշանակություն ունեն միկրոօրգանիզմները և բույսերի կենդանի արմատային համակարգերը, որոնց գործունեությունն ապահովում է օրգանական նյութերի շրջապտույտը, մոլեկուլային ազոտի ֆիքսումը, հողի բերրիության կուտակումը և հողում ընթացող շատ այլ գործընթացներ։

Տերմինը շրջանառության է դրվել գերմանացի կենսաբան Ռ. Ֆրանսեի կողմից՝ 1921թ-ին։ Էդաֆոնի կազում ընդգրկված օրգանիզմները պատկանում են տարբեր կարգաբանական խմբերին։ Ըստ կենսազանգվածի և տեսակային կազմի, միկրոօրգանիզմները և անողնաշարավորները գերազանցում են մնացած օրգանիզմներին։ Էդաֆոնն իր ազդեցությունն է ունենում հողի ֆիզիկական, քիմիական գործընթացների վրա, քանի որ դրա միջոցով հողում տեղի են ունենում օրգանական նյութերի սինթեզ և միևնույն ժամանակ տարրալուծում, հումիֆիկացում և այլն։

Էդաֆոնային գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդաֆիկ կամ էդաֆոնային գործոններ (հուն․՝ edaphos – երկիր, հող), կենդանի օրգանիզմների կյանքի և տարածման վրա ազդող հողային պայմանները՝ ջրային, գազային և ջերմաստիճանային ռեժիմները, քիմիական կազմը և կառուցվածքը, որոնք պայմանավորված են գլխավորապես օրգանիզմների նյութերի առկայությամբ։ Հողաբնակ օրգանիզմները (հողային ֆաունա)՝ միկրո օրգանիզմները (մանրէներ, ջրիմուռներ, սնկեր), անողնաշարավորների տարբեր խմբերի ներկայացուցիչները, (նախակենդանիներ, որդեր, փափկամարմիններ, միջատներ և նրանց թրթուրներ), ողնաշարավորները հողագոյացման էական գործոններից են և կարևոր դեր ունեն հողի բերրիության ձևավորման մեջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Шанда В. І., Євтушенко Е. О., Шанда Л. В. Ґрунт як система факторів і ресурсів екологічних ніш біологічних видів // Ґрунтознавство. 2010. Том 11, № 3-4 ISSN 1684-9094.