Դեմիս Ռուսոս
Դեմիս Ռուսոս | |
---|---|
Բնօրինակ անուն | հուն․՝ Ντέμης Ρούσσος |
Ի ծնե անուն | հուն․՝ Αρτέμιος Βεντούρης Ρούσος |
Ծնվել է | հունիսի 15, 1946[1][2] Ալեքսանդրիա, Եգիպտոս[3] |
Երկիր | Հունաստան |
Մահացել է | հունվարի 25, 2015[4][1][2] (68 տարեկան) Աթենք, Հունաստան[3] |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն[5] |
Ժանրեր | փոփ, պրոգրեսիվ ռոք և variety? |
Մասնագիտություն | երգիչ, կոմպոզիտոր, ստուդիական երաժիշտ և բասիստ |
Երգչաձայն | լիրիկական տենոր և տենոր-կոնտրալտինո |
Գործիքներ | կիթառ, բաս կիթառ, վոկալ և Շեփոր |
Գործունեություն | 1963-2015 |
Լեյբլ | Philips Records և Մերկուրի Ռեքորդս |
Անդամակցություն | Aphrodite’s Child և The Idols |
Պարգևներ | |
Demis Roussos Վիքիպահեստում |
Դեմիս Ռուսոս (հուն․՝ Ντέμης Ρούσσος, իսկական անունը՝ Արտեմիոս Վենտուրիս Ռուսոս, հուն․՝ Αρτέμιος Βεντούρης Ρούσσος, հունիսի 15, 1946[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտոս[3] - հունվարի 25, 2015[4][1][2], Աթենք, Հունաստան[3]), հույն երգիչ։ Իր երաժշտական գործունեության ընթացքում ամբողջ աշխարհում վաճառել է իր ալբոմների մոտ 60 միլիոն օրինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմիս Ռուսոսը ծնվել է 1946 թվականի հունիսի 15-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, երաժշտական հարուստ ավանդույթներով հունական ընտանիքում։ Նրա մայրը երգչուհի էր, իսկ հայրը՝ դասական կիթառ նվագող։ Երաժշտական դպրոցում սովորելու տարիներին Դեմիսը յուրացրել է շեփորը, կոնտրաբասը և երգեհոնը։ 1950-ական թվականների կեսերին ընտանիքը տեղափոխվել է Հունաստան։
1963 թվականին Դեմիս Ռուսոսը Վանգելիսի և Լուկաս Սիդերասի հետ ստեղծել է «Aphrodite's Child» խումբը։ 1968 թվականին, Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո, խումբը տեղափոխվել է Փարիզ, որտեղ հաջողության է հասել «Rain & Tears» երգի շնորհիվ։
1971 թվականին Ռուսոսը լքեց խումբը և սկսեց մեներգչի գործունեությունը։ 1974 թվականին նրան մեծ հաջողություն բերեց «Forever & Ever» ալբոմը։ «Happy То Be On An Island In The Sun» երգի սինգլը բրիտանական հիթ-շքերթում բարձրացավ մինչև 5-րդ հորիզոնական, բայց «Can’t Say How Much I Love You» երգի և «Souvenirs» ալբոմի ցածր դիրքերը վկայում էին հեղինակության անկման մասին։ Սակայն համառ երգիչը «The Demis Roussos Phenomenon» հեղինակային երգով հաղթական երթ կատարեց դեպի բրիտանական «Թոփ 20»-ի գագաթը։ Նույն թվականին «When Forever Has Gone» երգը հասավ երկրորդ հորիզոնականին։ Պակաս հաջող էր «Kyrila» երգը, որը մի կերպ հասավ 40-րդ հորիզոնականին։
Ռուսոսի ձայնագրությունների ժողովրդականության անկումը հակադրվում էր նրա համերգային ելույթների հետ, որտեղ նա հմտորեն օգտագործում էր իր անսովոր տենորը։ Նախապատվությունը տալով իր զգեստավորված շոուի բեմական ձևավորմանը՝ Դեմիս Ռուսոսը հանդիսականներին ներքաշում էր շոուի մեջ դեռևս մինչև երգել սկսելը։
Ռուսոսը տուն ուներ Ֆրանսիայում (Նեյիում), սակայն տարվա հիմնական մասն ապրում էր Հունաստանում[6]։
Մասնակցել է «Հրե մարտակառքեր» և «Սայրի վրայով վազողը» ֆիլմերի սաունդթրեկների ձայնագրությանը։
Գրել է «Ինչպես նիհարեցի» գիրքը։
1985 թվականի հունիսի 14-ին ճակատագրի բերումով ապագա կնոջ՝ Պամելայի հետ հայտնվել է ահաբեկիչների ձեռքում։ Այդ օրը ամերիկյան «Տրանս ուորլդ էյրայնզ» ընկերության «Բոինգ 727» օդանավը, որը կատարում էր Աթենք - Հռոմ թիվ 847 չվերթը, գրավեցին Հեզբոլլահի երկու ահաբեկիչներ՝ պահանջելով թռչել Մերձավոր Արևելք։ Նրանք նաև պահանջում էին Իսրայելի բանտերից ազատել լիբանանյան 700 բանտարկյալների։ Երգիչն օդանավի ութ հույն ուղևորներից մեկն էր, որոնց ազատ արձակեցին դեռևս Աթենքի օդանավակայանում ձերբակալված երրորդ ահաբեկչին բանտից ազատելու դիմաց։ Ռուսոսը չէր սիրում հիշել այս սարսափելի միջադեպի մասին, քանի որ մի քանի օր եղել է պատանդի կարգավիճակում։ Սակայն երգիչը մեծ ժողովրդականություն էր վայելում նաև արաբական երկրներում, և ահաբեկիչները նրա հանդեպ համեմատաբար լավ էին վերաբերվում և նույնիսկ ինքնագիր են վերցրել, բայց նաև մի քանի օր շարունակ պահանջել են երգել իրենց համար[7]։
1999 թվականին եղել է Հայաստանում։ 2010 թվականին Մոսկվայում ստացել է Տաշիր փառատոնի մրցանակը՝ հայերի սիրված արտասահմանյան երգիչ անվանկարգում[8]։
Մահացել է 2015 թվականի հունվարի 25-ի գիշերը Աթենքի հոսպիտալներից մեկում[9]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմիս Ռուսոսն ուներ երկու երեխա։ Դուստրը՝ Էմիլիան, ապրում է Փարիզում, իսկ որդին՝ Սիրիլը, բնակվում է Հունաստանում և աշխատում է դիջեյ՝ քարոզելով հոր արվեստը[10]։ Ամուսնացած է եղել չորս անգամ։ Վերջին կինը՝ Մարին, փարիզաբնակ ֆրանսուհի է։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Aphrodite’s Child»-ի կազմում
- End of the World (1968)
- It’s Five O’Clock (1969)
- 666 (1972)
Անհատական ալբոմներ
- Fire and Ice (1971)
- Forever and Ever (1973)
- My Only Fascination (1974)
- Auf Wiederseh’n (1974)
- Souvenirs (1975)
- Happy to Be on an Island in the Sun (1976)
- Die Nacht und der Wein (1976)
- Kyrila (1977)
- The Demis Roussos Magic (1977)
- Ainsi soit-il (1977)
- Los super 2 LP (1977)
- Demis Roussos (1978)
- Universum (1979)
- Man of the World (1980)
- Roussos Live! (1980)
- Demis (1982)
- Attitudes (1982)
- Reflection (1984)
- Ballads (1984)
- Senza tempo (1985)
- Greater Love (1986)
- The Story of… (1987)
- Come All Ye Faithful (1987)
- Le Grec (1988)
- Time (1988)
- The Golden Voice of Demis Roussos (1988)
- Voice and Vision (1989)
- My Friend the Wind (1989)
- Insight (1993)
- Adagio (1994)
- Demis Roussos in Holland (1995)
- Oro (1995)
- Gold (1995)
- Immortel (1995)
- Too Many Dreams (1996)
- Best of Demis Roussos (1996)
- Serenade (1996)
- Colection Mi Historia (1997)
- Mon île (1997)
- Auf meinen Wegen (2000)
- Live in Brazil (2006)
- Demis (май 2009)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #134503260 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.lepoint.fr/culture/demis-roussos-chanteur-a-la-voix-d-or-est-mort-26-01-2015-1899641_3.php
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Դեմիս Ռուսոսը peoples.ru կայքում
- ↑ Ինչպես է Դեմիս Ռուսոը պատանդ եղել
- ↑ «Դեմիս Ռուսոսին գերել է Սուրբ Էջմիածնի երգչախումբը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Մահացել է Դեմիս Ռուսոսը
- ↑ Հարցազրույց Դեմիս Ռուսոսի հետ
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմիս Ռուսոս» հոդվածին։ |
|