Աղավնիներ
Աղավնիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Վերնակարգ | Columbimorphae |
Կարգ | Columbiformes |
Ընտանիք | Աղավնազգիներ (Columbidae) |
Ցեղ | Աղավնիներ (Columba) Linnaeus, 1758 |
Աղավնիներ կամ իսկական աղավնիներ[1] (լատին․՝ Columbidae), թռչունների ցեղ։ Աղավնանմանների կարգի թռչունների այս ընտանիքն ընդգրկում է 297 տեսակ։ Հայաստանում տարածված է 6 տեսակ՝ հոբալը, անտառային աղավնին, սովորական տատրակը, թխակապույտ աղավնին, օղակավոր տատրակն ու փոքր տատրակը։ Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում։
Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը Հայաստանում հայտնվել է 1970 թվականին. տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում։ Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թվականին, 1994–95 թվականներին գրանցվել է որպես բնադրող։
Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում տարածված է 6 տեսակ՝
Սրանք վայրի աղավնիներ են, բնակվում են անտառներում։ Աչքի են ընկնում լավ զարգացած կտնառքով և մկանային ստամոքսով, ծածկող փետուրների հարուստ ու խիտ աղվափետուրով։
Թխակապույտ աղավնին տարածված է ամենուրեք, փոքր տատրակը Հայաստանում հայտնվել է 1970 թվականին տարածված է Արարատյան դաշտում, Շիրակի, Կոտայքի, Սյունիքի մարզերի որոշ բնակավայրերում։ Օղակավոր տատրակը հայտնաբերվել է 1991 թվականիին, 1994-1995 թվականներին գրանցվել է որպես բնադրող։
Աղավնիները սնվում են հացազգիների հատիկներով, իսկ ձագերը առաջին օրերին՝ մոր կտնառքում արտադրվող թանձր կաթի կամ ջրիկ կաթնաշոռի նման զանգվածով («աղավնու կաթ» կամ «թռչնի կաթ»), որը մարդիկ հիշատակում են միայն հեքիաթներում։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Թևերին երկարությունը՝ 20-27, քաշը՝ 200-650 գ։ Տարածված են Եվրասիայում, Աֆրիկայում և Ամերիկայում։ Առավել տարածված տեսակներից է թխակապույտ աղավնին։
Վարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես բազմաթիվ թռչուններ, աղավնին նույնպես հայտնի է ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ։ Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար։
Ընտանի աղավնիները (կա փոստային, գեղազարդիչ, մարզական, մսատու աղավնիների մոտ 150 ցեղ) մարդը բուծել է արհեստական ճանապարհով։ Հայաստանում հնագույն ժամանակներից հայտնի են հատկապես փոստային և մսատու ցեղերի աղավնիները։ Աղավնիները տարբեր գույների և չափերի են, սակայն նման են կառուցվածքով ու ապրելակերպով։ Գերազանց թռչում են և լավ քայլում գետնին։
Սպիտակ աղավնին համարվում է խաղաղության խորհրդանիշ։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է 35 տեսակ[2].
- Columba albinucha
- Columba albitorques
- Columba argentina
- Columba arquatrix
- Columba bollii
- Columba delegorguei
- Columba elphinstonii
- Columba eversmanni
- Columba guinea
- Columba hodgsonii
- Columba iriditorques
- Columba janthina
- Columba jouyi
- Columba junoniae
- Columba larvata (Aplopelia larvata)
- Columba leucomela
- Columba leuconota
- Columba livia
- Columba malherbii
- Columba oenas
- Columba oliviae
- Columba pallidiceps
- Columba palumboides
- Columba palumbus
- Columba pollenii
- Columba pulchricollis
- Columba punicea
- Columba rupestris
- Columba sjostedti
- Columba thomensis
- Columba torringtonii
- Columba trocaz
- Columba unicincta
- Columba versicolor
- Columba vitiensis
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Галушин В. М, Дроздов Н. Н., Ильичёв В. Д., Константинов В. М, Курочкин Е. Н., Полозов С. А., Потапов Р. Л, Флинт В. Е., Фомин В. Е. Фауна Мира: Птицы: Справочник. — Агропромиздат, 1991. — С. 152. — 311 с. — ISBN 5-10-001229-3
- ↑ Научные названия приведены по данным ITIS.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gibbs D., Barnes E., Cox J. Pigeons and Doves. - New Haven: Yale University Press, 2000.(անգլ.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնիներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնիներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 248)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |