Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոբալ |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Columba oenas
|
Հատուկ պահպանություն |
|
Արեալ |
|
Բնադրման վայրեր Ձմեռավայրեր Ամբողջ տարին
|
|
Հոբալ (լատին․՝ Columba oenas), աղավնանմանների կարգի, աղավնիների ընտանիքի թռչուն է, տարածված է Բրիտանական կղզիներից մինչև Պուրտուգալիա, Հյուսիսային Աֆրիկայից մինչև Տյան Շան և Կաշգարիա։ Հանդիպում է Օնեգա լճի սահմաններում և Իրտիշի հովտում։
Թևերի վրա կա մուգ շերտեր, սակայն դրանք շատ թույլ են արտահայտված, կտուցը բաց գույնի է, աչքերը մուգ շագանակագույն են, ոտքերը վարդագույն, պոչի ծայրը՝ սև լայն շերտով։
Հանրապետությունում համարվում է բնադրվող, չվող թռչուն, ապրում է բացառապես անտառային գոտում, հատկապես Գիհու անտառում։ Համեմատաբար փոքրաքանակ թռչուն է, բնադրվում է առանձին զույգերով անտառի խուլ հատվածներում։ Ձվադրում է ապրիլ-մայիս ամիսներին, դնում է 2 սպիտակ խոշոր ձու։ Աշնանը կազմում են մեծ խմբեր և կերակրվում անտառամերձ բացատներում ու դաշտերում։ Չափազանց զգույշ թռչուն է, նստում է սովորաբար ծառերի կատարին, ձայնը խռպոտ է ու բարձր։ Սնվում են հատիկներով ու սերմերով։ Համարվում է որսի թռչուն։
- Մ. Ս. Ադամյան - «Հայաստանի թռչուններ», 1985, Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 232 էջ
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| Տաքսոնոմիա | |
---|
|