[go: up one dir, main page]

Jump to content

Տանիէլ Միթերան

Տանիէլ Միթերան
ֆրանսերէն՝ Danielle Mitterrand
Ծննդեան անուն ֆրանսերէն՝ Danielle Émilienne Isabelle Gouze[1]
Ծնած է 29 Հոկտեմբեր 1924
Ծննդավայր Վերդեն, Ֆրանսա[1]
Մահացած է 22 Նոյեմբեր 2011(2011-11-22)[2][3][4][…] (87 տարեկանին)
Մահուան վայր Փարիզ, Ֆրանսա
Քաղաքացիութիւն Ֆրանսա Ֆրանսա
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Մասնագիտութիւն գրող եւ քաղաքական գործիչ
Վարած պաշտօններ Ֆրանսայի առաջին տիկին
Կուսակցութիւն Սոցիալիստական կուսակցություն?
Ամուսին Ֆրանսուա Միթերան
Երեխաներ Ժան-Քրիստոֆ Միթերան եւ Ժիլբպեր Միթերան

Տանիէլ Միթերան (ֆր.՝ Danielle Mitterrand, ծննդեան անունով՝ Տանիէլ Էմիլիէն Իզապել Ժուզ, ֆր.՝ Hélène Carrère d'Encausse (29 Հոկտեմբեր 1924[5][6], Վերտէն[5] - 22 Նոյեմբեր 2011[5][6][7], Փարիզ, Ֆրանսա[5]), Ֆրանսայի նախկին նախագահ Ֆրանսուա Միթերանի կինը, Ֆրանսայի առաջին տիկին (1981-1995), հասարակական գործիչ։

Տանիէլ Միթերան ծնած է 29 Հոկտեմբեր 1924-ին, Մէոզ բաժնի Վերտէն քաղաքը։ Մայրը՝ Ռենէ Ֆլակոտը (1890-1971) եղած է ուսուցիչուհի, հայրը՝ Անտուան Կուսէն՝ (1885-1958) ճեմարանի տնօրէն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Տանիէլ եղած է Ֆրանսական դիմադրութեան շարժման անդամ, կապեր ունեցած է «Մաքի» խմբաւորման անդամներուն հետ, օգնած անոնց։ Այդ ընթացքին ալ ծանօթացած է Ֆրանսուա Միթերանի հետ, եւ 28 Հոկտեմբեր 1944-ին անոնք ամուսնացած են[8]։ Ամուսնութենէն ծնած է երեք որդի՝ Փասքալ (1945, մահացած է մանուկ հասակին, նոյն թուականին), Ժան-Քրիստոֆ (1946) եւ Ժիլպերը (1949)[9]։

1981-ի Ֆրանսայի նախագահական ընտրութիւններէն ետք ան կը դառնայ Ֆրանսայի առաջին տիկինը՝ կեդրոնանալով հասարակական գործունէութեան մէջ, յատկապէս զարգացող երկիրներուն տրամադրուող մարդասիրական օգնութեան կազմակերպման մէջ։

1986-ին ան հիմնադրած է Ֆրանս Լիպերթէ-Տանիէլ Միթերանի ֆոնտ բարեսիրական կազմակերպութիւնը, որ կը զբաղէր անօթեւան մարդոց օգնութիւն տրամադրելով։

Տանիէլ Միթերան աշխուժօրէն աջակցած է Քուպայի մէջ տեղի ունեցած յեղափոխութեան, Նիքարակուայի սանդինիստական յեղափոխութեան, Քուրտիստանի անկախութեան շարժման։

Աշխատութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  • La Levure du pain, édition , 1992
  • En toutes libertés, Ramsay, 1996.
  • Ces hommes sont avant tout nos frères, Ramsay, 1996 (sur les indiens du Chiapas).
  • Le Printemps des insoumis, Ramsay, 1998
  • La Torture en Tunisie : Comité pour le respect des libertés et des droits de l’homme en Tunisie, Le Temps des cerises, 2000.
  • Échanger la vie, Actes sud, 2000
  • Le Livre de ma mémoire, Édition Jean-Claude Gawsewitch Archived 2008-09-24 at the Wayback Machine., 2007 et Folio Mot à mot, Le Cherche midi, 2010 978-2-7491-1577-1.
  • Ce que je n'accepte pas, entretiens inédits avec Gilles Vanderpooten, Éditions de l'Aube, 2012.

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 (unspecified title)
  2. http://www.bbc.co.uk/news/world-europe-15832655
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  4. GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 5,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119148846 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 data.bnf.fr: տուեալներու բաց շտեմարան — 2011.
  7. «Danielle Mitterrand dies aged 87»։ BBC News։ 2011-11-22 
  8. ««Миттеран» означает «средина земли» | Институт социально-политических исследований»։ ispr.ru։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-01-01-ին։ արտագրուած է՝ 2018-10-11 
  9. «Франсуа Миттеран (Francois Mitterrand) - это»։ economic-definition.com (ռուսերեն)։ արտագրուած է՝ 2018-10-11 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]