PDCA
PDCA (անգլ.՝ Plan-Do-Check-Act), բառացի՝ պլանավորում-կատարում-ստուգում-գործում) կամ Դեմինգի ցիկլ, որոշումների ընդունման անընդհատ կրկնվող գործընթաց, որն օգտագործվում է որակի կառավարման բնագավառում։ Դեմինգի ցիկլը տալիս է կողմնորոշվելու հնարավորություն դեպի բարելավում տանող ճանապարհին։ Այն հայտնի է նաև որպես՝ «Շյուհարտի ցիկլ», «PDCA ցիկլ» կամ «PDSA ցիկլ» անվանումներով։ Ինքը Դեմինգն այն անվանում է «Շյուհարտի ցիկլ», քանի որ իր մտահղացումը, ըստ էության, որպես աղբյուր ընդունել է Շյուհարտի 1939 թվականի գիրքը։ Սակայն ճապոնացիներն այն անվանում են «Դեմինգի ցիկլ», և այն գրեթե նույնքան հաճախ անվանվում է Դեմինգի ցիկլ, որքան PDCA: Ինչ վերաբերում է հապավմանը. առավել տարածված է PDCA (Plan-Do-Check-Act՝պլանավորի՛ր, կատարի՛ր, ստուգի՛ր, գործի՛ր) տարբերակը, սակայն Դեմինգը իր նախապատվությունը տալիս է PDSA (Plan-Do-Study-Act: պլանավորել, կատարել, յուրացնել, գործել տարբերակին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շյուհարտի աշխատությունը սկսվում է որակի կառավարման երեք փուլերի առանձնացմամբ՝
- Յուրահատկությունների, առանձնահատկությունների մշակում
- Արտադրանքի արտադրություն՝ բավարարող առանձնահատկություններին.
- Արտադրված արտադրանքի ստուգում վերահսկողություն¤` առանձնահատկություններին համապատասխան լինելու գնահատականը տալու նկատառումներով։
Մինչդեռ Դեմինգը խորհուրդ է տալիս, որպեսզի 2-րդ քայլը` «կատարել» կատարվի փոքր մասշտաբներով՝ անհրաժեշտ օգտակար ինֆորմացիա քաղելու համար, բայց ոչ ավել, քան պահանջվում է։ Ինչ վերաբերում է 4-րդ քայլին, ըստ նրա «գործելը» կարող է հաջորդել և մի պտույտ շրջանով՝օգտագործելով ստացած փորձն ու գիտելիքները, որը կարող է հետևանք լինել պահանջարկի փոփոխության կամ ընդհակառակը՝ պլանն ընդունելու կամ մերժելու որոշման վերջին քայլը հանդիսանա։ Դեմինգի ցիկլը ամփոփում է միանգամայն տրամաբանական ձևով ավարտված բարելավումներ և փոփոխություններ մտցնելու մեթոդը՝պրակտիկորեն ցանկացած տեսակի։ Յան Գրեհեմը համեմատում է այն ամենը, ինչ պետք է որ տեղի ունենար այն ամենի հետ, ինչ իրականում կատարվում է։ Դեմինգը քննարկում է իր հետևյալ պնդումը՝ “ Փորձը ոչինչ չի սովորեցնում, եթե այն չի դիտարկվում տեսության միջոցով։ Փորձը սովորեցնում է (հնարավորություն է տալիս պլանավորելու և կանխատեսելու) միայն այն ժամանակ, երբ մենք օգտագործում ենք այն տեսությունը հասկանալու համար”:
PDCA փուլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]PDCA ցիկլն ունի 4 փուլ.
PLAN/ պլանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պլանավորումը PDCA ցիկլի առաջին քայլն է, որն ներառում է նպատակների և գործընթացների սահմանում, որոնք անհրաժեշտ են նախատեսված արտադրանքի համապատասխան արդյունքների ստացման ժամանակ։
DO/ իրականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարման մեթոդի իրականացումն է։ Այս փուլում նախևառաջ կատարվում է գործընթացների և ծրագրերի իրականացում, այնուհետև բուն արտադրանքի պատրաստում։DO-ն իրենից ենթադրում է տվյալների հավաքում/ինֆորմացիայի հավաքագրում/ և վերլուծություն, որպեսզի ստեղծվեն աղյուսակներ, դիագրամներ PDCA ցիկլի մյուս քայլերի համար՝ Check և Act:
CHECK/ստուգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրականացման փուլին հաջորդում է ստուգումը, այսինքն՝ ուսումնասիրվում են փաստացի/առկա արդյունքները և համեմետվում ակնկալվող արդյունքների հետ, որի նպատակն է պարզել ցանկացած տարբերություն (շեղում) սպասելիքներից։
ACT/գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]PDCA ցիկլի վերջին քայլը ACT-ն է, որը կոչված է պահանջելու ուղղիչ գործողություններ փաստացի և պլանավորված արդյունքների էական տարբերությունների առաջացման նպատակով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.iso.org/iso/home.html
http://www.mindtools.com/pages/article/newPPM_89.htm
http://www.lean.org/Common/LexiconTerm.aspx?termid=287&h..
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PDCA» հոդվածին։ |
|