[go: up one dir, main page]

Jump to content

Mark 82

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mark 82
Տեսակզենքի մոդել
ԵնթատեսակMark 80?
Երկիր ԱՄՆ
ԱրտադրողGeneral Dynamics?[1]

Mark 82, ամերիկյան ավիացիոն ռումբ, որ մշակվել է 1950-ական թվականներին։

Ռումբն ունի 227 կգ անվանական զանգված, սակայն նրա փաստացի զանգվածը տատանվում է՝ կախված ձևափոխումներից։ Կմախքը պատրաստվում է մետաղից։ Այն լցված է 87 կգ Տրիտոնալ պայթուցիկ նյութով։ Мk 82-ը լազերային նշանառությամբ GBU-12, GBU-38 JDAM ռումբերի մարտական մասն է։

Նշանառության համակարգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումբի նշանառության համար թռիչքի հետագծի ավարտական հատվածում կիրառվում է նշանառության KMU-368B (Laser Guided Bomb Kit WS-212D) լազերային բլոկ, որ մշակել և արտադրել է Texas Instruments, Inc. ընկերությունը (Դալլաս, Տեխաս)[2]։

Համագործակցած կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռումբի մշակման ու արտադրման գործընթացին մասնակցել են հետևյալ կապալառուները (հատացված բյուջետային միջոցները նշվել են հատկացման պահի փոխարժեքով 1969 թվականի տվյալներ).

  • General Dynamics — գլխավոր կապալ
  • American Machine & Foundry Co., Յորք, Փենսիլվանիա — Mk 82 Mod 1 ռումբերի կմախքների արտադրություն ($6.697.690)[3][4]
  • Atlas Fabricators, Inc., Լոնգ Բիչ, Կալիֆոռնիա — Mk 82 ռումբերի համար պալլետների արտադրություն($1.603.362);[5]
  • Borg Warner Corp., Չիկագո, Իլինոյս — ($17.389.100)[3][6]
  • Intercontinental Manufacturing Company, Գարլենդ, Տեխաս — Mk 82 Mod 1 ռումբերի կմախքների արտադրություն ($18.320.440)[6]
  • Norris Industries, Լոս Անջելես, Կալիֆոռնիա — Mk 82 Mod 1 ռումբերի կմախքների արտադրություն ($53.182.140)[5]
  • StraightLine Manufacturing Co., Քորնուելս Հայտս, Փենսիլվանիա — Mk 82 Mod 1 ռումբերի պոչաթևերի արտադրություն ($8.226.988)[7]
  • United States Steel Corp., ՄԱքիսպորտ, Փենսիլվանիա — Mk 82 Mod 1 և Mod 2 ռումբերի կմախքների արտադրություն ($3.741.600)[3]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.secnav.navy.mil/fmc/fmb/Documents/25pres/PANMC_Book.pdf
  2. Contract Data—Laser Guided Bomb Kits Procurement History. / The Acquisition of Weapons Systems : Hearings, 93rd Congress, 1st Session. — Washington, D.C.: U.S. Government Printing Office, 1974. — Pt. 7 — P. 2766.
  3. 3,0 3,1 3,2 Defense Industry Bulletin, 1969, July (Vol.5, No.7), էջ 48
  4. Defense Industry Bulletin, 1969, November (Vol.5, No.11), էջ 36
  5. 5,0 5,1 Defense Industry Bulletin, 1969, January (Vol.5, No.1), էջ 36
  6. 6,0 6,1 Defense Industry Bulletin, 1969, November (Vol.5, No.11), էջ 37
  7. Defense Industry Bulletin, 1969, December (Vol.5, No.12), էջ 39

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Defense Industry Bulletin/. — Washington, D.C.: US Department of Defense, Office of the Assistant Secretary of Defense. 1969. (անգլերեն)