[go: up one dir, main page]

Jump to content

Mark 83

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mark 83
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակ1000 lb bomb?, անկառավարելի ռումբ և Mark 80?
Երկիր ԱՄՆ
ԱրտադրողGeneral Dynamics?[1]

Հազարֆունտանոց ռումբ (անգլ.՝ 1,000-pound bomb, նավատորմային ինդեքս՝ Mark 83), ամերիկյան պոչաթևավոր ավիացիոն ռումբ, որը կարող է օգտագործվել և՛ որպես չկառավարվող ռազմամթերք, և՛ որպես բարձր ճշգրտության զենք այն նշանառության լազերային համակարգով ապահովման դեպքում (այդ դեպքում համապատասխանում է ղեկավարվող ավիացիոն ռումբ սահմանմանը)։ ԱՄՆ ռազմածովային ուժերում տվյալ շարքի ռումբերի միջին պահանջարկը կազմում է շուրջ յոթ հազար ռումբ տարեկան[2]։

Հազարֆունտանոց ռումբը մշակվել է Միացյալ Նահանգներում 1950-ական թվականներին։

Տեխնիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի սպառազինության մեջ ներառված ավիառումբերից մեկն է։ Ունի 460 կգ անվանական քաշ, բայց նրա փաստացի զանգվածը կարող է տատանվել՝ կախված ձևափոխումներից։ Կորպուսը պատրաստվում է մետաղից։ Այն լցված է 202 կգ Tritonal պայթուցիկ նյութով։ ՄԿ 83 ռումբը օգտագործվում է GBU-16, GBU-32 լազերային նշանառության համակարգերով որպես բարձր ճշգրտության կառավարվող զենք։

Մասնակից կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռումբի կորպուս — American Manufacturing Company of Texas, Ֆորտ Ուերտ, Տեխաս[3][4][5]
  • Պոչաթևեր — General Tire & Rubber Co., Մանսի, Ինդիանա[6] Metal Engineering Corp., Գրինվիլ, Թենեսի[4]
  • Կախովի հանգույց — Metal Engineering Corp., Գրինվիլ, Թենեսի[5]
  • Նշանառության համակարգ — Texas Instruments, Inc., Դալաս, Տեխաս
  • DSY-30 պահպանակատարողական մեխանիզմ — ISC Defense Systems, Inc., Լանկաստեր, Փենսիլվանիա[2]
  • Ալյումինե փոշի (բաղադրիչ ВВ) — Aluminum Company of America, Ռոքդեյլ, Տեխաս[7]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.secnav.navy.mil/fmc/fmb/Documents/25pres/PANMC_Book.pdf
  2. 2,0 2,1 Long Range Acquisition Estimates (FY 88 Base Year Projections). — Washington, D.C.: U.S. Government Printing Office, 1987. — P. 26 — 246 p.
  3. Contracts. // Aerospace Technology. — February 26, 1968. — Vol. 21 — No. 18 — P. 49.
  4. 4,0 4,1 Defense Procurement. // Defense Industry Bulletin. — April 1968. — Vol. 4 — No. 4 — P. 48.
  5. 5,0 5,1 Defense Procurement. // Defense Industry Bulletin. — October 1968. — Vol. 4 — No. 10 — P. 36.
  6. Defense Procurement. // Defense Industry Bulletin. — January 1967. — Vol. 3 — No. 1 — P. 42.
  7. Defense Procurement. // Defense Industry Bulletin. — December 1970. — Vol. 6 — No. 12 — P. 44.