JetBlue Airways, Ամերիկայի խոշորագույն ավիաընկերություններից է, որի գրասենյակը գտնվում է Նյու Յորքում։ Ավիաընկերությունը հիմնականում թռիչքներ է իրականացնում դեպի՝ ԱՄՆ, Կարիբյան ծով, Մեքսիկա, Բահամներ և Բերմուդա[1]։ Ինչպես հայտնում է Skytrax JetBlue-ն, ավիաընկերությունը ունի ամենաբարձր վարկանիշը, և չորս տարի անընդմեջ ճանաչվել է լավագույն ավիաընկերություն[3]։ 2010 թվականի ապրիլին ավիաընկերությունը չվերթներ է իրականացրել ավելի քան 70 ուղղություններով տարբեր երկրներում, հիմնականում չվերթներ է իրականացրել Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում[1]։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։
2005 թվականի սեպտեմբերի 21-ին Airbus A320 օդանավը կատարել է վթարային վայջէջք, ինքնաթիռը թռչում էր Բըրբանքից Նյու Յորք։ Ինքնաթիռը գտնվել է երեք ժամ օդում վառելիքի կորստի պատճառով կատարել է վթարային վայրէջք Լոս Անջելեսում։ Ուղևորներից ոչ ոք չի տուժել[5]։
2013 թվականի մարտի 9-ին Նյու Յորքից թռչող ինքնաթիռը բախվել է «Air India» ավիաընկերությանը։ Ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Երկու ինքնաթիռները վնասվել են[6]։