Airbus A320
Airbus A320, պատկանում է միջին չափի օդանավերի ընտանիքին։ Այն առաջին օդանավերից է, որը կիրառել է էլեկտրական շարժիչներ[փա՞ստ] (անգլերէն՝ fly-by-wire)։ Այս փոփոխություններից հետո օդանավի ապահովությունը սկսել է բարձրանալ։
Ընտանիքը միավորում են A318, A319, A320 և A321 քաղաքացիական օդանավերը, ինչպես նաև՝ ACJ բիզնես օդանավը։
Airbus A320-ը կազմել է նոր օդանավի ընտանիքը, որը նույնպես ենթարկվել է փոփոխությունների, բայց իր չափերը և կարողությունները չի փոխել։ Այս օդանավերի ընտանիքը ընկերություններին խնայողություն է բերել, որովհետև օդանավերի մասերը նույնն են և այս օդանավերը վարում են նույն օդաչուները։
Ընտանիքի վերջնական հավաքման գործարանները գտնվում են Թուլուզում՝ Ֆրանսիա և Համբուրգում՝ Գերմանիա։ 2009 թվականին օդանավերը սկսել են արտադրվել Չինաստանի Թիանճին քաղաքում[3]։
A320 ընտանիքի առաջին օդանավի՝ A320-ի արտադրությունը սկսվել է 1987 թվականի մարտ ամսին։ Որը իր առաջին թռիչքը կատարել է 1987 թվականի փետրվարի 22-ին, իսկ առաջին առաքումը՝ 1988 թվականի մարտին։ Որոշ ժամանակ անց ընտանիքը համալրվեց A321 ինքնաթիռով (առաջին արտադրանքը՝ 1994-ին), այնուհետև՝ A319-ով (1996-ին) և A318-ով (2003-ին)։
Airbus A320 ընտանիքի օդանավեր
[խմբագրել | խմբագրել կոդը]A318
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարություն՝ 31,4 մետր
Շարժիչ՝ 2 CFMI CFM56-5B կամ 2 Pratt & Whitney PW 6000A
Ողևորների թիվը՝ 136 մարդ
Թռիչքի հեռավորություն՝ 6000 կմ
Առաջին թռիչք՝ 1999 թվական
A319
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարություն՝ 33,8 մ․
Շարժիչ՝ 2 CFMI CFM56-5 (A, B) կամ 2 IAE V2500-A (1, 5)
Ողևորների թիվը՝ 145 մարդ
Թռիչքի հեռավորություն՝ 6800 կմ
Առաջին թռիչք՝ 1993 թվական
A320
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարություն՝ 37,6 մ․
Շարժիչ՝ 2 CFMI CFM56-5 (A, B) կամ 2 IAE V2500-A (1, 5)
Ողևորների թիվը՝ 164 մարդ
Թռիչքի հեռավորություն՝ 5700 կմ
Առաջին թռիչք՝ 1984 թվական
A321
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկարություն՝ 44,5 մ
Շարժիչ՝ 2 CFMI CFM56-5B կամ 2 IAE V2500-A5
Ողևորների թիվը՝ 225 մարդ
Թռիչքի հեռավորություն՝ 5600 կմ
Առաջին թռիչք՝ 1989 թվական
Airbus A320-ի հետ կապված վթարները
[խմբագրել | խմբագրել կոդը]Airbus A320 ընտանիքի օդանավերի վթարների և փորձանքների պատճառով եղել են 3047 զոհ և 34 օդանվերի կորուստ։
- 1990 թվականի փետրվարի 14-ին Հնդկաստանի Պանկալոր քաղաքի օդանավակայանում օդաչուների սխալների հետևանքով վայրէջքի ժամանակ օդանավի հետ տեղի ունեցավ վթար, որը դարձավ 92 մարդու զոհվելու պատճառ։
- 1992 թվականի հունվարի 20-ին Սթրասբուրգի մոտ նոյնպես վայրէջքի ժամանակ և անձնակազմի սխալների պատճառով Լիոնեն եկած Air Inter ընկերության A320-111 օդանավը բախվեց վազքուղուն, որի հետևանքով զոհվեցին բոլոր 87 ուղևորները ու անձնակազմի անդամները։
- 2000 թվականի օգոստոսի 23-ին Կահիրե եկած Gulf Air ընկերության օդանավը վայրէջքի համար նախատեսված երկրորդ շրջանը կատարելիս ընկավ Պարսից ծոց, որի հետևանքով զոհվեց 143 մարդ։
- 2006 թվականի մայիսի 3-ի գիշերը նույնպես ծովի մեջ ընկնելու դեպք պատահեց, այս անգամ՝ հայկական «Արմավիա» Երևանից Սոչի թռչող օդանավը վայրէջքի ժամանակ ընկավ Սև ծով և ամբողջովին ավերվեց։ Վթարը խլեց 113 մարդու կյանք։
- 2007 թվականի հուլիսի 18-ին Բրազիլիայի Սան Պաուլու հասած օդանավը անձրևների պատճառով թացացած վազքուղու վրա վայրէջք կատարելու ժամանակ, անիվների սայթաքելու պատճառով, սահելով մխրճվեց վառելանյութերի պահեստին և բոցավառվեց։ Դրա հետևանքով զոհվեց 199 մարդ։ Այս վթարը Բրազիլիայի պատմության մեջ ամենաշատ մարդու կյանք խլած վթարն է եղել։
- 2010 թվականի հուլիսի 28-ին Պակիստանի Իսլամաբադ քաղաքի մոտակայքում Airblue ընկերության A321-200 օդանավը բախվեց Հիմալայների ստորին ժայռերին։ Դրա հետևանքով զոհվեց 152 մարդ։
- 2012 թվականի դեկտեմբեր 28-ին Ճավայի ծովում խորտակվել է Indonesia AirAsia ընկերության Սինկապուր թռչող օդանավը, որի հետևանքով զոհվել է 162 մարդ։
Մրցակցություն Բոինգ 737-ի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]A320 ընտանիքը ստեղծել է Boeing 737 օդանավը, որը մրցում է McDonnell Douglas MD-80/90 կարգի օդանավերի հետ[4][5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.uralairlines.ru/about_us/
- ↑ https://www.airbus.com/aircraft/market/orders-deliveries.html
- ↑ Airbus. «Aircraft Families». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
- ↑ «Airbus Orders and Deliveries». Airbus. 2016 թ․ մարտի 31. Վերցված է 2016 թ․ ապրիլի 11-ին. spreadsheet with details
- ↑ «737 Model Summary». Boeing. August 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ «Orders and Deliveries search page». Boeing. 2015 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лучшие места на борту А320
- Тест-полёт Airbus A318 Elite
- Как устроен механизм управления дверью в Airbus A320 Արխիվացված 2021-04-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Airbus A320» հոդվածին։ |
|