Dota 2, համակարգչային բազմամասնակցային, թիմային խաղ, MOBA ժանրում։ Dota խաղի քարտեզը վերցված է հայտնի Warcraft III-ի անհատական խաղացողի ստեղծած քարտեզից։ 2009 թվականի աշնանը Valve ընկերությունը ընդունեց աշխատանքի Dota-ի հիմնական գործարկողին՝ IceFrog-ին[11]։ 2010 թվականի ամռանը թույլատվություն հարցրեց տվյալ ապրանքանիշը գրանցելու համար[12]։ 2010 թվականի հոկտեմբերի 13-ին հայտարարվեց, որ Dota խաղը պաշտոնապես կհրապարակվի 2011 թվականին Game Informer խաղային պորտալում[13][14]։ 2011 թվականի օգոստոսի 15-ին Dota-ի պաշտոնական բլոգում տեղադրվեց խաղի թրեյլերը[15]։
Խաղում մասնակցում են 2 թիմեր, բաղկացած 5֊ական խաղացողից։ Մի թիմը խաղում է լուսավոր մասում (անգլ.՝ The Radiant), մյուսը՝ մութ մասում (անգլ.՝ The Dire)։ Ամեն խաղացող կառավարում է մեկ միավոր, որին անվանում են հերոս։ Հերոսը կարող է ստանալ փորձ իր մակարդակը բարձրացնելու համար, աշխատել ոսկի, գնել ապրանքներ, որոնք ուժեղացնում են հերոսին և տալիս լրացուցիչ հնարավորություններ։ Ամեն խաղացող անընդհատ ստանում է ոսկի իր բազայից և մրցակցի հերոսներին սպանելիս։ Թիմերի տարածքները բաժանվում են գծով, որտեղ տեղի է ունենում կռիվ թշնամու հերոսների և կրեպների միջև (անգլ.՝ creeps), որոնք կառավարում են համակարգչի կողմից և հայտնվում են ամեն րոպե։ Խաղի նպատակն է գրավել հակառակորդի գլխավոր բազան։
↑«IceFrog и VALVe». ПроДота. 5 октября 2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 15-ին.
↑Trademark Applications and Registrations Retrieval (6 августа 2010). «Trademark "DOTA"». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 6-ին.