CaixaBank
CaixaBank | |
---|---|
Տեսակ | բանկ, բիզնես ձեռնարկություն, ֆինանսական ինստիտուտ և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 2011 |
Վայր | Վալենսիա, Իսպանիա |
Երկիր | Իսպանիա[1] |
Տնօրեն | Gonzalo Gortázar?[2] |
Արդյունաբերություն | ֆինանսական ծառայություններ և Ֆինանսներ[1] |
Աշխատողների թիվ | 35 736 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[3] |
Դուստր ընկերություններ | Imagintech?, VidaCaixa? և MicroBank? |
Կայք | caixabank.es(իսպ.), caixabank.com(իսպ.) և caixabank.cat/particular/home/particulars_ca.html(կատ.) |
Մասնակից է | Net-Zero Banking Alliance?[1] |
Բորսա | CIXPF[4] և Մադրիդի ֆոնդային բորսա |
CaixaBank, իսպանական բանկային ընկերություն, որը տեղակայված է Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում։ Այն ստեղծվել է 2011 թվականին որպես «Caja de Ahorros y Pensiones de Barcelona» («La Caixa»):
2015 թվականի դրությամբ «CaixaBank» ակտիվները եղել են 409.8 միլիարդ ԱՄՆ դոլար (Իսպանիայի ակտիվների չափերով երրորդ ընկերությունը)։ Ունի 5,228 գրասենյակ, 32,242 աշխատակից և 13,8 միլիոն հաջախորդ[5]։
Ընկերության բաժնետոմսերը ներկայացված են Մադրիդի ֆոնդային բորսայում և հանդիսանում է IBEX 35 ինդեքսի մաս։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]MicroBank de la Caixa
[խմբագրել | խմբագրել կոդը]1994 թվականին «La Caixa»-ն գնում է «Banco de Europa S.A.»-ը, որը պատկանում էր Կառլոս Ֆերերա Սալատին[6]։ 2007 թվականին ընկերության անվան փոփոխություն տեղի ունեցավ «Banco de Europa»-ից դառնալով «MicroBank de la Caixa, S.A.»: «MicroBank de la Caixa, S.A.»-ն դառնում է «La Caixa»-ի օժանդակ կառույց, որը մասնագիտացված էր միկրովարկավորմամբ։
Criteria CaixaCorp
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին խումբը որոշում է վերակառուցել իր ներդրումային փաթեթը՝ ձևավորելով «La Caixa» ընկերության «Criteria CaixaCorp, S.A.» դուստր ձեռնարկություն, որը կենտրոնացված էր արդյունաբերական ինվեստիցիաներով։ Այդ հոլդինգում խմբի հետ փոխկապակցված են եղել «Gas Natural»-ը, «Repsol»-ը, «Telefónica»-ն, «Abertis»-ը, «Agbar»-ը, որոշ մասնավոր ընկերություններ, ինչպես օրինակ «CaiFor»-ը, «Invercaixa Gestión»-ը, «Caixa Renting»-ը, «PortAventura» և միջազգային բանկային գործում բաժնեմասեր։
2007 թվականի հոկտեմբերի 10-ին «Criteria CaixaCorp» 20% բաժնետոմսերը սկսեցին միաժամանակ վաճառվել Մադրիդի և Բարսելոնայի ֆոնդային բորսաներում «CRI» նշանի ներքո[7][8]։
Հոլդինգը շարունակեց իր գործունեությունը մինչև 2011 թվականի հունվարի 28-ը, երբ «La Caixa»-ը ցանկացավ փոփոխության ենթարկել իր կառուցվածքը։ Տեղի ունեցավ «La Caixa MicroBank, S.A.»-ի ձուլումը «Criteria CaixaCorp, S.A.»-ի հետ։ Այդ վերափոխումից հետո որոշում ընդունվեց փոխել ընկերության անվանումը «CaixaBank, SA»-ի[9]։
La Caixa-ի վերակազմավորումը CaixaBank-ի
[խմբագրել | խմբագրել կոդը]«La Caixa»-ի վերակազմավորումը իրականացվեց այն բանի համար, որ հարմարեցվեն Բազել II և Բազել III համաձայնագրերին ուիսպանական կառավարության պահանջներին։ «CaixaBank»-ը վերցրեց ընկերության բոլոր բանկային խմբերը, ինչպես նաև, որպես «VidaCaixa Grupo»-ի միակ սեփականատեր, ապահովագրական ու վերաապահովագրական բիզնեսը։ Բացի այդ, ընկերությունը մնաց միջազգային մի շարք բանկերի բաժնետեր («Erste Bank» (Ավստրիա, 10%), «Bank of East Asia» (Հոնկոնգ, 15%), «BPI» (Պորտուգալիա, 30%), «Boursorama» (Ֆրանսիա, 20%), «Inbursa» (Մեքսիկա, 20%) և բաժնեմասեր «Telefónica» ու «Repsol» ընկերություններում[9]։
2011 թվականի հուլիսի 1-ից իր գործունեությունն է սկսում «CaixaBank»-ը[10]։
Այս ամենին զուգահեռ խումբը թողնում է «Criteria» անվանումը, որպեսզի ստեղծեն ներդրումային նոր դուստր ընկերություն, որպեսզի ստանալ «Criteria CaixaHolding S.A.» անվանումը։ Այդ նոր ընկերությունը «CaixaBank»-ից ստացավ արդյունաբերական ընկերությունների «PortAventura» հոլդինգն ու անշարժ գույքի բիզնեսները՝ «ServiHabitat», «Inmobiliaria Colonial»[9]:
Այդ ժամանակվանից սկսած «La Caixa»-ն դադարեցրել է իր բանկային գործունեությունը՝ իր բոլոր հաջախորդներին փոխանցելով «CaixaBank»-ին։ Չնայած այդ հանգամանքին՝ որոշում է կայացվել, որպեսզի մանրածախ հաջախորդների հետ առևտրային կոմունիկացիաներն ու «CaixaBank» գրասենյակները պետք է շարունակեն գործել «La Caixa» առևտրային բրենդի ներքո, իսկ «CaixaBank» անվանումը պետք է կիրառվի միայն յուրահատուկ նպատակներով։ «La Caixa»-ն կազմում է «CaixaBank»-ի 81%-ը[11]։
Banca Civica-ի հետ միացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի մարտի 23-ին «CaixaBank»-ը հայտարարում է «Banca Civica»-ի կլանման մասին[12], իսկ նույն թվականի մարտի 26-ին հաստատում ինտեգրումը։ «Banca Civica» սեփական կապիտալ ունեցող խնայողական բանկերը դարձան «CaixaBank»-ի կապիտալի 3,4% -ի սեփականատեր («Caja Navarra» (1,0%), «Cajasol» (1,0%), «CajaCanarias» (0,7% ) և «Caja de Burgos» (0,7%))[13]:
2012 թվականի հունիսի 26-ին «CaixaBank» և «Banca Civica»-ը կազմակերպեցին բաժնետերերի երկու ընդհանուր ժողով, որպեսզի հաստատեն «Banca Civica»-ի ձուլումը «CaixaBank»-ին[14]։
2012 թվականի հուլիսի 26-ին «CaixaBank»-ը իր վերահսկողության ներքո է վերցնում «Banca Civica»-ի ակտիվներն ու պասիվները։ Նույն թվականի օգոստոսի 3-ին տեղի ունեցավ ձուլման համաձայնագրի գրանցումը առևտրային ռեգիստրում։ Իրականացվեց բաժնետոմսերի տեղափոխություն ձուլվողից դեպի կլանող բանկ, որի հետևանքով «Banca Civica»-ը դադարեց բաժնետոմսերիվաճառքը[15]։
Ինչ վերաբերում է ձեռք բերված մասնաճյուղերի բրենդային քաղաքականությանը, ապա «CaixaBank»-ը որոշեց վերացնել «Banca Civica» բրենդը։
Banco de Valencia-ի հետ միացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի նոյեմբերի 27-ին «Fondo de Reestructuración Ordenada Bancaria»-ը (FROB) հայտարարեց, որ 4,5 միլիարդ եվրոյի ներդրում է կատարում «Banco de Valencia»-ում կապիտալի մեծացման միջոցով։ Դրանից հետո «Banco de Valencia»-ը խորհրդանշական գումարով փոխանցվում է «CaixaBank»-ին։ Գործարքի արժեքը կազմել է 1 եվրո[16]։
2013 թվականի ապրիլի 4-ին «CaixaBank»-ի և «Banco de Valencia»-ի տնօրենների խորհուրդները հաստատեցին ձուլման համաձայնագիրը[17]։
2013 թվականի հունիսի 12-ին «Banco de Valencia»-ի բաժնետերերի ընդհանուր ժողովը «CaixaBank»-ին ձուլվելու համաձայնություն է տալիս։ Որոշում է ընդունվում թողնել «Banco de Valencia» անվանումն այն գրասենյակներում, որոնք գտնվում էին Վալենսիա և Կաստելոն նահանգներում։ Այնտեղի գրասենյակներ անվանմանը կցվեց նաև «CaixaBank» տարբերանշանը[18]։
2013 թվականի հուլիսի 19-ին տեղի ունեցավ «Banco de Valencia» և «CaixaBank» ձուլման գրասնումը կոմերցիոն ռեգիստրում, ինչով էլ ինտեգրացիայի գործընթացը վերջնականապես ավարտվեց[19]։
Ձուլումից հետո «Banco de Valencia»-ը փոխեց իր անվանումը «La Caixa»-ի, սակայն Մուրսիա ինքնավար համայնքում վերականգնեց «Banco de Murcia» տարբերանշանը, որին ավելացվեց նաև «La Caixa» տարբերանշանը[20]։
Խմբի վերակազմավորում, 2014 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մայիսին հաստատվում է «Caja de Ahorros y Pensiones de Barcelona»-ի («La Caixa») լիկվիդացումը, որպեսզի ընկերությունը համապատասխանի պահանջներին, որոնք խնայողական բանկերի ու բանկային հիմնադրամների մասին օրենքը առաջադրել էր։ 2014 թվականի հունիսի 17-ին ստեղծվում է հիմնադրամ։ Բանկային հիմնադրամը «CaixaBank»-ում ունեցծ իր մասնաբաժինը պետք է շրջանառի «Criteria CaixaHolding»-ի միջոցով, իսկ պարտաքային գործիքները թողարկվում են «La Caixa»-ով[21]։
Barclays España-ի հետ միացում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի օգոստոսի 31-ին «CaixaBank»-ը համաձայնվում է «Barclays Plc.»-ից 800 միլիոն եվրոյով գնել «Barclays Bank S.A.U.»-ը։ Համաձայնագիրը բացառում էր «Barclaycard» ներդրումային բանկային բիզնեսը, և «Barclays Bank PLC»-ը շարունակեց աշխատել Իսպանիայում[22]։
2014 թվականի սեպտեմբերի 9-ին «CaixaBank» թողարկեց «AgroBank»-ը, որն իրենից ներկայացնում էր բիզնեսի նոր ճյուղ։ Այն մասնագիտացված էր գյուղատնտեսության ոլորտում և Իսպանիայի ամբողջ տարածքում ուներ 400 մասնաճյուղ[23]։
2015 թվականի հունվարի 2-ին «CaixaBank»-ը ավարտեց «Barclays España»-ի կապիտալի ձեռքբերման գործընթացը 820 միլիոն եվրոյով։ Նոր ձեռքբերումը նպաստեց 550000 հաջախորդների մուտքին դեպի 262 գրասենյակներ, որտեղ աշխատում էէին 2400 աշխատակից։ Այն իր հետ բերեց նաև 21,6 միլիարդ եվրո արժողությամբ ակտիվներ[24]։
2015 թվականի մարտի 24-ին «CaixaBank»-ն ներկայացրեց «HolaBank»-ը, որն իրենից ներկայացնում էր նոր բիզնես։ Այն նախատեսված էր Իսպանիայի միջազգային հաճախորդների համար։ Այդ նպատակով ընկերությունը բացեց 100 գրասենյակ, որոնք տեղակայվեցին Մալագայում (16 գրասենյակ), Կոստա դե լա Լուսում (21 գրասենյակ), на Բալեարյան կղզիներում (38 գրասենյակ) и Կանարյան կղզիներում (25 գրասենյակ)՝ ընդհանուր առմամբ 72 մունիցիպալիտետներում[25][26]։
2015 թվականի մարտի 30-ին «CaixaBank» և «Barclays Bank, S.A.U.»-ի տնօրենների խորհուրդները եկան համաձայնության այն մասին, որ «Barclays Bank, S.A.U.» 100% բաժնետոմսերը փոխանցվեն «CaixaBank»-ին։ Այսպիսով այն դարձավ «CaixaBank»-ի դուստր կառույց[27]։
2015 թվականի մայիսի 14-ին «CaixaBank»-ն ավարտեց «Barclays Bank, S.A.U.»-ի կլանումը իր 261 մասնաճյուղերով։ Դրանք միացվեցին «CaixaBank»-ին, որի գրասենյակների քանակը հասավ 5,438-ի։ Այսպիսով ընկերության հաճախորդների քանակը հասավ 14 միլիոնի։ «CaixaBank»-ը հայտնեց, որ այդ մասնաճյուղերը կփոխեն իրենց անվանումները և կվերանվանվեն «CaixaBank»:Բացի այդ, հայտարարվեց նաև, որ «CaixaBank»-ն աստիճանաբար կիրականացնի գործունեություն մասնաճուղային ցանցում՝ ուժեղացնելով ընկերության դիրքավորումը որպես համաշխարհային բանկ[28][29] Технологическая и оперативная интеграция проходила 16 и 17 мая 2015.[30]:
Հետագա գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 3-ին «CaixaBank»-ը վաճառեց «Bank of East Asia»-ում (BEA) իր 17,24% և մեքսիկական «Grupo Financiero Inbursa»-ում (GFI) իր 9.01% մասնաբաժինները։ Վերջինի խոշորագույն բաժնետերն էր հանդիսանում «Criteria Caixa», որը նաև «CaixaBank»-ից գնեց 9,9% բաժնետոմսերը[31]։
2016 թվականի հունվարի 14-ին «CaixaBank»-ը հայտարարեց «ImaginBank»-ի ստեղծման մասին։ Այն իրենից ներկայացնում է առաջին բանկը, որը հիմնվել է Իսպանիայում բացառապես բջջային հեռախոսների օգնությամբ աշխատելու համար[32]։
2016 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցավ փակ գործարք, որը կնքվել էր դեռևս 2015 թվականի դեպտեմբերին։ Այդ գործարքի համաձայն «CaixaBank» «Criteria Caixa»-ում իր ներկայությունը նվազեցրեց մինչև 46,9%-ի[33]։
Գրասենյակների ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «CaixaBank»-ն ուներ 5,228 գրասենյակ, որոնցից 5,211 Իսպանիայում և 17-ը՝ արտասահմանում։ Այդ գրասենյակներում աշխատում են 32,242 աշխատակից[5]։
Իր գրասենյակներում «La Caixa» ապրանքանշանը պահպանվում է Իսպանիայի ամբողջ տարածքում։ Բացառություն են կազմում Վալենսիա և Կաստելոն նահանգները, որտեղ օգտագործվում է «Banco de Valencia» բրենդը և Մուրսիա ինքնավար համայնքը, որտեղ օգտագործվում է «Banco de Murcia» բրենդը։ Բացի այդ «Cajasol» անվանումն օգտագործվում է Կադիս, Ուելվա և Սևիլյա նահանգներում։ «CajaCanarias» անվանումն օգտագործվում է Սանտա Կրուս դե Տեներիֆե նահանգում, իսկ «Caja de Burgos» բրենդը՝ Բուգոս նահանգում։
2015 թվականի մայիսին «Barclays Bank»-ից վերցրած գրասենյակները վերանվանվեցին «CaixaBank»-ի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.unepfi.org/net-zero-banking/members/
- ↑ https://www.caixabank.com/en/shareholders-investors/corporate-governance/board-directors.html
- ↑ https://www.lavanguardia.com/economia/20200131/473224745299/caixabank-resultados-banca-beneficios-ere.html
- ↑ Knowledge Graph — 2012.
- ↑ 5,0 5,1 CaixaBank, Informe Financiero Anual 2015.
- ↑ http://hemeroteca.abc.es/nav/Navigate.exe/hemeroteca/madrid/abc/1994/02/06/048.html
- ↑ Criteria CaixaCorp culmina con éxito su salida a Bolsa
- ↑ Criteria defrauda las expectativas y cierra en tablas su primera jornada en Bolsa
- ↑ 9,0 9,1 9,2 La Caixa transforma Criteria en CaixaBank, que será el décimo banco de la eurozona
- ↑ http://www.lavanguardia.com/economia/20110701/54179112811/criteria-se-convierte-este-viernes-en-caixabank.html
- ↑ http://www.ideal.es/jaen/rc/20110127/economia/caixa-anuncia-conversion-banco-201101271129.html
- ↑ http://www.elmundo.es/elmundo/2012/03/23/economia/1332532163.html
- ↑ «caixabank aprueba el acuerdo de integracion con banca civica que formara el primer grupo financiero en espana». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ http://www.lavanguardia.com/economia/20120626/54316611484/caixabank-banca-civica-aprueban-junta-extraordinaria-fusion.html
- ↑ CaixaBank realizará el canje de acciones de Banca Cívica el viernes Ver más en: https://www.20minutos.es/noticia/1553389/0/#xtor=AD-15&xts=467263.
- ↑ El Frob adjudica el Banco de Valencia a CaixaBank por un euro>
- ↑ http://cincodias.com/cincodias/2013/04/04/mercados/1365101630_023984.html
- ↑ Banco Valencia mantendrá la marca en Valencia y Castellón.
- ↑ Caixabank culmina la fusion de banco de valencia que deja de cotizar.(չաշխատող հղում)
- ↑ Caixabank recupera la marca del Banco de Murcia para operar en la Región.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Portada » Empresas » Banca PREVÉ SINERGIAS DE 150 MILLONES Y COSTES DE REESTRUCTURACIÓN DE 300 MILLONES Caixabank compra el negocio de Barclays en España por 800 millones de euros.
- ↑ Caixabank lanza AgroBank, una nueva línea de negocio en el sector agrario con 400 oficinas especializadas.
- ↑ CaixaBank se hace con Barclays por 820 millones.
- ↑ 'HolaBank', la nueva fórmula de Caixabank para llegar a 500.000 clientes internacionales
- ↑ «CaixaBank lanza HolaBank para liderar la atención a los clientes internacionales en España». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Barclays Bank SAU se integrará en CaixaBank tras acordarse la fusión». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ CaixaBank culmina la integración de la filial española de Barclays
- ↑ CaixaBank concluye la absorción de Barclays y hará la integración operativa este fin de semana
- ↑ http://www.eleconomista.es/interstitial/volver/256320622/banca-finanzas/noticias/6718771/05/15/CaixaBank-culmina-la-integracion-tecnologica-y-operativa-de-Barclays.html
- ↑ http://www.eleconomista.es/banca-finanzas/noticias/7196796/12/15/CaixaBank-vende-a-Criteria-sus-participaciones-en-Inbursa-y-The-Bank-of-East-Asia-por-2650-millones.html
- ↑ CaixaBank lanza ImaginBank para captar 500.000 clientes jóvenes.
- ↑ https://okdiario.com/economia/2016/05/31/criteria-reduce-peso-caixabank-469-cerrar-venta-bank-of-east-asia-176714