[go: up one dir, main page]

Jump to content

ColdFusion

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ColdFusion
Изображение логотипа
Տեսակվկայագրված ծրագրային ապահովում և application server?
Առաջացել է1995
ՍտեղծողAdobe
Կայքadobe.com/products/coldfusion-family.html(անգլ.)

ColdFusion, ինտերպրիտացվող սկրիպտային ծրագրավորման լեզու, որը նախատեսված է HTML կոդի գեներացումը վեբ-սերվերում ապահովելու համար և տվյալների բազային հետ աշխատանքի համար։ Ծրագրավորման այս լեզուն ստեղծվել է Ժերմեն և Ջոզեֆ եղբայրների կողմից, սակայն ներկա պահին ապրանքանիշը ղեկավարում է Adobe ընկերություն։

ColdFusion 1.0-ը թողարկվել է 1995 թվականի հուլիսին Allaire ընկերության կողմից։ Լեզուն անվանվել էր DBML (DataBase Markup Language), սակայն հետագայում վերանվանվել է դառնալով CFML (ColdFusion Markup Language)։ Սկսած 1․5 տարբերակից, ColdFusion-ը ապահովում էր C++-ի հետ համատեղելություն, որը թույլ է տալիս ծրագրավորողներին մշակել հավելումներ լեզվի համար։ Տարիներ անց դա հիմք հանդիսացավ ColdFusion Extension (CFX) Tags-ի ստեղծման համար, ներքին մեթոդ, որը նախատեսված լեզվի համար հավելումների մշակման համար։

Այդ ընթացքում, Allaire սկսեց աշխատել ColdFusion-ի միջուկի փոփոխման վրա, Java («Neo»)-ի օգնությամբ։ Սա պետք է ապահովեր նրա կրոսսպլատֆորմությունը։

2001 թվականի հունվարի 16-ին Allaire-ը հայտարարեց, որ միաձուլվում է Macromedia-ի հետ։ Միացումից հետո թողարկվեց ColdFusion 5.0 տարբերակը։ 2002 թվականի Macromedia թողարկեց Macromedia ColdFusion MX, անվանելով այն իր մնացած ապրանքանիշների պես։ ColdFusion MX ամբողջությամբ փոփոխված էր և գրված Java 2 Enterprise Edition (J2EE) հիման վրա։ Ինչպես նաև ColdFusion MX-ում տեղադրված էր Macromedia Flash-ի աջակցում։

Տարբերակների պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբերակ Ընկերություն Թողարկման ամսաթիվ
1.0 Allaire 1995 թվականի հունիս
1.5 1996 թվական
2.0 1996 թվականի նոյեմբեր
3.0 1997 թվականի հունիս
3.1 1998 թվականի հունվար
4.0 1998 թվականի նոյեմբեր
4.5 1999 թվականի նոյեմբեր
5.0 Macromedia 2001 թվականի հունիս
6.0 2002 թվականի մայիս
6.1 2003 թվականի հուլիս
7.0 2005 թվականի փետրվարի 7
8.0 Adobe 2007 թվականի հուլիսի 30
9.0 2009 թվականի հոկտեմբերի 5
10 2012 թվականի մայիսի 15
11 2014 թվականի ապրիլի 29
2016 (12) 2016 թվականի փետրվարի 16
<cfquery name="nameofquery" datasource="odbc_connection" username="simple" password="enough">
   SELECT * FROM table
   WHERE field = 'whateveryouaresearchingfor'
</cfquery>
<cfoutput query="nameofquery">
 #field_from_query#   
</cfoutput>

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]