ColdFusion
Տեսակ | վկայագրված ծրագրային ապահովում և application server? |
---|---|
Առաջացել է | 1995 |
Ստեղծող | Adobe |
Կայք | adobe.com/products/coldfusion-family.html(անգլ.) |
ColdFusion, ինտերպրիտացվող սկրիպտային ծրագրավորման լեզու, որը նախատեսված է HTML կոդի գեներացումը վեբ-սերվերում ապահովելու համար և տվյալների բազային հետ աշխատանքի համար։ Ծրագրավորման այս լեզուն ստեղծվել է Ժերմեն և Ջոզեֆ եղբայրների կողմից, սակայն ներկա պահին ապրանքանիշը ղեկավարում է Adobe ընկերություն։
ColdFusion 1.0-ը թողարկվել է 1995 թվականի հուլիսին Allaire ընկերության կողմից։ Լեզուն անվանվել էր DBML (DataBase Markup Language), սակայն հետագայում վերանվանվել է դառնալով CFML (ColdFusion Markup Language)։ Սկսած 1․5 տարբերակից, ColdFusion-ը ապահովում էր C++-ի հետ համատեղելություն, որը թույլ է տալիս ծրագրավորողներին մշակել հավելումներ լեզվի համար։ Տարիներ անց դա հիմք հանդիսացավ ColdFusion Extension (CFX) Tags-ի ստեղծման համար, ներքին մեթոդ, որը նախատեսված լեզվի համար հավելումների մշակման համար։
Այդ ընթացքում, Allaire սկսեց աշխատել ColdFusion-ի միջուկի փոփոխման վրա, Java («Neo»)-ի օգնությամբ։ Սա պետք է ապահովեր նրա կրոսսպլատֆորմությունը։
2001 թվականի հունվարի 16-ին Allaire-ը հայտարարեց, որ միաձուլվում է Macromedia-ի հետ։ Միացումից հետո թողարկվեց ColdFusion 5.0 տարբերակը։ 2002 թվականի Macromedia թողարկեց Macromedia ColdFusion MX, անվանելով այն իր մնացած ապրանքանիշների պես։ ColdFusion MX ամբողջությամբ փոփոխված էր և գրված Java 2 Enterprise Edition (J2EE) հիման վրա։ Ինչպես նաև ColdFusion MX-ում տեղադրված էր Macromedia Flash-ի աջակցում։
Տարբերակների պատմություն
Տարբերակ | Ընկերություն | Թողարկման ամսաթիվ |
---|---|---|
1.0 | Allaire | 1995 թվականի հունիս |
1.5 | 1996 թվական | |
2.0 | 1996 թվականի նոյեմբեր | |
3.0 | 1997 թվականի հունիս | |
3.1 | 1998 թվականի հունվար | |
4.0 | 1998 թվականի նոյեմբեր | |
4.5 | 1999 թվականի նոյեմբեր | |
5.0 | Macromedia | 2001 թվականի հունիս |
6.0 | 2002 թվականի մայիս | |
6.1 | 2003 թվականի հուլիս | |
7.0 | 2005 թվականի փետրվարի 7 | |
8.0 | Adobe | 2007 թվականի հուլիսի 30 |
9.0 | 2009 թվականի հոկտեմբերի 5 | |
10 | 2012 թվականի մայիսի 15 | |
11 | 2014 թվականի ապրիլի 29 | |
2016 (12) | 2016 թվականի փետրվարի 16 |
Կոդի օրինակ
<cfquery name="nameofquery" datasource="odbc_connection" username="simple" password="enough">
SELECT * FROM table
WHERE field = 'whateveryouaresearchingfor'
</cfquery>
<cfoutput query="nameofquery">
#field_from_query#
</cfoutput>
Արտաքին հղումներ
- ColdFusion կայք
- ColdFusion կարճ պատմություն
- ColdFusion Կոնֆերանսների պատմություն
- ColdFusion օգտատերերի խումբ
- Free ColdFusion Հոսթինգ CFMLDeveloper Արխիվացված 2020-07-01 Wayback Machine
- [1]