[go: up one dir, main page]

Jump to content

Ցերմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցերմատ
Տեսակmunicipality of Switzerland?, city of Switzerland?, առանց մեքենաների քաղաք և car-free place?
Երկիր Շվեյցարիա[1]
ՎարչատարածքVisp District?
ԲԾՄ1624 մետր[2]
Մակերես242,67 կմ² և 242,91 կմ² (2005)[3]
ԼեռնաշղթաՊենինյան Ալպեր
Ջրլիցի ափինZmuttbach? և Vispa?
Քարտեզ
Քարտեզ

Ցերմատ (գերմ.՝ Zermatt), գյուղ և համայնք (կոմունա), Շվեյցարիայի ամենահայտնի հանգստավայրերից մեկը, Վալե կանտոնի հարավում, գրեթե Իտալիայի սահմանին:

Այս հանգստի գյուղի մշտական բնակչությունը մոտ 5,5 հազար մարդ է, ընդհանուր բնակչությունը տատանվում է կախված զբոսաշրջիկների թվից:

Ավտոմեքենաների երթևեկությունը արգելված է և տեղաշարժվելու համար օգտագործվում են էլեկտրամեքենաներ: Բրիգից (գերմ.՝ Brig) և Թեշայից (գերմ.՝ Täsch) Ցերմատ հասնել կարելի է գնացքով։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի շրջակայքում գտնվում են Պեննինյան Ալպերի չորսհազարանոց լեռների մեծ մասը, ինչպիսիք են Շվեյցարիայի ամենաբարձր գագաթ՝ Դյուֆուր գագաթը (4,634 մ) Մոնտե Ռոզա լեռնազանգվածում և Մաթերհորնը (4,478 մ), որի հյուսիսային լանջին՝ 1,608 մետր բարձրության վրա, տեղակայված է գյուղը: Գորներգրատի ատամնավոր երկաթուղով, որը բարձրանում է գրեթե մեկուկես կիլոմետր, Ցերմատը միացված է նույնանուն լեռնագագաթին:

Գյուղի միջով հոսում է Մաթերֆիսպ գետը (գերմ.՝ Matter Vispa), որը սնվում է Ալպյան երկրորդ խոշորագույն սառցադաշտից՝ Գորներից:

Ցերմատից իտալական Բրոյ-Չերվինիա գյուղ (Վալտուրնաշի հովիտ, Վալլեդ Աոստա տարածաշրջան) տանում է Թեոդուլ լեռնանցքը(գերմ.՝ Theodulpass, իտալ.՝ Colle del Teodulo

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցերմատի անվանումը, ինչպես և Մաթերհորնը, գալիս է հովտի ալպյան մարգագետիններից (գերմ.՝ matten)։ Սկզբնական անվանումը՝ Zur Matte («մարգագետնի վրա»), հետագայում վերածվել է Zermatt-ի: Անունը հայտնվել է քարտեզի վրա 1495 թվականից, իսկ տեքստում՝ 1546 թվականից, սակայն հնարավոր է, որ գոյություն է ունեցել դրանից շատ առաջ:

Praborno կամ Prato Borno (լատիներեն «pratum bornum»-ից, նույնպես «մարգագետին» նշանակությամբ) Ցերմատի հին անվանումն է. այն հայտնվել է քարտեզների վրա դեռևս XIII դարում: Ֆրանկոպրովանսերեն խոսող Վալե դ'Աոստայի և Վալե կանտոնի մի մասի բնակիչները օգտագործել են այս անվանումը մինչև մոտավորապես 1860 թվականը՝ «Praborne» կամ «Praborgne» ձևով: Անվան փոփոխությունը բացատրվում է Ռոմադիայում ֆրանկոպրովանսերեն խոսող բնակչության աստիճանական փոխարինմամբ գերմանախոս բնակչությամբ:

Ցերմատում կա մերձարկտիկական կլիմա, Dfc ըստ Կյոպենի կլիմայի դասակարգման: Ցերմատում ամառը շատ հաճելի է, մեղմ օրերով և ցուրտ գիշերներով, իսկ ձմեռը ցուրտ է և ձյունոտ, առավելագույնը մոտավորապես զրոյական է և տարեկան ձյան տեղումները միջինը 325 սմ:

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը «հայտնաբերվել» է տասնիններորդ դարի կեսերի բրիտանացի ալպինիստների կողմից, առաջին հերթին՝ Էդուարդ Ուիմպերի, ում Մաթերհորն գագաթի նվաճումը հռչակավոր դարձրեց գյուղը: Մաթերհորնը եղել է Ալպերի վերջին նվաճված լեռներից մեկը (1865 թվականին), և գագաթին հասած առաջին արշավախումբն ավարտվել է դրամատիկ կերպով. 7 ալպինիստներից միայն 3-ն են վերապրել վայրէջքը:

Ցերմատը հանդիսանում է մեկնարկային կետ լեռնային արշավների համար, այդ թվում՝ վերին երթուղով, որը տանում է դեպի Շամոնի և «Patrouille» սառցադաշտեր: Ճոպանուղիները և վերելակները ձմռանը տեղափոխում են դահուկորդներին, իսկ ամռանը՝ զբոսաշրջիկներին. դրանցից ամենաբարձրը տանում է դեպի Փոքր Մաթերհորն (3883 մ բարձրությամբ)՝ Բրայթհորնի և Մաթերհորնի միջև գտնվող լեռնաշղթայի գագաթ, որտեղից բացվում են տեսարաններ բոլոր ուղղություններով: Իտալիա կարելի է հասնել «Cervinia» ճոպանուղու կայանի միջոցով:

Ատամնավոր երկաթուղին (Գորներգրատ, Եվրոպայի ամենաբարձր բացօթյա երկաթուղին) հասնում է մինչև Գորներգրատի գագաթ՝ 3089 մ բարձրության վրա: Ցերմատը նաև «Սառցադաշտային էքսպրեսի» արևմտյան վերջնակայանն է, որը միանում է Մաթերհորն-Գոթարդ երկաթուղուն:

Տասնմեկ այլ քաղաքների հետ միասին, Ցերմատը Best of the Alps համայնքի անդամ է:

2016 թվականին այստեղ կառուցվել է հսկայական իգլու, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Իգլուն պետք է կանգուն մնա 20 տարի, ներսում կան ննջասենյակ, բար, ռեստորան և սպա-կենտրոն[4][5]։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցերմատում աշխատատեղերի մոտ կեսը բաժին է ընկնում հյուրանոցային և ռեստորանային բիզնեսին:

2012 թվականին համայնքում աշխատում էր 6370 մարդ: Նրանցից 42-ը աշխատել են տնտեսության առաջնային հատվածի 19 ձեռնարկություններում: Երկրորդային հատվածում աշխատել են 521 աշխատող 68 առանձին ձեռնարկություններում: Վերջապես, երրորդային հատվածը ապահովել էր 5807 աշխատատեղ 736 ձեռնարկություններում: 2013 թվականին բնակչության 13.7%-ը ստացել է սոցիալական օգնություն:

2008 թվականին ընդհանուր աշխատատեղերի քանակը կազմել է 4261: Առաջնային հատվածում եղել է 20 աշխատատեղ, որոնք բոլորը եղել են գյուղատնտեսության ոլորտում: Արտադրական հատվածում աշխատատեղերի քանակը կազմել է 538, որոնցից 83-ը կամ (15.4%-ը) արտադրական արդյունաբերության մեջ էին, իսկ 385-ը (71.6%-ը)՝ շինարարության ոլորտում:

Ծառայությունների ոլորտում աշխատատեղերի քանակը կազմել է 3703: Ծառայությունների ոլորտում 531-ը կամ 14.3%-ը բաժին է ընկել մեծածախ կամ մանրածախ վաճառքին կամ ավտոմեքենաների վերանորոգմանը, 477-ը կամ 12.9%-ը՝ ապրանքների տեղափոխմանն ու պահպանմանը, 2178-ը կամ 58.8%-ը՝ հյուրանոցային կամ ռեստորանային բիզնեսին, 38-ը կամ 1.0%-ը՝ տեղեկատվական արդյունաբերությանը, 54-ը կամ 1.5%-ը՝ ապահովագրական կամ ֆինանսական ոլորտին, 116-ը կամ 3.1%-ը՝ տեխնիկական մասնագետներ կամ գիտնականներ էին, 56-ը կամ 1.5%-ը՝ կրթության ոլորտում, իսկ 87-ը կամ 2.3%-ը՝ առողջապահության ոլորտում[6]։

Ցերմատում մոտավորապես 1,988 կամ (33.2%) բնակչությունն ունի լրիվ միջնակարգ կրթություն, իսկ 470-ը կամ (7.8%)-ը ստացել են բարձրագույն կրթություն: Բարձրագույն կրթություն ստացած 470 մարդկանցից 51.1%-ը շվեյցարացի տղամարդիկ էին, 21.1%-ը՝ շվեյցարացի կանայք, 14.0%-ը՝ օտարերկրացի տղամարդիկ և 13.8%-ը՝ օտարերկրացի կանայք:

2010-2011 ուսումնական տարվա ընթացքում Ցերմատի դպրոցում սովորել է 677 աշակերտ: Վալե կանտոնի կրթական համակարգը թույլ է տալիս փոքր երեխաներին հաճախել մեկ տարվա ոչ պարտադիր մանկապարտեզ: Այս ուսումնական տարվա ընթացքում եղել է մանկապարտեզի 6 դասարան (KG1 կամ KG2) և 106 մանկապարտեզի սան:

Կանտոնի դպրոցական համակարգը պահանջում է, որ աշակերտները հաճախեն վեցամյա տարրական դպրոց: Ցերմատում եղել է 24 դասարան և 458 աշակերտ տարրական դպրոցում:

Միջնակարգ դպրոցի ծրագիրը բաղկացած է երեք կրտսեր պարտադիր ուսումնական տարուց (կողմնորոշման դասարաններ), որին հաջորդում են երեքից հինգ տարվա ֆակուլտատիվ առաջադեմ մակարդակի դպրոցներ: Ցերմատում կրտսեր դասարանների 219 աշակերտ է հաճախել դպրոց: Բոլոր ավագ դասարանցիները հաճախել են դպրոց մեկ այլ համայնքում:

Հանցագործության աստիճանը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ցերմատում հանցագործությունների մակարդակը կազմել է 1000 բնակչի հաշվով 56.3: Սա կազմում է կանտոնային ցուցանիշի ընդամենը 68.7%-ը: Նույն ժամանակահատվածում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մակարդակը կազմել է 1000 բնակչի հաշվով 7։ Սա կազմում է կանտոնային ցուցանիշի 68.0%-ը և համազգային ցուցանիշի 70.7%-ը:

Ներգաղթի օրենսդրության, վիզային ռեժիմի և աշխատանքի թույլտվությունների խախտումների մակարդակը կազմել է 1000 բնակչի հաշվով 0.5: Այս ցուցանիշը միջինից ցածր է և կազմում է կանտոնի ցուցանիշի ընդամենը 14.3%-ը և ամբողջ երկրի ցուցանիշի 10.2%-ը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://it-ch.topographic-map.com/map-fgllzs/Zermatt/?zoom=19&center=46.01918%2C7.74625&popup=46.01933%2C7.74613
  3. Arealstatistik Standard - Gemeinden nach 4 HauptbereichenFSO.
  4. «Das grösste Iglu steht unter dem Gornergrat». NZZ (գերմաներեն). 2016-01-31. Արխիվացված օրիգինալից 2019-06-07-ին. Վերցված է 2019-06-07-ին.
  5. «Rekord im Schnee: Das größte Iglu der Welt» (գերմաներեն). Guinness World Records. 2016-02-03. Արխիվացված օրիգինալից 2019-06-07-ին. Վերցված է 2019-06-07-ին.
  6. Swiss Federal Statistical Office STAT-TAB Betriebszählung: Arbeitsstätten nach Gemeinde und NOGA 2008 (Abschnitte), Sektoren 1-3 Արխիվացված 2014-12-25 Wayback Machine (de) accessed 28 January 2011
  7. Statistical Atlas of Switzerland Արխիվացված 2016-04-17 Wayback Machine accessed 5 April 2016

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]