[go: up one dir, main page]

Jump to content

Տրոտիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրոտիլ, տրինիտրոտոլուոլ, տոլ, 2, 4, 6, եռնիարաաոլուոլ, օրգանական միացություն, փշրտող պայթուցիկ նյութ։ Անգույն բյուրեղներ են, որոնք հնանալիս դեղնում են՝ չկորցնելով պայթելու ունակությունը։ Հալման ջերմաստիճանը՝ 80,85 °C, եռմանը՝ 290 °C, խտությունը՝ 1600 կգ/մ3։ Բռնկվում է 290 °C–ում, պայթման ջերմությունը՝ 4190 կջ/կգ։ Վատ է լուծվում ջրում (0,013%), եթերում, ծծմբածխածնում, լավ՝ բենզինում, ացետոնում, քլորաֆորմում, խիտ ազոտական թթվում։ Քիմիապես կայուն է, սկսում է քայքայվել 150 °C–ից բարձր տաքացնելիս։ Ալկալիների հետ առաջացնում է անկայուն աղեր՝ տրոտիլատներ, որոնք պայթում են շփման և մեխանիկական այլ ազդակների ներգործությամբ։ Տրոտիլը ստանում են տոլուոլի նիտրմամբ։ Տրոտիլը և նրա խառնուրդները ամոնիումի նիտրատի, ալյումինի և այլ նյութերի հետ (ամոնիտներ, ամոնալներ, ամոտոլներ և այլն) օգտագործվում են ռազմական գործում և պայթեցման աշխատանքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։