[go: up one dir, main page]

Jump to content

Տհուկպա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տհուկպա
ཐུག་པ་
Տհուկպա
Տիբեթյան խոհանոց
Ծագում
Ենթատեսակապուր և սննդամթերք
Առաջացման երկիրՏիբեթ
Բաղադրամասեր
Հիմնականարշտա, սոխ, լոլիկ, կաղամբ, կանաչ ոլոռ, սխտոր, աղ, սև պղպեղ
Հնարավորաղացած միս
 Thukpa Վիքիպահեստում

Տհուկպա (տիբեթերեն՝ ཐུག་པ་) տիբեթական ապուր արշտայով[1]։ Հայտնի է նաև Հնդկաստանում[2], հատկապես այն նահանգներում, որտեղ ապրում են տիբեթաբնիկները։ Դրանք ենˋ Լադակխ, Սիկկիմ, Ջամմու, Կաշմիր և Արևմտյան Բենգալյա։

Գոյություն ունի տհուկպաի տարբեր տեսակներ, որոնցից են տենտուկ (տիբեթերեն՝ འཐེན་ཐུག་) և գյանտուկ (տիբեթերեն՝ རྒྱ་ཐུག་

Բաղադրությոն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապուրը պատրաստելու համար անհրաժեշտ էˋ արշտա (ցանկալի է ձվի), սոխ, լոլիկներ, կաղամբ, կանաչ ոլոռ, սխտոր, աղ, սև պղպեղ.[3]։ Ըստ ցանկության ավելացնում են աղացած միս։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեբեթաբնիկները շատ ուտում են մոմո և տհուկպա[4]։ Էնդրու Հարվիի (անգլ.՝ Andrew Harvey) «Ճամփորդության դեպի Լադակխ» գրքում ներկայացված է մի խոսակցություն, որը նա գրել է Լադակխեում։

Ի՞նչ են նրանք՝ (տիբեթաբնիկները) ուտում։ Շատ թեյ, պարոն։ Բավականին շատ պարոն։ Տիբետական թեյ։ Առավոտը, ցերեկը և գիշերը։ Այդ թեյը պատրաստված է թեյից, աղից և սոդայից։ Շատ վատն է։ Սակայն նրանք դա շատ են սիրում։ Երբեմն մի փոքր բանջարեղենով, երբեմն մի փոքր միս, երբեմն մի փոքր արշտայով, լոլիկով և կաղմբով ապուր։ Տհուկպա այդպես են այդ ապուրը։ Միշտ տհուկպա, տհուկպա, տհուկպա։ Դա է պատճառը, որ ես այսպես նիհար եմ, պարոն։ Ես չեմ կարող ուտել այդ տհուկպան, դրա համար ես գնում եմ շուկա և գնում եմ սամսա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]